Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել ոստիկանների մասնակցությամբ. մեկ ոստիկան ազատվել է պաշտոնից
SocietyNEWS.am-ը գրում է.
Գյումրիում հուլիսի 10-ին վիճաբանություն է տեղի ունեցել ոստիկանության ծառայողների մասնակցությամբ: Վարդանանց հրապարակում ոստիկաններից մեկը ցանկացել է նստել ֆայտոն եւ աշխատակցի ու ոստիկանի միջեւ վիճաբանություն է սկսվել: Վիճաբանությանը միջամտել է մեկ այլ քաղաքացի եւ ծեծի ենթարկվել: Քաղաքացին բողոք է ներկայացրել ոստիկանություն:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության բաժնից այսօր՝ հուլիսի 11-ին, NEWS.am-ին հայտնեցին, որ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, ոստիկանության մեկ ծառայող ազատվել է պաշտոնից: