Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան

Վերահսկիչ պալատը կաջակցի առողջապահական ոլորտի խնդիրների լուծմանը

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Իշխան Զաքարյանը ներկայացրեց, որ Արմեն Մուրադյանի հետ մեկ ամիս առաջ կայացած գործնական հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ոլորտում առկա խնդիրները համատեղ քննարկել' դրանք ժամանակին վերացնելու նպատակով։ «Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Վերահսկիչ պալատը միայն պատժող ձեռք չէ, այլ ձգտում է նաև աջակցել: Հաշվի առնելով, որ ստուգող աչքը շատ բան է տեսնում, փորձում ենք ընթացքում վեր հանված թերություններն ու բացթողումները շտկել»,- ասաց Վերահսկիչ պալատի նախագահը' նշելով, որ անցած տարի այդ սկզբունքով փորձնական աշխատել են կրթության և գիտության նախարարության մի քանի ծրագրերի ստուգման ընթացքում։ «Արդյունքը մեծ էր: Հենց ստուգումների ընթացքում բավական մեծ գումարներ վերադարձվեցին պետական բյուջե կամ նախարարի հայեցողությամբ տնտեսված գումարներն ուղղվեցին այլ ծրագրերի կատարմանը»,- ասաց Իշխան Զաքարյանը։ Վերահսկիչ պալատի նախագահը նշեց, որ առողջապահական-սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, որոնք ռիսկեր են պարունակում, իրենց տեսադաշտում կլինեն առաջիկա 3-4 տարվա ընթացքում: Այնուհետև Իշխան Զաքարյանն անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարարությունում 2013 թվականին կատարված ստուգումների արդյունքում բացահայտված թերություններին։ «Մենք խնդիրն ընդհանուր բարձրացնում ենք, բայց երբեմն պարզվում է, որ մի քանի հասցեատեր կա»,- ասաց նա' բերելով տարբեր բուժհաստատություններում սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման ծրագրում բացահայտված խախտումը: Պարզվել է, որ այդ անձանց համապատասխան փաստաթղթերը տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվել են գործող կարգի խախտումներով, իսկ բուժհիմնարկները չեն կարող չընդունել դրանք։ Այս կապակցությամբ Արմեն Մուրադյանը ևս հավաստեց էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, որն ինքնին ոլորտի զարգացման խիստ անհրաժեշտ գործիք է: Առանց տվյալների այդ բազայի, յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է կասկածի տակ վերցվել: Իշխան Զաքարյանը ներկայացրեց բացահայտված այլ թերություններ ևս: Առանձնակի կարևորեց դեղերի խնդիրը: Նշեց, որ Վերահսկիչ պալատն այժմ միջազգային չափորոշիչով վերահսկողության մոդել է ներդրել: Դա նշանակում է, որ գնման ցանկացած պայմանագիր պետք է ստուգվի մի քանի դիտակետով' գինը (արյո՞ք այն իրատեսական է և շուկայական արժեքներին մոտ), որակը (արդյո՞ք այն ապահովում է անհրաժեշտ արդյունավետությունը) և հասցեականությունը։ Սա վերաբերում է գնումների ամբողջ համակարգին։ Նշվեց, որ այս առումով դեղերի որակի խնդիրն առկա է: Ոչ առանց հիմքի դժգոհություններ կան կենտրոնացված գնումներով ձեռք բերված հակադիաբետիկ հաբերի և տեղական արտադրության որոշ դեղերի որակից: «Այժմ մենք դեղերի շրջանառության ոլորտում նոր ստուգումներ ենք իրականացնում: Չեմ թաքցնում, որ լուրջ խնդիրներ կան թե՛ գների, թե՛ որակի և ամենակարևորը' հասցեականության ապահովման առումով»,- ասաց Իշխան Զաքարյանը։ Հիշեցնելով ինսուլինիով ապահովման 2008-2009թթ. ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված լուրջ բացթողումները' Իշխան Զաքարյանը նշեց, որ անհրաժեշտություն չկար ամեն տարի մրցույթ կազմակերպելու, եթե ակնհայտ էր, որ այդ նույն դեղը մշտապես որոշակի քանակությամբ պետք է: Որպես դրական օրինակ բերվեց ինսուլինի ձեռք բերման նպատակով անմիջապես արտադրողի' դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերության հետ 5 տարվա պայմանագրի կնքումը: «Համարձակորեն պետք է առաջ գնանք և երկարաժամկետ նման պայմանագրեր կնքենք: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Գերմանիայի մեր գործընկերների հետ, որպեսզի մի քանի հեղինակավոր կազմակերպություններից բերվող դեղերն ուղարկենք կրկնակի փորձաքննության»,- ասաց Իշխան Զաքարյանը։ Առողջապահության նախարարը ևս համագործակցության իր մեծ պատրաստակամությունը հայտնեց։ «Վերահսկիչ պալատի կողմից բարձրացված բոլոր խնդիրները և դրանց ուղղությամբ ներկայացված առաջարկությունները հիմնականում արտացոլում են առողջապահության ոլորտում առկա իրական խնդիրները: Եվ մենք հետևողականորեն շարունակելու ենք դրանք շտկելու ուղղությամբ համակարգային քայլերը' համագործակցելով նաև Վերահսկիչ պալատի հետ»,- ասաց Արմեն Մուրադյանը։ «Մենք ուզում ենք համակարգային լուրջ բարեփոխումներով արմատախիլ անել այդ խնդիրները: Որոշակի բացեր կան նաև օրենսդրական դաշտում։ Դրանք մենք կառուցողական համագործակցությամբ կարող ենք կարգավորել»,- ասաց Արմեն Մուրադյանը: Որպես օրենսդրական բաց ներկայացվեց դեղի կամ պատվաստանյութի գնման ժամանակ տեխնիկական բնութագրում միայն մեկ չափորոշչի' երկրում նրա գրանցված լինելու առկայությունը: Իսկ որակի, արդյունավետության և հասցեականության ապահովման համար լծակներ չկան: Դրա արդյունքում ամենից ցածր գնով ձեռք բերված հակադիաբետիկ հաբերից հիվանդների մի հատված հրաժարվում է։ «Պետք է օրենսդրական դաշտը թույլ տա, որ տեխնիկական բնութագրերը ոչ թե նեղացնեն դաշտը, այլ գնվող դեղի, սարքավորման որակն ապահովող չափորոշիչներ գործեն: Ձեր կառույցի, փորձագետների ուղղակի աջակցությամբ պետք է փորձենք այնպիսի բնութագրեր ստեղծել, որ ոչ թե դաշտը նեղացնենք, այլ հակառակը՝ որակ' հետևաբար արդյունավետություն և հասցեականություն ապահովենք: Մանավանդ, որ դուք այսօր արդեն արտասահմանյան երկրների մասնագետների ձևավորված կարծիքն ունենք: Ողջունելի է կառուցողական Ձեր մոտեցումը. տարեվերջին սխալներն ու խնդիրներն արձանագրելու փոխարեն ընթացքում դրանք վեր հանել և համատեղ ջանքերով օր առաջ շտկել կամ լուծել: Այս մոտեցումը կնպաստի առողջապահական ոլորտի բոլոր գնումների արդյունավետության բարձրացմանը, հետևաբար և առողջապահական ցուցանիշների բարձրացմանը»,- ասաց Արմեն Մուրադյանը։ Նախարարը նաև տեղակացրեց, որ հակատուբերկուլոզային ծառայությունում բացահայտված խնդիրները բազմակողմանի ուսումնասիրության են ենթարկվել։ Արդյունքում երկու կառույցները միավորվել են, Վերահսկիչ պալատի կողմից արված դիտողությունների արդյունքում ֆինանսավորման մեխանիզմների փոփոխություններ են կատարվել, ինչն այսօր արդեն տնտեսումների հնարավորություն է տվել: Իշխան Զաքարյանը հավաստիացրեց, որ այժմ իրականացվող երեք ծրագրի ուսումնասիրության ընթացքում առկա բոլոր խնդիրները համատեղ կքննարկվեն և վերլուծությունների արդյունքում լուծումներ կգտնվեն: «Նախարարը ճիշտ նկատեց, որ նաև օրենսդրական դաշտի բացն է խոչընդոտում: Մենք բոլոր հնարավորությունները կօգտագործենք՝ խնդիրներին պարզ ու տեսանելի լուծումներ տալու համար»,- ասաց Իշխան Զաքարյանը' առաջարկելով առկա այլ խնդիրներին ևս անդրադառնալ, մանավանդ, որ սոցիալական ծրագրերը մեկ առ մեկ դեռ պետք է ուսումնասիրվեն: Երկուստեք վստահություն հայտնվեց, որ ստեղծված աշխատանքային խումբն արդյունավետ կաշխատի, աշխատանքային կարգով դրվագ առ դրվագ քննարկումներ կկազմակերպվեն տարիներ շարունակ կուտակված խնդիրներն օր առաջ լուծելու և իրավիճակը բարելավելու նպատակով։ Իշխան Զաքարյանին շնորհակալություն հայտնելով կատարած այցի համար' Արմեն Մուրադյանը կոչ արեց նախարարության բոլոր կառույցներին ու ստորաբաժանումներին, ջանադրաբար օգտվել ընձեռնված հնարավորությունից։ Առավել ևս, որ Վերահսկիչ պալատն ամենաբարձր մակարդակով աջակցության իր պատրաստակամությունն է հայտնում։
«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան