Մանկական քաղաք, տոնական ավան, փողային նվագախմբերի երթ. Անկախության տոնին մայրաքաղաքում սպասվում են հետաքրքիր և տարբերվող միջոցառումներ

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը ամբողջ Հանրապետությունն ունենալու է տոնական խորհրդին համապատասխան ձևավորում: Կազմակերպիչները, կառավարությունն արել են ամեն ինչ, որպեսզի այդ օրը վերածվի իրական տոնի ողջ Հայաստանի տարածքում: Սեպտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը  ներկայացրեց սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում և մայրաքաղաքի այլ հատվածներում  սպասվող միջոցառումներն՝ ըստ ժամերի:

«Միջոցառումների մեկնարկը տրվելու է Երևանի Հանրապետության հրապարակից՝ ժամը 12:00-ին: Միջոցառումների մեկնարկը տրվելու է կավճանկարչությամբ, որին կմասնակցի շուրջ 2 հազար աշակերտ: Ժամը 13:00-ից՝ կավճանկարչությունից անմիջապես հետո Հանրապետության հրապարակում գործելու է «Վերնիսաժ» խորագրով գեղանկարչության ցուցահանդեսը: Ժամը 13:00-ից սկսում են աշխատել նաև Հանրապետության հրապարակում տեղադրված երկու բեմերը, որոնք աշխատելու են մինչև 23:00-ն: Մանկական քաղաքը նույնպես լինելու է Հանրապետության հրապարակում, որը գործելու է շատրվանների դիմացի մայթի ամբողջ երկայնքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հովհաննիսյանը:

Մայրաքաղաքում լինելու է փողային նվագախմբերի երթ, որը մեկնարկելու է ժամը 13:00-ից, Ազատության հրապարակից:   Փողային նվագախմբերի հավաքը լինելու է Հանրապետության հրապարակում: «Նվագախմբերի շքերը իր ավարտը ունենալու է միասնական կատարումներով»,- նշեց Ռուբեն Հովհաննիսյանը:

Հանրապետության հրապարակում տեղադրված է լինելու տոնական ավան, որտեղ լինելու է ցուցահանդես-վաճառք, հայկական ուտեստների, գինիների և գարեջրի տեսականիների համտես: «Հանրապետության հրապարակում և ամբողջ մայրաքաղաքում տոնական միջոցառումները կամփոփվեն մեծ տոնական հրավառությամբ, որը կլինի ժամը 23:00-ին»,- ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը:

 

Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար Տիգրան Ավինյանը` սահմանափակումների ռեժիմին վերադարձի մասին Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե Երբ կբացվի օդային հաղորդակցությունը. փոխվարչապետը մանրամասներ հայտնեց Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. Վարչապետ Աշխարհահռչակ դոները՝ նաև Հայաստանում. Տերյան փողոցում իր դռներն է բացել «Ալի Բաբա» ռեստորանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գործարկվել է ՀՀ նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը Ղազախստանի նախագահն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին «Բելառուսում փաշինյաններ ու զելենսկիներ չկան, այստեղ Մայդան չի՛ լինելու»․ Լուկաշենկո․ Belta Լոռիում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Որքան կկազմի մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների տարեկան գույքահարկը ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան» Տիգրան Ավինյանը թեստավորվել է, հայտնի է պատասխանը ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա. Տեսանյութ Համագործակցելու սովետահպատակի բարդույթի, համատարած հետազոտությունների անհրաժեշտության և վարչապետի ապաքինմամբ ազդարարվելիք նահանջի մասին Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել Կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
website by Sargssyan