Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Կառավարությունը Հրանտ Բագրատյանին կոչ է անում համագործակցել «Ակցիզային հարկի մասին» նոր օրինագծի մշակման գործում

Հայաստանի կառավարությունն առաջարկում է ՀՀ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին առայժմ ձեռնպահ մնալ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մա­սին» ՀՀ օրենքի նա­խա­գծի քննարկումից և հա­մա­գոր­ծ ակ­ցել կառավարության հետ՝ համատեղ, նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքներում:

Հրանտ Բագրատ­յանի ներկայացրած նախագծով, որը պետք է քննարկվի կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում, առաջարկվում է տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների համար որպես ակցի­զային հար­կով հարկման բազա սահմանել միայն ենթաակցիզային ապրանքի արժեքը, նվազեցնել տեղական արտադրության խաղողի հումքից արտադրվող ալկոհո­լա­­յին խմիչք­ների համար ակցիզային հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ բարձրացնելով տե­ղա­կան արտադրության էթիլային սպիրտի համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ վերոնշյալ առա­ջարկու­թյունների ընդուն­­­ման արդյունքում կնվազեն խաղողի հումքից ստացված տեղական արտադրության ալկո­­­հո­լային խմիչքների գները, ինչն էլ կնպաստի խաղողի արտադրության ծավալ­ների աճին:

Ըստ գործադիրի' գինիների համար ակցի­զային հարկի դրույքաչափերը 2002 թվա­կա­նից չեն փո­փոխ­վել, մինչդեռ գինի­ների շուկա­յական գներն անցած տասը տարվա ընթաց­քում էականորեն բար­ձրացել են: «Գտնում ենք նաև, որ ակցիզային հարկի դրույքա­չափերի նվազեցումը չի կա­րող էականորեն փոխել ենթաակցիզային ապրանք­­ների գները, և հետևաբար չի ավելացնի խա­ղողի հումքից տեղական արտադրու­թյան ալկոհոլային խմիչքների իրացման և խաղողի ար­տադրության ծավալները, քանի որ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խա­ղո­ղի հումքից արտադր­ված ալկոհոլային խմիչքների, օրինակ՝ գինիների, հիմնական մասի շու­կա­­յա­կան գնի մեջ ակցիզային հարկի մասնա­բա­ժինը չափազանց փոքր է:

Մաս­նա­վո­րապես, գի­նիների համար ներ­­կայումս ակցիզային հարկի դրույքաչափը սահ­ման­ված է 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ, ինչը նշանակում է, որ ակցի­զային հարկն ապ­րան­քի շուկա­յական գնի մեջ կազմում է առա­վելա­գույնը 5 տոկոս: Այսինքն' նախա­­գծով առաջարկ­վող ակցի­զա­յին հարկի դրույքա­չափերի իջեցման արդյուն­քում գինի­ների շուկայական գները, մեկ շիշ գինու հաշվարկով, կնվազեն առավելագույնը 15 դրա­մով, ինչը էական խթան չի կարող հանդիսանալ գինու սպառումը խթանելու համար:

Տեղական արտադրության ոգելից խմիչքների համար որպես ակցիզային հար­կով հարկման բազա միայն ենթաակցիզային ապրանքի արժեքը սահմանելը անհնարին կդարձնի ակցիզային հարկով հարկվող օբյեկտների նկատմամբ հարկային մարմնի կողմից իրակա­նաց­վող հարկային վարչարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթաակցիզային ապ­րանքի բացթողնման գնի մեջ ներառվում են ապրանքի գինը ձևավորող բազմաթիվ տա­ր­րեր, օրինակ՝ ապրանքային նշան, շշի արժեք, ձեռքբերված լիցենզիաների համար կատար­ված ծախսեր, ամորտիզացիոն մասհանումներ և այլ նյութական ու ոչ նյու թական ծախսեր»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ:

Նախագծով առաջարկվում է ակցիզային հարկը կիրառել տեղական արտադրության ապ­րանքի միայն բուն խմիչքի նկատմամբ, մինչդեռ, ներմուծված ապրանքի դեպքում փոփո­խու­թյուն չի կատարվում, ինչը գինիների և խմորման ենթարկված այլ ըմպելիքների դեպքում կհանգեցնի տեղական արտադրության ապրանքի համե­մա­տու­թյամբ ավելի բարձր ակ­ցի­զա­յին հարկի գանձման:

«Վերջինս կհանդիսանա ներմուծված ապ­րան­­քի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորում և կարող է դիտվել որպես տե­ղա­կան արտադրության ապրանքի հովանավորչության միջոց: Հետևաբար, նախագիծը հակա­սում է ԱՀԿ Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՄԱԳՀ) Հոդված 3-ով (Ազգային մո­տեցում ներքին հարկման ու կա­նո­նակարգումների մասով) Հայաստանի Հանրապետության կող­մից ստանձնած պարտավո­րու­թյուն­ներին»,- նկատել է կառավարությունը:

Ելնելով շարադրվածից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արժույթի միջազգային հիմ­նադրամի Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի առաջին ստուգման շրջանակներում ՀՀ կառավարության մտադրությունների նախագծում ամրա­գրված է նաև ոգելից խմիչքների համար 2015 թվականից ակցիզային հարկի դրույքաչափերի բարձ­րացման հարցը, գործադիրը նախագծի հեղի­նա­կին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և հա­մա­գոր­ծակ­ցել կառավարության հետ՝ համատեղ, նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքներում:

Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք Չալաբյան