Yerevan, 23.January.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ-ում փաստաբանական համայնքը շատ կայացած է` որեւէ մեկս թույլ չենք տա, որ գրոհ տեղի ունենա մեր նկատմամբ. Էդմոն Մարուքյան

Society

ՀՀ-ում փաստաբանների նկատմամբ հարուցվող քրեական գործերը կարծես թե գնալով ավելի հաճախակի եւ սովորական բնույթ են սկսում կրել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Փաստաբանների դպրոցի նախկին տնօրեն, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:

Հերթական քրեական գործի հետ կապված՝ Orer.am-ը զրուցեց նախկինում փաստաբանական գործունեություն ծավալած ԱԺ անկախ պատգամավոր, Էդմոն Մարուքյանի հետ, ով, վերհիշելով փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամաբ հարուցված քրգործը, ասաց, որ այդ գործի հետ կապված՝ հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ. «Պահանջել եմ, որ գործը կարճվի: Իրավապաշտպան կառույցների անդամներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ միացան կոչիս, որից հետո գործը կարճվեց, ինչն էլ ըստ էության ողջունելի է»,- նշեց Էդմոն Մարուքյանը հավելելով, թե փաստաբանների նկատմամբ գործեր հարուցելը, նրանց կողմից կիրառվող մեխանիզմները քրեական հետապնդման առարկա դարձնելը չի վկայում իրավական պետության գործելաոճի մասին. «Նման գործելաոճը դատապարտելի է: Կարծում եմ, որ որեւէ փաստաբանի դեմ նման հոդվածներով (կապված փաստաբանի իրավապաշտպան գործունեության հետ) հարուցվող գործերը ապագա չունեն: Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված գործը եւս ապագա չի ունենալու: Ես կոչ եմ անում եւ պահանջում իրավապահ մարմիններից դադարեցնել այդ գործելաոճը»,- ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ իրավապաշպանները պետք է լինեն պաշտպանված, եւ պետությունն իր հերթին պարտավոր է ապահովել իրավապաշտպանների ու փաստաբանների համար անվտանգ աշխատանքային միջավայր, քանզի դա բխում է մեր պետության շահերից: «Շատ կարեւոր է, որ ժողովրդավար հասարակությունում իրավապաշտպանները, իսկ փաստաբանը պրոֆեսիոնալ իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձ է, լինեն պաշտպանված: Պետությունը պետք է ապահովվի իրավապաշտպանների ու փաստաբանների համար անվտանգ աշխատանքային միջավայր, այլապես ՀՀ քաղաքացիները եւ մեր երկրում բնակվող մարդիկ կկարծեն, որ եթե անգամ փաստաբանը պաշտպանված չէ, ապա ինչ երաշխիքներ կան, որ նա կարող է մարդկանց պաշտպանել դատարաններում: Այս առումով շատ կարեւոր է, որ մենք յուրաքանչյուր դեպքում կանգնենք փաստաբանի, իրավապաշտպանի կողքին, երբ նա անիրավական ձեւով քրեական հետապնդման զոհ է դառնում: Ես դատապարտում եմ բոլոր նմանօրինակ դեպքերը եւ կրկին պահանջում եմ, որ դադարեցվի Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը: Նման դեպքերը պարզապես պետք է բացառվեն, հնարավոր բոլոր բարենպաստ պայմանները պետք է ստեղծվեն իրավապաշտպան գործունեության համար, ինչը, ըստ էության, միտված է մեր քաղաքացիների շահերի պաշտպանությանը օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ինչն էլ ասում է ՀՀ Սահմանադրությունը»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե արդյո՞ք փաստաբանների նկատմամբ հարուցվող գործերի շարանը կարելի է գրոհ համարել փաստաբանական ինստիտուտի դեմ, պատգամավորը պատասխանեց, որ մեկ-երկու հարուցված քրեական գործի պատճառով ասել, որ դա գրոհ է, ճիշտ չի լինի. «Չեմ կարծում, որ կարող է գրոհ տեղի ունենալ փաստաբանական համայնքի նկատմամբ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական համայնքը շատ կայացած է եւ որեւէ մեկս թույլ չենք տա, որ գրոհ տեղի ունենա մեր նկատմամբ: Այդ գրոհները նույն ուժով հետ կմղվեն: Պարզապես պետք է ամեն մի դեպքով շատ հստակ ուղիղ ու բաց դիրքորոշում ունենալ եւ դատապարտել տեղի ունեցածը՝ բոլորս կանգնելով տվյալ մարդու ու կողքին պաշտպանելով նրան: Փաստաբանական իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ փաստաբանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել եւ հարյուրավոր փաստաբաններ ստանձնել են նրա պաշտպանությունը դատական ատյաններում, իսկ նախաքննության մարմինները հայտնվել են հիմար վիճակում: Այս առումով ես կոչ կանեի, որ իրավապահ մարմինները նույն իրավիճակի մեջ չհայտնվեն ու ձեռնպահ մնան անիրավական գործողություններից՝ ուղղված իրավապաշտպանների դեմ: Փաստաբանական համայնքը պետք է զարգանա: Դա միայն Հայաստանի Հանրապետության շահերից է բխում»,- խոսքը եզրափակեց Է. Մարուքյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ժամանակ քննարկվել են Ն. Բաղդասարյանի շահերը դատարանում պաշտպանելու հետ կապված հարցերը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ ՓՊ-ից ներկայացուցիչ կնշանակվի Նիկոլայ Բաղդասարյանի շահերը մյուս գործընկերների հետ միասին դատարանում պաշտպանելու նպատակով:

Սոսե Չանդոյան

Ucom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent PlatformWhen a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructure