Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Թատրոնն ու կինոն միանգամայն առանձին աշխարհներ են. Վաչե Երիցյանի «Նորամուտ»-ը

Culture

 Նա կինոյի և թատրոնի ասպարեզում պատահական հայտնվեց, բայց, ինչպես ասում են, կյանքում պատահականություններ չեն լինում: Նրա հնչյունավորած «Հրեշների ընկերության» հայտնի հերոս Մայք Վազովսկին այնքան էր դուր եկել Disney-ի ղեկավարությանը, որ անգամ վկայագիր էին ուղարկել Հայաստան: «Նորամուտ»-ի հերոս դերասան Վաչե Երիցյանը խաղում է թատրոնում, կինոյում, երկու ոլորտներն էլ հավասարապես է սիրում: «Արմենպրես»-ը ներկայացնում է 24-ամյա դերասանի «Նորամուտ»-ը:

Արևելագիտությունն ու դերասանությունը

Ծնվել եմ Հրազդանում, դպրոցական տարիներս այնտեղ են անցել: Թատրոնի և կինոյի հետ կապ չեմ ունեցել, ընդհանրապես հույս չունեի, որ կարող եմ այդ ասպարեզներում հանդես գալ: Դպրոցում միշտ աչքի ընկնող երեխաներ են լինում. ես այդ երեխաներից էի: Արվեստի հետ կապ եմ ունեցել այնքանով, որ հաճախել եմ երաժշտական դպրոց՝ դաշնամուրի, երգի:

Ընտանիքով որոշեցինք, որ եթե պետք է բուհ ընդունվեմ, պետք է ընտրեմ լեզուներ: Քննարկեցինք, որոշեցինք, որ արևելագիտական պետք է ընդունվեմ: Դուրս չեկավ, բայց ընտանիքս էր որոշել, պետք է համակերպվեի: Մոտ 2 տարի գնացի պարապմունքի և մի օր մորս ասացի. «Այլևս չեմ ուզում գնալ պարապմունքի, չեմ ուզում արևելագիտական ընդունվել, ավելի հետաքրքիր բան որոշենք»: Որոշեցինք, որ պետք է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդունվեմ: Գտա հարցաթերթիկը, կարդացի հանձնարարված գրքերը, գնացի քննության՝ ընդհանրապես հույս չունենալով, որ կընդունվեմ, հետո էլ անունս գտա երկրորդ շարքում. անվճար սովորելու հնարավորություն էի ստացել: Հասկացա՝ ճիշտ տեղում եմ:

Արմեն Մազմանյանն ու առաջին քայլերն անող դերասանը

Թատերականում շատ կարևոր է, թե ով կլինի քո կուրսղեկը: Ես ընդունվեցի Արմեն Մազմանյանի արվեստանոց, և ինձ բախտավոր եմ համարում:  Երեք կուրսղեկներ կային՝ Արմեն Խանդիկյան, Տիգրան Գևորգյան, Արմեն Մազմանյան: Ոչ մեկին չեմ ճանաչել, միայն Խանդիկյանին: Գնացի, մտա քննության, երեքին էլ նայեցի, որոշեցի, որ պետք է Մազմանյանի կուրս ընդունվեմ: Չգիտեմ ինչու: Բայց պետք է ասեմ, որ բախտս բերեց:

Արմեն Մազմանյանը կրթել է չորս սերնդի, և նրա կրթած բոլոր սերունդները կապված են իրար հետ, իրար օգնում են, աջակցում: Ես հիմա «Գոյ» թատրոնում եմ աշխատում, որը վերջերս դարձավ Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» թատրոն, և պետք է ասեմ, որ բոլոր 4 սերունդները ներկայացված են թատրոնում: Այս ամենն Արմեն Մազմանյանի շնորհքն է:

Վարպետաց դաս՝ Սոս Սարգսյանից

Բուհում աշխատելու տարիներին նկարահանվել եմ ֆիլմերում: Առաջին կուրսում նկարահանվեցի ռեժիսոր Վահագն Գրիգորյանի «Ես եմ» ֆիլմում, որի պրոդյուսերն Արմեն Մազմանյանն էր: Ձեռքբերում էր այն, որ նկարահանվեցի Սոս Սարգսյանի հետ՝ թեկուզ մի փոքր հատվածում: Դա իսկապես վարպետաց դաս էր: Ինձ թվում էր՝ ֆիլմում Սոս Սարգսյանի հետ շատ երկխոսություններ կունենամ, բայց ընդամենը մեկ կտոր էր: Այդքանն էլ բավական էր:

Ինձ շատ բախտավոր եմ համարում, որ աշխատել եմ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ: Խաղացել եմ նրա նկարահանած բազմասերիանոց ֆիլմում, վերջերս էլ կրկին համագործակցել ենք մեկ այլ նախագծի շուրջ, բայց փակագծերը չեմ բացի:

Որպես ներկայացում՝ առաջին լուրջ փորձս եղել է Լալա Մնացականյանի՝ Կ. Չապեկի «Մայրը» բեմադրությունը: Մեծ հաջողություն ունեցավ, մի քանի տարի խաղում էինք, հանդիսատեսը չէր հոգնում: Անգամ Բելառուսում, Չեխիայում ներկայացրինք այն:

Մուտքը «Գոյ» թատրոն

Թատրոն մտել եմ առաջին կուրսից: Մեզ համար շատ հետաքրքիր էր լինել մի թատրոնում, որտեղ իսկապես ընտանեկան մթնոլորտ էր տիրում: Առաջին անգամ բեմում եմ հայտնվել Պ. Վայսի «Մարատ-Սադ» ներկայացման մեջ: Ներկայացման գործողությունները տեղի են ունենում հոգեբուժարանում, մասսայական տեսարաններում խելագարի դեր էի խաղում: Ներկայացման մեջ հանդես գալն ինձ համար մեծ հպարտություն էր. ընդամենը 18 տարեկան էի:

Թատրո՞ն, թե՞ կինո

Երբ ինձ երկու տարի առաջ հարցնում էին՝ ավելի շատ քեզ թատրոնո՞ւմ ես տեսնում, թե՞ կինոյում, պատասխանում էի՝ իհարկե, թատրոնում: Էդգար Բաղդասարյանի շնորհիվ հասկացա, որ թատրոնն ու կինոն երկու միանգամայն առանձին աշխարհներ են: Երբեմն կարող են իրար խանգարել, երբեմն՝ օգնել: Միգուցե տարիներ անց այլ կերպ մտածեմ:

Disney-ը, Մայք Վազովսկին ու «Հրեշների ընկերությունը»

Մի քանի տարի առաջ ծանոթներիցս մեկն ասաց. «Մուլտֆիլմերի հնչյունավորման հետ կապված աշխատանք կա, կցանկանա՞ս փորձել»: Տեղեկացա, որ ԱՄՆ-ից՝ Ուոլթ Դիսնեյի ընկերությունից պատվեր է եկել՝ հայերեն հնչյունավորելու իրենց մուլտֆիլմերը: Պետք է նայեինք մուլտֆիլմը, հասկանայինք մեր կերպարը, փորձ անեինք ու ուղարկեինք ԱՄՆ, հաստատվելու դեպքում արդեն կսկսեինք աշխատել: Մի կերպար էին տվել, որը շատ կարճ տեքստ ուներ, կարդացի, բայց չհաստատվեց: Զանգահարեցին, առաջարկեցին փորձել Մայք Վազովսկու կերպարը հնչյունավորել: Փորձեցի, ուղարկեցին ԱՄՆ, հաստատվեց: Մայք Վազովսկուն հնչյունավորելն ինձ համար ամենաբարդ և միևնույն ժամանակ ամենահաճելի աշխատանքն էր: Բացի «Հրեշների ընկերություն»-ից, Disney-ի այլ մուլտֆիլմեր էլ եմ հնչյունավորել, բայց «Հրեշների ընկերություն»-ն ամենայուրահատուկն ու ամենաառաջին փորձն էր:

Ամենահաճելին այն է, երբ դու քաղում ես աշխատանքիդ պտուղները: 2014 թվականն էր: Disney-ից վկայագիր ստացանք, որ ԱՊՀ տարածքում բոլոր Վայք Վազովսկիների մեջ օրիգինալին ամենամոտն ու ամենաճիշտը Հայաստանինն է: Գրված էր. «Հարգելի Վաչե Երիցյան, շնորհակալություն մեզ հետ աշխատելու համար»: Ես, իհարկե, շատ ուրախացա: Ինձ ուղարկել էին նաև Մայք Վազովսկու խաղալիքը, մինչև հիմա տանը պահում եմ այն:

Չկա խանգարող հանգամանք

Եթե մարդ ուզում է աշխատել, առհասարակ որևէ խանգարող հանգամանք չի կարող լինել:

Մտածում եմ, որ եթե մենք բոլորս սկսենք աշխատել գերմանական ճշտապահությամբ՝ Հայաստանը հրաշալի երկիր կդառնա:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal