Մեծ երեխա. Մայլի Սայրուսը ներկայացրել է BB Talk երգի հոլովակը (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Մայլի Սայրուսը երկրպագուներին է ներկայացրել BB Talk երգի հիման վրա նոր հոլովակը: Տեսահոլովակում երգչուհին հայտնվում է մեծ երեխայի կերպարով՝ հայտնում է spletnik.ru-ն:
Խոսքը ոչ միայն մանկական պահվածքի, այլև երգչուհու արտաքին տեսքի մասին է. Սայրուսը կադրում հայտնվում է մանկական հագուստով, գլխարկով և հսկայական ծծակով:
Եվ թեև Մայլին անմեղ փոքրիկի տեսք ունի, սակայն երգի տեքստը լի է կոպիտ արտահայտություններով, ինչը սպասելի է՝ առանց սկանդալների Մայլին Մայլի չի լինի: