Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Մի խումբ նկարիչներ պահանջում են Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը

Culture

Հայաստանի նկարիչների միության մի խումբ անդամներ պահանջում են Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը` նշելով, որ միությանը փոփոխություն և կառավարման նոր որակ է անհրաժեշտ: Երիտասարդ նկարիչները նաև ընդգծում են, որ Աղամյանը, ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, պետք է 2017 թվականին անցկացներ համագումար կրկին նախագահ ընտրվելու համար: Սակայն համագումարը տեղի չի ունեցել: Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանն էլ իր տեսանկյունն է ներկայացնում այդ հարցի շուրջ:

Միության նախագահի և նրա հրաժարականը պահանջող նկարիչների հանդիպումը  տեղի ունեցավ հունիսի 19-ին Նկարիչների միությունում:

«Համաձայն նկարիչների միության կանոնադրության, որը հասարակական կազմակերպություն է համարվում և ղեկավարվում է հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքով, նկարիչների միության նախագահ ընտրվում է չորս տարին մեկ անգամ: Վերջին ընտրությունները անցկացվել են 2013 թվականին, իսկ 2017-ին` ոչ, ուստի, այդ ժամանակից սկսած,  միության նախագահը իրավասու չէ լինել այդ պաշտոնում»,- նշեց միության անդամ, քանդակագործ Վահան Գալստյանը:

Նրա խոսքով` նկարիչների միության նախագահը պարտավոր է բարձրագույն մարմնին, որը համագումարն է, ներկայացնել ֆինանսական և գույքային հաշվետվություն ոչ պակաս քան երկու տարին մեկ անգամ. դա նույնպես չի արվել:

Քանդակագործը շեշտեց, որ 2015 թվականից  ի վեր միության անդամ է և նման համագումարի կամ հաշվետվության ականատես չի եղել:

Ի պատասխան դրա` Կարեն Աղամյանն ասաց, որ հաշվետվություններն ըստ կանոնադրության լինում են համագումարի ժամանակ: Վերջին համագումարին եղել  է, ֆինանսական և’ գործունեության հաշվետվություն կլինի նաև հաջորդ համագումարին: 

«Արդեն չորրորդ անգամ եմ ըտրվում, և ամեն անգամ  ընտրություններին ավելի շատ ձայներ եմ ստանում: Դա խոսում է այն մասին, որ միության անդամների ութսուն տոկոսն ինձ ձայն է տվել:

Ինձ հարցրեցին, թե ինչու 2017 թվականին համագումար չի եղել: Այն պետք է լինի 2018 թվականին: Ես կամ վարչությունը իրավասու չենք որևէ փոփոխություն իրականացնել կանոնադրության մեջ: Իմ ողջ պաշտոնավարման ընթացքում չորս անգամ կանոնադրություն է փոխվել:  Այսօրվա կանոնադրությունը, որով մենք աշխատում ենք, ասում է, որ հինգ տարին մեկ համագումար պետք է լինի»,-ընդգծեց Աղամյանը:

Լրագրողի այն փաստարկին, որ  Հայաստանի նկարիչների միության հասարակական կազմակերպության 2015 թվականի կանոնադրության մեջ   գրված է, որ կազմակերպության նախագահն ընտրվում է համագումարի կողմից չորս տարի ժամանակով Աղամյանը պատասխանեց, որ իր ձեռքում 2018 թվականի կանոնադրություների մասին նոր թուղթ կա,  որում գրված է, որ համագումրը պետք է լինի հինգ տարին մեկ անգամ:

Աղամյանի ձեռքի տակ եղած կանոնադրությունը նայելուց հետո բողոքող նկարիչներն ասացի, որ այնտեղ նշված է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով կազմակերպությունները պետք է ղեկավարվեն իրենց կանոնադրությամբ, բայց  այն պետք է չհակասի օրենքին: 

«Այդ օրենքը, որ ընդունվել է 2017 թվականին, փաստում է, որ մինչև հինգ տարին ժամկետում պետք է անցկացվի համագումար: Չափը պետք է որոշեն կազմակերպությունները: Կանոնադրության համաձայն` նկարիչների միությունը որոշել է չորս տարին մեկ անցկացնել համագումար»,-ընդգծեց Վահան Գալստյանը: 

Աղամյանը պնդեց, որ Հայաստանի Հասարակական կազմակերպությունների մասին օրենքով մինչև հինգ տարի ժամկետում սահմանված են միության նախագահի լիազորությունները: «Դուք տեսաք 2018 թվականի այն կանոնադրությունը, որը դեռ վարչությունը չի հաստատել, սա էսքիզ է, պետք է քննարկվի, այնուհետև ուղարկվի հաստատման»,-ասաց Աղամյանը:

Հանդիպման ավարտին Աղամյանի հրաժարականը պահանջող նկարիչներն ասացին, որ ցանկալի է` միության նախագահը իր հրաժարականը ստորագրի մինչև սույն թվականի հունիսի 25-ը, հակառակ դեպքում իրենք կտրուկ քայլերի կդիմեն: Իսկ մինչ այդ ոչ մի ակցիա չեն իրականացնի և չեն խոչընդոտի Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսի իրականացմանը, որը կբացվի հունիսի 22-ին:

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank