Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Մինչև օրս նկարում եմ իմ կորցրած երազները». Էդվարդ Վարդանյան (ֆոտոշարք)

Interview

«Ես ունեմ իմ հեքիաթը, որը գալիս է իմ մանկությունից, իմ ծննդավայրից: Հստակ չեմ կարող ասել, թե որտեղից է գալիս միտքը, որն էլ ես պատկերում եմ իմ նկարներում՝ լուսնյակ գիշերների՞ց, թոնրատան լավաշի հոտի՞ց, թե՞ երազկոտ, աստղալից երկնքից...»,- անկեղծանում է անվանի նկարիչ Էդվարդ Վարդանյանը, ում հերթական անհատական ցուցահանդեսն օրեր առաջ բացվեց Հայաստանի նկարիչների միությունում:

Այն խորհրդանշական էր. նկարիչը դեռ վաղուց որոշել էր, որ իր 70 ամյակին հանդես է գալու նոր ցուցահանդեսով, բայց արդեն դստեր` նկարչուհի Ամալյա Վարդանյանի հետ:

Հունիսի 3-ին ՀՀ Սփյուռքի նախարարության, Հայ կանանց միջազգային ասոցիացիայի, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի նկարիչների միության, «Արտ-Կովկաս» տարածաշրջանային ասոցիացիայի աջակցությամբ Նկարիչների միությունում մեծ շուքով բացվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդվարդ Վարդանյանի և նրա դստեր՝ Ամալյա Վարդանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և հասարակական գործիչներ, արվեստագետներ: Ցուցահանդեսին Վարդանյանները ներկայացրել էին տարբեր ժամանակների ու հատկապես վերջին շրջանի աշխատանքներ:

Էդվարդ Վարդանյանի վառ ու հյութեղ գեղանկարների կողքին ներկայացված էին դստեր գրաֆիկական ու մի քանի գեղանկարչական աշխատանքներ, որոնցում կար ռոմանտիզմ, սեր ու ջերմություն, ինչպես նաեւ ռեալիզմ ու սարկազմ: Նրա ներկայացրած ծաղրանկարները մի ինքնատիպ հայացք էին այսօրվա իրականությանն ու մարդկային հարաբերություններին:

 

Ամալյա Վարդանյանն այսօր դասավանդում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, զբաղվում է գրքերի ձևավորմամբ. մի շարք գրքերի, այդ թվում և` մանկական, ձևավորումների հեղինակ է: Ամալյան պատմում է, որ իր գրաֆիկական աշխատանքներում պատկերված են ճամփորդական հուշեր ու մտորումներ, որոնք միաձուլվելով դարձել են շարքեր:

«Դրանցից է նաեւ փարիզյան շարքը, որը, կարծում եմ, բավական տպավորիչ է: Ես ներկայացրել եմ այն, ինչ ինքս տեսել ու զգացել եմ Փարիզում տարիներ առաջ»,- նկատում է նկարչուհին:

 

Նա չցանկացավ առանձնացնել իր ամենասիրելի ստեղծագործությունը. «Ստեղծագործողի համար դժվար է առանձնացնել մեկ կամ երկու գործ, քանի որ ամեն աշխատանք իր կյանքն ունի, ամեն մի ստեղծագործության մեջ մի պատմություն կա»:

Խոսելով հայրիկից ժառանգած գենի ու նկարչության հանդեպ սիրո մասին՝ Ամալյան նշում է, որ ծնողի կողմից հատուկ ուղղորդում չի եղել. «Հայրիկս երբեք չի համոզել, որ ես ընտրեմ իր ոլորտը»:

Նկարչության մեջ Ա.Վարդանյանը կարեւորում է ստեղծագործողի անկեղծությանը, կարծում է, որ յուրաքանչյուր մարդ իր «իզմն» ունի. «Յուրաքանչյուր ստեղծագործող, եթե ազնիվ է, արդեն իսկ առանձնանում է: Շատ կարեւոր է, որ չկեղծես ու չարտատպես մյուսներին»: Էդվարդ Վարդանյանն իր հերթին պատմում է տպավորությունների մասին` ասելով, որ բավարարված է նրանով, որ մարդիկ, ճանաչելով իրեն, գալիս ու դիտում են աշխատանքները:

 

«Այդ քայլով նրանք իրենց ակնկալիքներն են կապում նոր գործերիս հետ»,- նկատում է նա: Նկարիչն այսօրվա պես հիշում է իր առաջին անհատական ցուցահանդեսը, որը տեղի էր ունեցել 1999թ-ին:

«Վաղ տարիքից մինչև օրս ես նկարում եմ իմ կորցրած երազներն ու հեքիաթները և շարունակում եմ գնալ այդ ճանապարհով»,- պատմում է նա:

Շրջելով ցուցասրահում՝ հանդիպեցինք նաեւ հայ մեծանուն բեմանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանին, ում համոզմամբ` Էդվարդ Վարդանյանի կտավները պարզապես գեղանկարչական հեքիաթներ են. «Էդվարդ Վարդանյանը մեր անվանի նկարիչներից է ու իմ վաղեմի բարեկամը:

Պետք է ասեմ, որ նա ինձ անչափ զարմացրեց իր հեքիաթային հոյակապ արվեստով, հեքիաթային այն իմաստով, որ մարդիկ նրա գործերին նայում են իբրև հեքիաթի: Ասեմ, որ այդ հեքիաթները շատ դուրեկան են ու գունեղ, իսկ որ ամենակարեւորն է` շատ մարդկային են:

Էդվարդի գործերին գալիս են լրացնելու իր աղջկա՝ Ամալյայի աշխատանքները, որոնք չտեսնված օրգանական կերպով ձուլվում են նկարներին ու շատ լավ դիտվում են, քանի որ նրա գործերը եւս գրված են վիրտուոզ կերպով, մեծ վարպետությամբ, գրաֆիկայի պրոֆեսիոնալ իմացությամբ: Շատ ինքնատիպ նկարազարդումներ են…

Թող Աստված նրանց առողջություն տա, որ հետագայում էլ շարունակեն բարձր գործեր կերտել»:

Սոսե Չանդոյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal