Երևան, 03.Օգոստոս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վերաքննիչը քննում է Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղ Արամ Վարդևանյանը պարզ վարժություն առաջարկեց գլխավոր դատախազությանը Լավ կլինի, եթե այս ռեգրեսիվ նախաձեռնություններն ուղղակի կանգ առնեն և չվնասեն Հայաստանի միջազգային վարկին Էն Հեթուեյը շնորհավորել է «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի 20-րդ տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ) Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ Գլխավոր դատախազն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Նոր հաղորդագրություն Արցախից Փոխվարչապետ նշանակվեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լքեցին նիստի դահլիճը՝ Ալեն Սիմոնյանի թեկնածության ներկայացման ժամին. տեսանյութ


Մեր նպատակնայնպիսի առաջընթացն է, որ յուրաքանչյուր քաղաքացի նկատի կյանքի որակի բարձրացումը. ՀՀ վարչապետ

Քաղաքական

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին: Կարեն Կարապետյանը եղել է համալսարանի գրադարանում, որը սպասարկում է ոչ միայն ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար: Վարչապետը եղել է նաև ուսանողների գրանցման բաժնում, համալսարանական միջոցառումների, համաժողովների անցկացման համար նախատեսված «Ալեք և Մարի Մանուկեան» սրահում, լաբորատորիաներում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքներով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ որակյալ կրթության երաշխավորմամբ, հավասար պայմաններ ստեղծելով՝ երկրում անպայման ունենալու ենք առաջընթաց: «Սակայն մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը»,- ասել է Կարեն կարապետյանը: 

Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է համալսարանի ուսանողներին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը նշել է, որ տպավորված է Ամերիկյան համալսարանով, այստեղ իրականացվող ուսումնառությամբ և ավելացրել, որ բուհի ղեկավարության հետ քննարկել են կրթական համակարգում տեղի ունեցող զարգացումներին, Ամերիկյան համալսարանի հետագա գործունեությանը, այստեղ առկա մթնոլորտը հայաստանյան մյուս բուհերում ևս ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր: «Մի առիթով ինձ հարցրել են, թե ի՞նչպես եմ տեսնում վաղվա Հայաստանը: Իմ Õ �ատասխանը պատրաստված չէր և չէի ակնկալում, որ նման հարց կլինի. պատասխանը ձևակերպել եմ հետևյալ կերպ՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստան: Այդ պատասխանի մեջ իրականում իմ աշխարհահայացքն է, այլ ոչ թե այն, որ լսողն ավելի դրական ինձ վերաբերվի: Ես ավելի քան համոզված եմ, որ ինտելեկտուալ բաղադրիչը մեր երկրին անհրաժեշտ է: Եթե չկարողանանք կիրթ, գրագետ քաղաքացի ունենալ, լավ երկիր չենք ունենա: Մենք դա կարո՞ղ ենք անել, թե ոչ՝ միանշանակ կարող ենք: Այդ առումով, կրթական համակարգին մեր կառավարությունը ցուցաբերելու է մաքսիմալ ուշադրություն: Մենք մե ծ հույսեր ենք կապում ձեզ հետ և մաղթում հաջողություններ, որ այստեղ առկա միջավայրը, մթնոլորտը տարածվի ամբողջ երկրով»,- ասել է վարչապետը: 
Անդրադառնալով Հայաստանում ներդրումների համար ավելի գրավիչ պայմաններ ստեղծելու մասին հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ բիզնեսի ներգրավման համար պետք է լինեն հասկանալի, թափանցիկ, վստահելի և կանխատեսելի պայմաններ՝ հարկային, մաքսային, դատական համակարգերում, օրենսդրական դաշտում: «Այս պահին դրա համար ո՞ւնենք իդեալական միջավայր, իհարկե՝ ոչ: Մենք ունենք ծրագիր, թե քայլ առ քայլ ինչպ ես ենք գնալու: Ավելին, օրերս ստեղծել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, սփյուռքից, որի շրջանակում ձևավորելու ենք մեր ռազմավարությունը, տեսլականը, բարեփոխումները, թե ուր ենք գնալու: Եվ կենտրոնի հիմնական ուղղություններից մեկը լինելու է բիզնես միջավայրը փոխելը: Այստեղ որևէ հեծանիվ հորինել պետք չէ, ընդամենը պետք է ապահովենք այն պայմանները, որ բիզնեսը ծաղկի: Երջանիկ երկրների վարկանիշներում եղել են այնպիսի պետութÕ �ուններ, որտեղ գործարարը, աշխատող, ստեղծագործող մարդն իրեն լավ է զգում, ոչ թե այն երկրները, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ բնական պաշարներ: Անելու ենք այնպես, որ ներդրումները գան մեր երկիր»,- շեշտել է վարչապետը՝ ավելացնելով, որ գալիք շաբաթ ներկայացվելու են տարբեր ոլորտներում ակնկալվող ներդրումային ծրագրերը: «Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր պատասխաններ են լինելու, բաժանումը կատարվելու է ըստ ոլորտների, որտեղ լինելու է նաև մշակույթը: Առաջին անգամ մշակույթի նախարարը հայտարարել է, որ մեր մշակույթը պետք է ևս կապիտալիզացնել: ԱÕ �դ առումով, մենք գիտենք ինչպես ենք գնալու առաջ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: 
Խոսելով հայաստանյան կրթական համակարգն արտասահմանցի ուսանողների համար գրավիչ դարձնելու հարցի մասին՝ վարչապետը նշել է, որ դրա համար պետք է մեր երկրի կրթական համակարգը լինի ժամանակակից և ակտուալ: «Մեզ մոտ կրթվելու առաջին գրավականը լավ կրթական համակարգն է և դա նախևառաջ կարևոր է հենց մեր զարգացման համար: Եթե կարողանանք օրենսդրական, ենթակառուցվածքների դաշտն այնպես դարձնել, որ օտարերկրյա մարդն իրեն ապահով զգա Հայաստանում, այդպես էլ կլինի: Դ րա համար պետք է քրթտնաջան աշխատել: Իսկ հավատո՞ւմ եմ ես այդ գաղափարին՝ միանշանակ: Ավելին, ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»
Ուսանողները հետաքրքրվել են վարչապետից՝ ի՞նչպիսի տարի է ակնկալում և հետագայում ի՞նչ ծրագրեր կան. «2017 թվականը ես տեսնում եմ որպես ախտորոշման, կառավարության մեխանիզմների հստակեցման, կայունացման փուլ, ինչի պարագայում կստեղծենք լավ բազիսային վիճակ, որպեսզի 2018 թվականից սկսած ունենանք ռեգուլյար կայուն աճ: Երբ գույքագրում ենք, փոխում կառավարման որոշակի գործողություններ, ծախսերի կրճատումներ ենք անում, այդ տարվա ընթացքում սպասել շատ կտրուկ աճ՝ բավականին բարդ է»,- նշել է Կարեն Կարապետյանը: 
Կոռուպցիայի դեմ պայքարում Կարեն Կարապետյանը կարևորել է միջավայրի փոփոխությունը և նշել, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է լայնածավալ աշխատանք: «Մեր քայլերի փիլիսոփայությունը հետևյալն է՝ մաքսիմալ փոխել միջավայրը, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն: Համոզված եմ, որ ստեղծելով հակակառուպցիոն հերթական կառույցը՝ կոռուպցիան չի նվազի, եթե այդ միջավայրը չփոխվի»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ նոր կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում ընդունված որոշումների 9 տոկոսը եղել է հակակոռուպցիոն, իսկ 10 տոկոսը՝ բիզնես միջավայրի բարելավման վերաբերյալ: «Այդպես էլ աշխատելու ենք՝ պարբերաբար նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է գործադիրի ղեկավարը: 
Ուսանողները վարչապետից հետաքրքրվել են՝ ի՞նչ երեք խորհուրդ կտա բուհը նոր ավարտողներին, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանը նշել է. «Եղեք անկախ, ակտիվ և սիրեք ձեր հայրենիքը: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, համոզված եղեք, որ մեր երկրից լավ երկիր մեզ համար չկա, եթե մեր եր կիրն ունի թերություններ, դրանք մենք պետք է շտկենք»:

Նաիրի Սարգսյանն անդամակցության վկայական հանձնեց Շնայդեր Գրուպ ՍՊԸ-ի բիզնեսի զարգացման ներկայացուցիչ Քսենյա ՊողոսյանինՎերաքննիչը քննում է Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղ Արամ Վարդևանյանը պարզ վարժություն առաջարկեց գլխավոր դատախազությանը Լավ կլինի, եթե այս ռեգրեսիվ նախաձեռնություններն ուղղակի կանգ առնեն և չվնասեն Հայաստանի միջազգային վարկին Էն Հեթուեյը շնորհավորել է «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի 20-րդ տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ) Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲԻրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ Գլխավոր դատախազն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Նոր հաղորդագրություն ԱրցախիցՓոխվարչապետ նշանակվեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լքեցին նիստի դահլիճը՝ Ալեն Սիմոնյանի թեկնածության ներկայացման ժամին. տեսանյութԶորամասը լքած զինծառայողը մահացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունից․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայտնի է նորանշանակ Պաշտպանության նախարարի անունը Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 5 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար Քաղաքացին խաբել է անհետ կորած զինվորի հորը և պահանջել 30 000 դոլար, իբր անհետ կորած զինծառայողին Բաքվից ՀՀ տեղափոխելու համար Ադրբեջանից Հայաստանի վերաբերյալ հերքում են տարածելԶաքարյանին ձերբակալել են, որովհետև Փաշինյանին Սյունիքում որակումնե՞ր տվեցին. Արթուր Ղազինյան Արշակ Կարապետյանն ազատվել է ՊՆ առաջին տեղակալի պաշտոնից Արցախում հայտնաբերվել է 22-ամյա զինծառայողի դին. ՊԲ Գլխավոր դատախազությունն արձագանքել է «Հայաստան» խմբակցության հայտարարությանը «Մեզնից ավելի ռադիկալ կամ ընդդիմադիր թող որևէ մեկը չփորձի թվալ կամ լինել»․ Արթուր Վանեցյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա շաբաթ Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածու է առաջադրվել ՀՀ նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Պատանդ պատգամավորների նկատմամբ տեղի է ունենում ալիևություն. Ալիևին էլ, մեր գերիներին պահելով, ասում է՝ եկեք բանակցենք. Անդրանիկ Թևանյան Ստեփանակերտում տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանով կրակելով իր գլխին ԱԻՆ-ը տեղեկացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Վրաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են փոխգործակցությունը «Հայաստան» խմբակցությանն անդամները ոտնկայս ծափահարեցին կալանավորված անդամների անունները կարդալիս Նավթն էժանանում է Դանակահարել են «Իմ քայլը» խմբակցության անդամինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 137 նոր դեպք. Գրանցվել է 2 մահվան դեպք Որը կարող է լինել իրական ընդդիմության առաջին քայլը «Հայաստան» խմբակցությունն 8-րդ գումարման ԱԺ նիստին ներկայացել է Սյունիքի քաղբանտարկյալ քաղաքապետերի նկարներով շապիկներով Հայաստանի թիմի մարզիչները՝ Արթուր Ալեքսանյանի ու Կարապետ Չալյանի հաղթանակների մասին (ֆոտո) Սպանության փորձ՝ Երևանում. կրակել են հայտնի գործարարի մեքենայի վրա «Հայաստան» դաշինքն ԱԺ է եկել կալանավորված համայնքապետերի լուսանկարներով շապիկներով Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի մոտակայքում Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը Հայ ռազմագերիների հարազատները բողոքի ակցիա կանեն Այս պահի դրությամբ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Պաշտոնական գրություն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Ադրբեջանի ԶՈւ-երին Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք. ո՞ր դեպքում Տոկիո-2020. Կարապետ Չալյանը հաղթեց ռուս Չեխիրկինին և կիսաեզրափակիչում է Մի շարք հասցեներում լույս չի լինի Էրդողանն այցելել է աղետի գոտի և թեյի տուփեր նետել քաղաքացիների վրա (տեսանյութ)