Կրթության ոլորտում կարևոր է դասախոսների ստեղծագործ լինելը. Ռուբեն Թոփչյան

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով ֆորումը, որ կազմակերպվել էր Աներիկյան համալսարանում, ցույց տվեց, որ ՈԱԱԿ-ը վայելում է իր շահակիցների վստահությունը:
 
Խորհրդային կարգերի փլուզումից հետո կամաց-կամաց «փլվեց» նաև կրթական համակարգը: Երբեմնի կայացած բուհերի կողքին սնկի նման աճեցին մասնավորները և սկսեցին անհասկանալի որակի մասնագիտական կրթություն վաճառել: 90-ականների սկզբներին տպավորությունն այնպիսին էր, որ դրանք նույնիսկ անհրաժեշտություն են, քանի որ նրանք ավելի արագ էին հարմարվում շուկայի պահանջներին և առանց ավելորդ առարկայացանկ պարտադրելու` համապատասխան մասնագետներ էին պատրաստում:
 
Բայց տարիներ անց պարզվեց, որ սնկի նման աճած մասնավոր բուհերի որակն այն չէ: Ավելին` լուրեր էին պտտվում անգամ, որ սահմանված տարիների համար ուսման վարձ վճարելով՝ կարելի է նույնիսկ առանց բուհ հաճախելու «ստանալ» այս կամ այն մասնագիտական կրթության դիպլոմ և առանց որևէ խոչընդոտի դրանով պայքարել , այսպես ասած, ավանդական բուհեր ավարտած մասնագետների հետ:
 
Իրավիճակը կարգավորելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ` ստեղծվեց հավատարմագրման ծառայություն: Հավատարմագրում ստացած մասնավոր բուհերը պետական նմուշի դիպլոմ տալու հնարավորություն ստացան:
Իսկ Բոլոնյան համակարգին միանալուց հետո նոր կարգավորումների անհրաժեշտություն առաջացավ:
 
Մեր երկրում կրթության որակի ապահովման գործընթացները եվրոպական կրթական տարածքի պահանջներին համապատասխանեցնելու համար ստեղծվեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը: Այն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով հավաստում է Հայաստանում գործող բուհերի և կրթական ծրագրերի որակը և համապատասխանությունը պետական ու եվրոպական չափանիշներին:
 
ՀՀ տարածքում գործող բոլոր բուհերը մինչև 2018 թվականը պետք է դիմած լինեն ինստիտուցիոնալ հավատարմագրման համար: Այսօր իսկ արդեն կա հստակ պատկեր, թե որ բուհերն են համապատասխանում պահանջվող չափանիշներին, որոնք՝ ոչ: Անշուշտ, այս գործընթացը շարունակական պրոցես է, և փուլային աշխատանքի շնորհիվ Հայաստանի կրթական համակարգն էլ կմոտենա միջազգային չափանիշներին: Սակայն քանի որ կրթական համակարգերում իրականացված փոփոխությունների արդյունքները ժամանակի ընթացքում են ի հայտ գալիս, ուստի դեռ վաղ է շոշափելի արդյունքի մասին խոսելը, բայց վաղն ավելի մրցունակ լինելու համար այսօր արդեն պետք է մտածել, թե, այնուամենայնիվ, բուհական ուսուցումը որքանո՞վ է այսօր արդյունավետ: Այս հարցի պատասխանը ստանալու համար հունվարի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով ֆորումը, որին մասնակցում էին տեղական և արտերկրի մի շարք բուհերի ղեկավարներ, դասախոսներ, կրթության կառավարման մասնագետներ և կրթական ծրագրերի փորձագետներ: Այն լավ առիթ էր ներկայացնելու, թե իրականում բարձրագույն մասնագիտական կրթություն ապահովող հաստատություններում ինչ ընդհանուր խնդիրներ կան:
 
Orer.am-ը մանրամասն ներկայացրել է ֆորումի մասնակիցների տեսակետը: Այս անգամ ներկայացնում ենք հարցազրույց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ:
 
-Պարո՛ն Թոփչյան, ամփոփելով Ձեր գլխավորած կենտրոնի կողմից կազմակերպած ֆորումի արդյունքները` որքանո՞վ էր այն արդյունավետ:
 
-Կարող եմ ասել, որ լավ սկիզբ է դրված: Այն, ինչ ակնկալում էինք սկզբանական փուլի համար, տեղի ունեցավ: Մենք ունեցանք տարբեր խնդիրների շուրջ մի շարք բաց քննարկումներ: Նույնիսկ միջազգային փորձագետներն անընդհատ ասում են, որ շատ հետաքրքիր էր, ու կարևորում, որ բոլորը բաց խոսում էին: Ֆորումի անկաշկանդ մթնոլորտը, բաց քննարկումները, խնդիրների վերհանումները վկայում են, որ ՈԱԱԿ-ը` որպես ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող կառույց, վայելում է իր շահակիցների` գործատուների, բուհերի, դասախոսների, ուսանողների վստահությունը:
 
- Վստահությունը կա, բայց այն հետագայում որքանո՞վ կնպաստի առկա խնդիրները լուծելուն:
 
- Գործընթացները տանում են նրան, որ մեր բուհերի դասախոսները շարունակաբար ուսումնասիրեն իրենց աշխատանքի արդյունավետությունը և, հիմնվելով արդյունքների ու արձագանքների վրա` դասավանդման մեթոդների ու ծրագրերի բովանդակության բարեփոխումներ կատարեն: Այժմ այս ամենը կա, սակայն ոչ համակարգված: Նման միջոցառումները, մասնագիտական քննարկումները և լավագույն փորձի փոխանակումը կնպաստեն, որ դա վերածվի որակի մշակույթի: Միայն այսպես կարող ենք արդյունքի հասնել:
 
- Փաստորեն դասախոսները սովորեցնելուց առաջ պետք է իրենք էլ իրենց հերթին տիրապետե՞ն սովորեցնելու հմտություններին, որպեսզի աշխատանքն ինքնանպատակ չլինի:
 
- Կարևոր է ոչ միայն սովորեցնելու հմտությունը, այլ նաև ճիշտ գնահատելու կարողությունը: Խորհրդաժողովի մասնակից բրիտանացի փորձագետ Փոլ Հիլանդն է ասում՝ նախ պետք է գնահատել սովորածը, ապա պետք է գնահատել սովորելու համար և վերջինը՝ գնահատելն արդեն սովորել է: Կարևոր է նաև, որ դասախոսների կիրառած մեթոդները լինեն ընկալելի ուսանողի համար:
 
- Ֆորումի ամբողջ ընթացքում մասնակիցներն անընդհատ շեշտում էին Ձեր անձնային որակները, և կարմիր թելի նման անընդհատ թևածում էր այն միտքը, որ առկա հաջողությունները Ձեր մարդկային որակների դրսևորման արդյունք են: Նույնիսկ ներկաներից մեկն ասաց, որ այն, ինչ այօր կա, Ձեր կրեատիվ մտածելակերպի արդյունքն է: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:
 
- Ընդհանրապես լավը բացահատվում է, երբ ստեղծագործ մոտեցում ես ցուցաբերում: Կրեատիվությունն ամեն տեղ է կարևոր, բայց հատկապես կրթության ոլորտում, քանի որ այս ասպարեզում բազմազանությունը ահռելի մեծ է. դասախոսն ամեն օր շփվում է 30, 50 և ավելի ուսանողի հետ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր է իր բնավորությամբ, ճաշակով ու մոտեցումներով: Եթե դասախոսը ստեղծագործ մոտեցում չցուցաբերի, չհասկանա ուսանողների նպատակները և խնդիրները, նոր լուծումներ չառաջարկի, չի կարողանա բոլորին ներգրավելով արդյունավետ ուսուցում կազմակերպել: Հենց այդ պատճառով էլ շատ եմ կարևորում կրեատիվությունը:
 
Արմինե Գրիգորյան
 
 
ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրել է ծառայողական պարտքը կատարելիս զոհված և վիրավորված ոստիկաններին Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած եղբայրները ինքնախոստովանական ցուցմունք են տվել. նոր մանրամասներ 15 տարի առաջ այս օրը Մեսսին նորամուտն է նշել «Բարսելոնա»-ում (տեսանյութ) ՀՀԿ-ն կրկին զայրացել է. վայ Կիկոս ջան, վայ որդի ջան Տարածում են, թե Փաշինյանը մեզ ազատեց. Պավլիկ Մանուկյանի ցուցմունքը Զոհված ոստիկանը պետք է պարգեւատրվի, նա խիզախություն է գործել հանուն պետության. Ոստիկանապետի պաշտոնակատար Ազատության պողոտայում զոհված ոստիկանը երկու երեխաների հայր էր, համակարգում էր 17 տարի. մանրամասներ (ֆոտո) Հայ շախմատիստների արդյունքները Մեն կղզու մրցաշարի 6-րդ տուրում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հրա­ժա­րա­կան է տվել վար­չա­պե­տի պաշ­տո­նից Հայ­կա­կան գոր­գե­րը՝ ի ցույց աշ­խար­հին Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են Թուր­քա­կան ագ­րե­սի­ան վտան­գա­վոր է ողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար Կրակոցներ Երեւանում. ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է 1 ոստիկան,1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել (Ֆոտոշարք) Եթե պաշ­տո­նյան ունե­նա մե­ղադ­րյա­լի կամ կաս­կա­ծյա­լի կար­գա­վի­ճակ, և նրա լի­ա­զո­րու­թյուն­նե­րը կա­սեց­վեն, մի­և­նույն է՝ նա աշ­խա­տա­վարձ կստա­նա. նոր նա­խա­գիծ. «Փաստ» Բնակարան, երկու ավտոմեքենա, դրամական միջոցներ ու եկամուտ. ԿԳՄՍ փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ» Ին­չո՞ւ է «մուն­նաթ» գա­լիս ԿԳՄՍ նա­խա­րա­րը. «Փաստ» Արցախի հարցը խաղալիք չէ և պետք է զերծ մնալ քաղաքական մանիպուլյացիաներից «Ալա­վեր­դի» ԲԿ-ի տնօ­րե­նի ընտ­րու­թյան «թնջու­կը» դեռ լու­ծում չի ստա­նում. «Փաստ» Ար­դյու­նա­վե­տու­թյան խնդիր­ներ, կամ՝ ին­չո՞ւ են կենտ­րո­նա­նում հենց եր­կա­րա­ժամ­կետ ծրագ­րե­րի վրա. «Փաստ» Փա­շի­նյա­նը կա­րո­ղա­ցա՞վ ար­դյոք հաղ­թա­հա­րել իր իսկ նշած փոր­ձու­թյու­նը. «Փաստ»
website by Sargssyan