Սահակաշվիլիի դասերը Սերժ Սարգսյանի համար

Lraber.info-ն գրում է.

Միխայիլ Սահակաշվիլիին զրկել են ուկրաինական քաղաքացիությունից և հիմա դրված է նրան Վրաստան արտահանձնելու հարցը: Սահակաշվիլին քաղաքական պայքար էր սկսել՝ ապագայում նախագահական ընտրություններին մասնակցելու և իշխանափոխություն անելու համար: Իրեն նշանակած Պորոշենկոյի դեմ պայքարը սկսվեց այն պահից, երբ Վրաստանի նախկին նախագահը դադարեցրեց Օդեսայի նահանգապետի լիազորությունները: Սահակաշվիլին չկարողացավ աշխատել այդ պաշտոնում, քանի որ ուկրաինական նոր իշխանությունները հներին բնորոշ օլիգարխիկ և փակ պայմանավորվածություններով չէին թողնում բարեփոխումների հնարավորություն: 

Սահակաշվիլու բավական էմոցիոնալ և հակասական կերպարը շատ քննադատությունների տեղիք է տալիս: Հիմա նա հետախուզվում է Վրաստանում և անհայտ է, թե ինչ կլինի նրա հետ, եթե նրան արտահանձնեն: Հետաքրքրական է մեկ այլ բան, որ փաստացի լինելով նոր Վրաստանի ճարտարապետը, Սահակաշվիլին այսօր զրկված է իր երկրի քաղաքացիությունից և ավելին հետախուզվում է: Սահակաշվիլին ահռելի աշխատանք է արել Վրաստանի համար: Իհարկե, անսխալական չի եղել և շատ հաճախ բարեփոխումները նրանից պահանջել են կոշտ, երբեմն էլ չափից շատ կոշտ մեթոդներ, որոնք էլ դարձան իր հակառակորդների համար համախմբման առիթ:

Սերժ Սարգսյանը չոր մեթոդներով չի աշխատում, որպեսզի իր դեմ համախմբվելու առիթ չտա: Բայց նաև բարեփոխումներ չի անում, որովհետև ոչ բավարար ներդրում ոչ բավարար քաղաքական կամք չունի: Նա նաև տեսնում է, որ Սահակաշվիլին, որ այդքան բան արեց Վրաստանի համար, այսօր հետախոււզման մեջ է և իր մնալու համար ևս մեկ ալիբի ստեղծում:

Իսկ նժարին դրված է հետևյալ հարցը ՝ քաղաքական գործիչը կամ զոհում է իրեն ՝ հանուն պետության, կամ զոհում է պետությունը ՝ հանուն իրեն: Այդպիսին է անցումային Անդրկովկասը և այս երկընտրանքից դժվար է խուսափել, եթե ժամանակին չես հեռացել: Սահակաշվիլին ընտրեց առաջին տարբերակը, Սերժ Սարգսյանն ընտրում է երկրորդը: 

 

Արտակ Ասլանյան

Եղանակը Հայաստանում Վարչապետը չցանկացավ պատասխանել Օսիպյանի եւ Վանեցյանի մասին հարցերին Քիչ առաջ ՔՊ գրասենյակ եկավ Նիկոլ Փաշինյանը. վարչությունը նիստ է անում (ուղիղ) Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու. Արտակ Զաքարյան ՔՊ-ն նիստ է հրավիրվել. քննարկվելու են ներքաղաքական վերջին զարգացումները Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Նախկինում դատապարտված Դավիթ Մինասյանը` Փարաքարի համայնքապետի թեկնածու Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի հայտարարությունից մեկ օր հետո հեռացան Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում. Տիգրան Աթանեսյան Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերի Օսիպյան Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար Երազելը շատ լավ է. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել Արմեն Սարգսյանին Չեմպիոնների լիգա. օրվա խաղերը
website by Sargssyan