Երևան, 29.Նոյեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինձ առաջադրված մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում․ Առուշ Առուշանյան (տեսանյութ) Իրանում ուղղաթիռ է կործանվել «Կարդում ենք ռուս պոեզիա Հայաստանի մասին» գրական մրցույթի հաղթողները արժանացել են պատվոգրերի և մրցանակների Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել Իմ եղբայր Ալիևն ասաց, որ Սոչիում կայացած հանդիպումն արդյունավետ էր․ Էրդողան «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «capture the flag» հաքերային մրցույթը 24-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Զովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է Կովիդը՝ որպես վիրուս, գոյություն չունի. Սինգապուրի ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ պաշտոնապես հայտարարեց. Լևոն Մնացականյան


ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ ռեկտորները համագործակցության պայմանագիր են ստորագրել

Հասարակություն

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի սրահում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն այսօր ստորագրեցին համագործակցության պայմանագիր՝ ուղենշելով երկու համալսարանների հետագա համագործակցության ուղղությունները՝ կրթական, գիտահետազոտական, շարժունության, միջազգայնացման, տեղեկատվական, փորձագիտական և խորհրդատվական, նյութատեխնիկական և այլ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը պայմանագրի ստորագրումից հետո նշեց, որ ՀՊՏՀ-ն ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցում է բավական երկար ժամանակ: «Ես կարծում եմ, որ հատկապես ներկա ժամանակներում, երբ բարձրագույն կրթության առջև դժվարությունները շատանում են, օգտակար է ոչ միայն արտերկրի, այլև Հայաստանի համալսարանների հետ փոխգործակցությունը: Կորյուն Աթոյանը նշեց, որ համագործակցությունը բավական լայն է և ընդգրկուն՝ կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերից մինչև կրեդիտների փոխճանաչում: ՀՊՏՀ ռեկտորն անդրադարձավ նաև  ՀՊՏՀ-ի, ՃՇՀԱՀ-ի և Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանների միջև ավելի վաղ կնքված եռակողմ համաձայնագրին՝ բարձր գնահատելով համագործակցությունը հայաստանյան համալսարանների միջազգայնացման համատեքստում: Կորյուն Աթոյանը բարի երթ մաղթեց նոր կնքված պայմանագրին:

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանը նշեց, որ եռակողմ այս համագործակցությունը քննարկումների և ուսումնասիրությունների արդյունք է, որը լավ նախադրյալ կարող է ստեղծել և լայն դաշտ բացել նոր ուղղություններով համագործակցության համար: «Կրթությունը գիտության շարժիչ ուժն է և մենք պետք է հնարավորինս նպաստենք այդ կապի զարգացմանը, միջավայրի ստեղծմանը՝ ընդլայնելով համագործակցությունը համալսարանների հետ»,- ասաց Գագիկ Գալստյանը՝ իր համալսարանի անունից շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց  ՀՊՏՀ-ին՝ արդյունավետ աշխատանքի և գործընկերության համար:

ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը համագործակցության համաձայնագիրը ներկայացնելիս նշեց, որ վերջին շրջանում միջհամալսարանական կապերի սերտացման միտում է նկատվում ամբողջ  աշխարհում: Պրոռեկտորի խոսքով՝ միջազգային կրթական տարածքում արդիական է համալսարանական կոնսորցիումների ստեղծումը, ինչը նպաստում է մարդկային, նյութական և գիտական ռեսուրսների մեկտեղմանը: Պարույր Քալանթարյանը նաև ընդգծեց, որ համաձայնագիրը շրջանակային է և ընդգրկում է գործունեության լայն ուղղություններ:

Մասնավորապես երկու համալսարանները նախատեսում են նպաստել կրթական ծրագրերի նորացմանը, իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, խթանել հետազոտական և զարգացման երկկողմ և բազմակողմ ծրագրերին,  համատեղ իրականացնել միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրեր, ստեղծել  փորձագետների միասնական խումբ ինչպես միջհամալսարանական, այնպես էլ օտարերկրյա համալսարանների հետ աշխատելու նպատակով, ապահովել նյութատեխնիկական բազայի, հրատարակությունների և գրադարանային ֆոնդի համատեղ օգտագործում, համագործակցել պրաֆեսորադասախոսական, վարչական անձնակազմերի և ուսանողների վերապատրաստման համատեղ ծրագրերի շրջանակներում, համատեղ ընդլայնել աշխատաշուկայի հետ համագործակցությունը և այլն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սույն թվականի ապրիլի 5-ին, Վալենսիայում  ստորագրվել էր եռակողմ համաձայնագիր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանների միջև, որը կնպաստի ուսանողների և պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի փոխանակմանը, համատեղ հետազոտությունների իրականացմանը։ Համաձայնագիրը կնքվել է «Էրազմուս +» ծրագրի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական գեոինֆորմացիայի մասնագիտական ոլորտների ուսումնական ծրագրերում» (HERITAG) ծրագրի շրջանակներում: Այս համագործակցությունը նախատեսում է Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ «Նախագծերի կառավարում» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի իրականացում:

Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ)Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ․ Լուսինե Ավետյան«Հենց այս փոխադարձ սրտացավության մթնոլորտն էլ կդառնա նոր համայնք կերտելու հիմնաքարը». Էդուարդ ԲաբայանՄոլի ծխո՞ղ եք, մեծ է հավանականությունը, որ մի օր կդիմեք օնկոուրոլոգիԻնձ առաջադրված մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում․ Առուշ Առուշանյան (տեսանյութ) Իրանում ուղղաթիռ է կործանվել «Կարդում ենք ռուս պոեզիա Հայաստանի մասին» գրական մրցույթի հաղթողները արժանացել են պատվոգրերի և մրցանակներիՋրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել Իմ եղբայր Ալիևն ասաց, որ Սոչիում կայացած հանդիպումն արդյունավետ էր․ Էրդողան «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «capture the flag» հաքերային մրցույթը 24-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Զովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է Կովիդը՝ որպես վիրուս, գոյություն չունի. Սինգապուրի ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ պաշտոնապես հայտարարեց. Լևոն Մնացականյան «Էսքան անպիտանության, անգրագիտության ֆոնին վաղը Երևանն էլ են հանձնելու». Նարեկ Սամսոնյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Դավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի համար 1 100 դոլարը Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է նոր էլեկտրակայանի բացմանը (լուսանկարներ) Մհեր Գրիգորյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը Ջերմաստիճանը նախ կբարձրանա 4-6, ապա՝ կնվազի 10-12 աստիճանով ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա Գորիսի դատարանի դիմաց՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի Վաղարշակ Հարությունյանը նոր պաշտոն կստանաCovid-19-ի նոր շտամով պայմանավորված` մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի Որ դեպքում և ում է խորհուրդ տրվում պատվաստվել պատվաստանյութի 3-րդ դեղաչափը (տեսանյութ) Պատվաստվելուց 6 ամիս անց քաղաքացին կարող է ստանալ խթանիչ դեղաչափը. Ավանեսյան Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում քաղաքացիների մուտքը կլինի ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատով Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ Ադանայում երկրաշարժ է գրանցվել Հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ ՄԻՊ-ը մեկնել է Սյունիք` բնակիչների իրավունքների վիճակը ուսումնասիրելու համար Նոր հաղորդագրություն Արցախից Հրետանային կրակ Իդլիբում․ կա երկու վիրավոր ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները արցունքաբեր գազ են կիրառել. ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստի ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք Պատվաստվածների թիվը Հայաստանում. ԱՆ Ռուբլին կրկին նվազել է. սահմանվել են նոր փոխարժեքներ ՃՈ հայտարարությունը վարորդներին․ Նոյեմբերի 29-ից փոփոխություն կկատարվի Տիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը Կան փակ ավտոճանապարհներ Վերջնաժամկետին 2 օր է մնացել․ ուշացնելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն Երկրաշարժ տարածաշրջանում Սուրբծննդյան պահքն սկսվում է նոյեմբերի վերջին, և դա լավագույն ժամանակը չէ խնդության համար Ադրբեջանը թուրքմենական գազ կստանա Իրանի տարածքով․ Ալիև Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարությունների ձևով արձանագրվեց, որ սովետական ժամանակաշրջանում եղել է ընդհանուր պետություն, իսկ սահմաններ չեն եղել. Տիգրան Աբրահամյան Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցում արհեստանոց է այրվել Նոր շտամի պատճառով Իսրայելը 2 շաբաթով փակում է երկրի սահմանները Երկար ժամանակով լույս չի լինելու