ՌԴ դեմ պատժամիջոցներն ուղղված են Եվրոպա ԱՄՆ-ի էներգակիրների արտահանման խթանմանը
ՄիջազգայինՌուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու ԱՄՆ ծրագրերը կարող են վնաս հասցնել եվրոպական ընկերությունների էներգետիկ շահերին եւ կարծես ուղղված են նրան, որ խթանեն Եվրոպա ԱՄՆ-ի էներգակիրների արտահանումը: Այս մասին հայտարարվել է Գերմանիայում ընթացող բիզնես համաժողովի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:
Արեւելյան Եվրոպայի տնտեսական հարաբերությունների հարցերով գերմանական կոմիտեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեմ եվրոպական հակապատժամիջոցների հավանականությունը պետք է բաց մնա որպես «վերջին տարբերակ», եթե պատժամիջոցները առնչվեն եվրոպական ընկերություններին: