ՀՀ Անկախության տոնի շրջանակում Երևանում կայացան բազմաթիվ համերգային ծրագրեր

ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներն ուղեկցվեցին տարբեր ժանրերի համերգներով՝ ընդգրկելով ռոք երաժշտությունից մինչև հայկական ժողովրդական երգերի կատարումներ: Համերգների ժանրային զանազանությունը քաղաքացիներին ընտրության մեծ հնարավորություն ընձեռեց ունկնդրելու իրենց ճաշակին համապատասխան երաժշտություն:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երաժշտական կատարումներից հատուկ ուշադրության արժանացան հայկական ժողովրդական երգերը: Համերգի ընթացքում ելույթ ունեցան մի շարք հայտնի խմբեր, ինչպիսիք են Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը, Հայաստանի ազգային նվագարանի պետական նվագախումբը, «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը, Գուսանական և ժողովրդական երգի-պարի պետական համույթը, «Գութան» փառատոնի «Վերադարձ» և «Մասունք» ազգագրական խմբերը՝ Արսեն Գրիգորյանի ղեկավարությամբ:
 
52-ամյա Սարգիս Գալստյանը Շիրակի մարզից ընտանիքի հետ եկել էր Երևան, որպեսզի անձամբ շնորհավորեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ունկնդրեր «Մասունք» և «Վերադարձ» խմբի երաժշտական կատարումները: «Այս տարվա անկախության տոնն իսկական էր: Դու քեզ անկախ ես զգում այն ժամանակ, երբ սկսում ես ազատ գործել, մոտենալ երկրի ղեկավարին ու հայտնել մտահոգությունդ ինչ-որ հարցի շուրջ, ունկնդրել քո սրտի երաժշտությունը: Դու անկախ ես, երբ հանուն երկրի բարօրության անում ես այն, ինչ սիրտդ է թելադրում»,- նշեց Սարգիս Գալստյանը` հավելելով, որ ուրախանում է այն հանգամանքից, որ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպվել են նաև ՀՀ տարբեր մարզերում:
 
Հանրապետության հրապարակում քաղաքացիներին, հյուրերին և, հատկապես, երեխաներին զվարճացրել են ծաղրածուներն ու հեքիաթների հերոսները, Շահումյանի արձանի մոտ երգել են լսողական խնդիրներ ունեցող երեխաները, ելույթ են ունեցել պարի ու երգի մանկական խմբերը:
Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով «Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից Գյումրիում 3 քաղաքացի ձմերուկից թունավորվել են
website by Sargssyan