Հայաստանը և Ֆրանսիան վաղեմի բարեկամությունը ներկայացրել են «Հայաստան- Ֆրանսիա. դարավոր կապեր» երևանյան ցուցահանդեսում

«Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսում ներառված են ձեռագրեր, հնատիպ գրքեր, քարտեզներ, լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել դարերի ընթացքում հայերի և ֆրանսիացիների միջև ձևավորված մշակութային, պատմամշակութային հարաբերությունների և փոխազդեցությունների մասին:
 
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում անցկացվող 17-րդ գագաթնաժողովի շրջանակում իրականացվող միջոցառումը բացվեց հոկտեմբերի 11-ին Մատենադարանում:
 
«Կան ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են չորրորդ դարը: Հայ-ֆրանսիական հարաբերությունները ավելի են ակտիվացել խաչակիրների ժամանակաշրջանում: Պետք է փաստենք, որ այդ ժամանակ ֆրանսիացիների աչքին հայերը հերետիկոսներ էին, բայց կապերն ակնառու էին»,- նշեց ցուցահանդեսի համադրող, ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը:
 
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը շեշտեց, որ շատ է կարևորում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը:
 
«Գագաթնաժողովի ընթացքում ուրախալի փաստ եմ արձանագրել: Տարբեր երկրների ղեկավարներն իրենց ելույթներում առանձնակի ընդգծում էին մշակույթի դերը ժողովուրդների, ազգերի, պետությունների մերձեցման հարցում: Դա ևս մեկ առիթ է արձանագրելու, որ մեր մշակույթով, մեր առանձնահատկություններով հետաքրքիր ենք աշխարհին և պետք է շարունակենք հանրահռչակել այն»,- շեշտեց նախարարը:
 
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) մեկենասությամբ Մատենադարանը հրատարակել է ցուցահանդեսի մասին պատմող երկլեզու գրքույկ և հայկական մանրանկարչությանը նվիրված ֆրանսերեն ալբոմ-ուսումնասիրություն: Ալբոմի հեղինակներն են Կարեն Մաթևոսյանը և Էդդա Վարդանյանը, լուսանկարների հեղինակն է Հրայր Բազե Խաչերյանը:
Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ) Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով
website by Sargssyan