«Երկու Հովհաննես՝ երկու մեծ հայ» ցուցահանդեսը նվիրված է Հովհաննես Քաջազնունու և Հովհաննես Թումանյանի հոբելյաններին

Հովհաննես Քաջազնունու՝ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված ցուցադրությանը դեմ-դիմաց ներկայացված էին երկու մեծ հայերի ընդհանրությունների, ճակատագրերի համընկնումների մասին պատմող ցուցանմուշներ՝ որպես ընտանիքի հայրերի, զինվորների:
 
«Երկու Հովհաննես՝ երկու մեծ հայ» խորագրով բացօթյա ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 18-ին Հովհաննես Թումանյանի թանգարանի մոտ:
 
«Նրանք լավ բարեկամներ են եղել, սակայն շատ տարբեր բնավորություններ են ունեցել: Նրանց ճակատագրերը շատ են նման` սկսած ծննդյան օրից, մինչև մահ: Երկուսի հայրերն էլ քահանաներ էին: Նրանք մեծացել են Խաչատուր Աբովյանի գաղափարախոսությամբ, երկուսն էլ ընդհատակյա գաղտնի քաղաքական կազմակերպությունների անդամներ են եղել, ձերբակալվել են երիտասարդ տարիքում և ընտանիքի հրաշալի հայրեր են եղել»,- նշեց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
 
Թուխիկյանը շեշտեց, որ երկուսի համար էլ հայրենիքը գերագույն արժեք է եղել: Նա պատմեց, որ Քաջազնունին ծնունդով Էրզրումից էր և պաշտում էր այն, իսկ Հովհաննես Թումանյանը փառաբանում էր Լոռին:
 
«Նրանց կյանքի ողբերգական մասն սկսվեց Հայոց ցեղասպանությունից հետո: Քաջազնունին մուտք գործեց քաղաքականություն: Թումանյանը պաշտոններ չուներ, բայց նրա «պաշտոն»-ը ամենաբարձրն էր. նա Ամենայն հայոց բանաստեղծն էր: Մինչև առաջին հանրապետության ծնունդը ստանձնեց հայությանն առաջնորդելու գործը, քանի որ այլ մեկը չկար: Իբրև քաղաքացի, Թումանյանը շատ հզոր էր: Քաջազնունին էլ հզոր վարչապետ էր: Նա բացառիկ բարոյական կերպար էր, և Քաջազնունուց հետո ես չեմ հիշում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի, ով այդքան բարոյական լինի»,- շեշտեց թանգարանի տնօրենը:
 
Թուխիկյանը ցավով փաստեց, որ Քաջազնունու 150-ամյակը Հայաստանում գրեթե չի նշվել: «Մենք իրավունք չունենք անփույթ լինել նման մարդկանց նկատմամբ»,- շեշտեց նա:
Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ) Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով
website by Sargssyan