Երևան, 17.Մարտ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է Թրամփը Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինները գնահատող հետազոտությունը կլինի անվճար Թուրքիան պարզ ասում է՝ նախ Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք․ Ավետիք Չալաբյան Այսօր Գյումրիում հանդիսավոր բացեցինք «ՀայաՔվե»-ի մեր գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Այս իշխանությունը չի կարողանում աշխատել ԵՄ-ի հետ․ Արմեն Մանվելյան Նախ՝ Նիկոլին պետք է հեռացնել. Ադրբեջանի էլ ի՞նչ պահանջներ է նա պատրաստ կատարել. «Փաստ» Ռուսաստանը կվերակենդանացնի՞ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը և ի՞նչ ձևաչափով. «Փաստ» «Ուժ տվողը Շիրազս է, նա մեր տան մինուճարն էր». լեյտենանտ Շիրազ Սանասարյանն անմահացել է Թալիշում. «Փաստ» Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների ներքո. ո՞րն է Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակը. «Փաստ» Համընդհանուր հայտարարագրման «պարանը»՝ հանրության կոկորդին. «Փաստ»


Հայաստանի Հանրապետության միակ երաշխավորը զարգացող Հայաստանի Հանրապետությունն է եւ իր մարտունակ բանակը. Խաչատուր Քոքոբելյան

Հարցազրույց

Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը թերեւս ամենաարդիական ու վտանգավոր հարցերից մեկն է, որը Հայաստանին մտահոգության լուրջ տեղիք է տալիս, ինչի շուրջ էլ Orer.am-ը զրուցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ: «Արդարությունը պահանջում է ասել, որ պատմության ողջ ժամանակահատվածում, երբ ռուս-թուրքական հարաբերությունները եղել են շատ ջերմ կամ շատ լարված, Հայաստանը միշտ տուժել է: Եթե վերցնենք վերջին մեկ դարը եւ վերլուծենք փաստերն ու զարգացումները, ապա պարզ կտեսնենք, որ մենք միշտ տուժել ենք: Շատ տեղին է նշել, որ այն արհեստական ռուս-թուրքական մերձեցումները, որոնք մերթ ընդ մերթ տեղին էին ունենում տարբեր բարձր մակարդակներով, շատ արագ պայթեցին»,- նկատում է պատգամավորը՝ անդրադարձ կատարելով ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններին:

« Տարածաշրջանում ռուս-թուրքական շահերն առանցքային շատ խնդիրների հետ կապված ուղղակի իրարամերժ շահեր են: Իհարկե, կա ռուս-թուրքական տնտեսական առեւտուր՝ սկսած զբոսաշրջությունից ավարտած մյուս ոլորտներով, սակայն անգամ այս պարագայում ռուսական ինքնաթիռը խոցելու հրամանն արձակելուց առաջ թուրքական իշխանությունները դա հաշվի առել էին: Կցանկանայի նշել նաեւ գազի գործոնը, սա այն քիչ դեպքերից է, որն ի շահ ռուսների չի գործում: Քանի որ գազային շուկաներում Ռուսաստանն աստիճանաբար կորցնում է դրանք, այս պարագայում Թուրքիան գազի մատակարարման այլընտրանքային խնդիրներ է լուծում նույն Իրանի հետ եւ, բնականաբար, նրանք ռուսական գազի խնդիր չեն ունենա: Այդ մասին արդեն խոսվում է եւ կարծում եմ՝ այդ գործընթացը հեռու ապագայում չէ»,- ասաց նա:

Խոսելով արտաքին քաղաքական շահերի մասին՝ պարոն Քոքոբելյանը նշեց , որ Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը ինչ-որ չափով մեղմացրեց Ռուսաստանի վիճակը, քանի որ ռուս-ուկրաինական ծանր հարաբերություններից եւ ողջ քաղաքակիրթ աշխարհին հակադրվելուց հետո Ռուսաստանը մեկուսացել էր քաղաքական մեծ թատերաբեմում՝ այս պարագայում Սիրիան նրա համար ելք էր, նաեւ միջոց, որ Ռուսաստանը փորձի ցույց տալ, որ միջազգային խաղացող է: «Այդ առումով Ռուսաստանին շատ բան հաջողվեց, սակայն Ռուսաստանն այսօր այն տնտեսական վիճակում չէ, որ կարողանա լայնամասշտաբ ու երկարաժամկետ ծախսեր կատարել Սիրիայի տարածքում: Արեւմտյան պարբերականները հրապարակել էին այդ թվերը, եւ կարծում եմ, որ փորձագետների գնահատականներից հետո նույն Ռուսաստանի քաղաքացիները հետեւություններ կանեն ու կհասկանան, թե իրականում ինչ ծախսեր են իրականացվում Սիրիայում: Գոնե վերջին քսան տարում նման ծանր վիճակ չեմ հիշում տնտեսական առումով, որում Ռուսաստանը հայտնված լիներ: Տնտեսության մեջ խնդիրը միայն արժույթի արժեզրկումը չէ, շատ էական են նաեւ սպասումները: Այսօր ռուսական տնտեսության համար սպասումներն են, որ շատ քիչ են: Սպասումներն են, որ ձեւավորում են տնտեսության զարգացումը»,- ասաց պատգամավորը:

Անդրադարձ կատարելով ռուս-թուրքական սրացումների ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Խաչատուր Քոքբելյանը նշեց. «Ինչ վերաբերում է այս ֆոնին հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումներին, ապա կարող եմ ասել, որ բնական է, որ Թուրքիան միշտ էլ եղել է Ադրբեջանի անմիջական աջակիցը: Տեղին եմ համարում նշել, որ Ռուսաստանը երբեք չխորշեց զենք վաճառել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ ունենալով հայ-ռուսական բարեկամության 1997 թվականին ստորագրած պայմանագիրը, որի երրորդ կետով պարզապես արգելվում է, որ կողմերը հակառակորդին զենք տրամադրեն՝ դա կլինի վաճառքով, թե այլ կերպ: Այսօր Ռուսաստանը շարունակում է Թուրքիայի հետ համատեղ սնել Ադրբեջանին: Ադրբեջանը զենքի ձեռքբերման ցուցանիշներով եվրոպական մայր ցամաքում երկրորդն է Մեծ Բրիտանիայից հետո: Ի դեպ, ձեռք բերված զինամթերքի 80%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, այսինքն՝ մի կողմից Ռուսաստանը Թուրքիայի հետ միասին զինում է Ադրբեջանին, բնականաբար, այդ զենքերն ուղղված չեն Վրաստանի կամ այլ երկրի դեմ, դրանք ուղղակիորեն ուղղված են ՀՀ եւ ԼՂՀ-ի դեմ: Այս պարզ ճշմարտությունները կոծկելը ես անթույլատրելի եմ համարում, ինչը երբեմն փորձում են անել որոշ քաղաքական գործիչներ: Հայ-ադրբեջանական սահմանի այսօրվա լարումը ես չեմ կապում ռուս-թուրքական հարաբերությունների հետ, որովհետեւ դեռ անցած տարվա օգոստոսին լայնամասշտաբ գործողություններ էին սկսվել սահմանի գրեթե ողջ երկայնքով, եւ այդ ժամանակ ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես ժողովուրդն է ասում, շոկոլադային էին: Իհարկե, ռուս-թուրքական հարաբերությունների լարումը եւս կարող է ազդեցություն ունենալ, սակայն այս պարագայում »:

Ինչպես նշում է պատգամավորը, միակ բանը, որ Հայաստանի Հանրապետությունն այս պարագայում պետք է անի եւ անում է, առավելագույնս չեզոքության պահպանումն է ռուս-թուրքական հարաբերություններում: «Բազմիցս ասել եմ ու կուզեի նորից հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության միակ երաշխավորը զարգացող Հայաստանի Հանրապետությունն է եւ իր մարտունակ բանակը: Հիշենք, որ երբ տանկից կրակ արձակվեց, մենք որեւէ արձագանք չտեսանք ռուսական կողմից, իսկ տեղի ունեցածն աննախադեպ էր, քանի որ առաջին անգամ նման զինտեխնիկա օգտագործվեց խաղաղ ժամանակ: Ռուսաստանն այս քայլով ցույց է տալիս, որ չի ցանկանում կոշտ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանին, այսինքն՝ Ադրբեջանից սպասելիք ունի: Գաղտնիք չէ, որ Լավրովի վերջին այցելության ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռուսական տարբերակը: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա այս անգամ եւս ադեկվատ արձագանք չարեցին, որն էլ հանգեցնում է Ադրբեջանի սանձարձակ քայլերի ավելացմանը: Այսօր սահմանին ապրող ցանկացած մարդ սպասում է պայթյունի եւ կրակոցի, եթե այսպես շարունակվի, ապա գործողությունները կտանեն նրան, որ ողջ Կովկասում լայնամասշտաբ կրակ կբռնկվի եւ այս հատվածը կդառնա մոլորակի ամենատաք կետերից մեկը»,- ասաց պատգամավորը:

Սոսե Չանդոյան

Ալիևը Բաքվում ընդունել է Մատվիենկոյին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Կապանի համար 4 միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում. Վահե ՀովհաննիսյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկիզբը՝ Տավուշից. ծառայություններից կկարողանան օգտվել նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը Իշխանահաճո «Եվրաքվեն» իրավաբանորեն չէր կարող հաստատվել ԿԸՀ-ի կողմից և դրվել ստորագրահավաքի. ՀայաՔվե«ՀայաՔվեն» գրասենյակ բացեց Գյումրիում ԱՄՆ-ում դատարանը Starbucks-ին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար վճարել տաք սուրճի թափվելու հետևանքով այրվածք ստացած առաքչին Փաշինյանին սատարում են միայն Թուրքիան և ԵՄ որոշ ուժեր, բայց այդ աջակցությունն էլ է թուլանում․ Էդուարդ Շարմազանով ՌԴ-ն պատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպմանը, այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը լինի. Ուշակով «Ամերիկայի ձայնը» դադարեցրել է հեռարձակումը Քիմ Քարդաշյանը նորից ցնցում է երեւակայությունը ռոբոտի հետ գայթակղիչ ֆոտոշարքով 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը Կրակոցներ Սարի թաղում․ կա կյանքից զրկված և վիրավորՀնդկաստանում ստեղծել են հուսալի թափանցիկ էլեկտրոդներ երկկողմանի արևային վահանակների համար Ուզում եմ կիսվել շատ անձնական պատմությամբ. այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում. Ռուբեն Վարդանյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է ԹրամփըՌուբիոն և Լավրովը պայմանավորվել են շարունակել աշխատանքն ԱՄՆ-ՌԴ կապերը վերականգնելու ուղղությամբ. Պետդեպ «Ռեալ»-ն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե հանդիպումների միջև 72-ժամյա հանգստի հնարավորություն չունենա. Անչելոտի Երևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին «Մեր քաղաքը» դաշինքը երթով մեկնարկեց Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավըԵս պետք է դուրս գամ փողոց, այդ կոչումն ունեմ, որ փոխեմ այս իրավիճակը, պայքարել է պետք․ Բագրատ Սրբազան Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինները գնահատող հետազոտությունը կլինի անվճար Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. ահազանգ«Դեմ եմ հայտարարագրմանը». հանդիպում ԷջմիածնումԱՄՆ-ն չի աջակցում Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին. Ռուբիո iPhone-ը բոլորովին նոր թանկարժեք մոդել կթողարկի Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «Դու նայում ես 38 տարեկան կնոջդ, ու տեսնում, որ նրա աչքերի մեջ նույն փայլը չէ, ինչ երիտասարդ աղջիկների». Արամ Մելիքյանը՝ տարիքային կրիզիսի մասին Վրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» պարագլխի ոչնչացման մասին Ո՞ր եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն՝ հրաժարականի պահանջ, թե Իմպիչմենտ․ Նարեկ Մալյանը՝ Բագրատ ՍրբազանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով, ապա կնվազի 3-5 աստիճանով Մենք պետք է խնդրենք Յամալին շարունակել վայելել ֆուտբոլը՝ անելով այն, ինչ սիրում է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել հյուրանոցի հյուրերի և աշխատակիցների նկատմամբ․ նրան ձերբակալել ենԿոմբինատը նախատեսում է կառուցել ամբողջովին նոր պոչատար խողովակաշար և մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգ. Արման ՎարդանյանԹուրքիան պարզ ասում է՝ նախ Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք․ Ավետիք ՉալաբյանԱյսօր Գյումրիում հանդիսավոր բացեցինք «ՀայաՔվե»-ի մեր գրասենյակը․ Ավետիք ՉալաբյանԱյս իշխանությունը չի կարողանում աշխատել ԵՄ-ի հետ․ Արմեն Մանվելյան Ամերիկյան սադրա՞նք, թե՞ ապտակ ՀՀ իշխանություններին Անշարժ գույքի շուկային ցնցումներ են սպասվում Հարված արևմտամետներին. Փաշինյանը հավատարմության նոր երդումներ է տալիս Պուտինին Գյումրիում հարցումների պատկերը խուճապի է մատնել իշխանություններին Տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի նիստը «Հայաքվեն» Գյումրիի ու Փարաքարի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի Ինչպե՞ս «տղայի գլուխը» դարձավ կնոջ սանրվածք. «Փաստ»