«Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրով մեկնարկեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը

Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը, դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի և Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, «Խաչատրյանը և ջազը» համերգին հնչեցրեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։ Որպես մենակատարներ հանդես եկան Վահագն Հայրապետյանը և Արմեն Հյուսնունցը։
 
Արամ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի բացման համերգն անցկացվեց հոկտեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
 
«Այս փառատոնը նվիրված է Խաչատրյանի 115-ամյակին: Ամբողջ փառատոնի ընթացքում հնչելու են նրա ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ ոչ այնքան հաճախ կատարվող ստեղծագործություններ»,- նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
 
Նա ընդգծեց, որ Արամ Խաչատրյանը մեր մեծագույն հերոսներից է, և նվագախմբի համար չափազանց մեծ պատասխանատվություն է ներկայանալ Արամ Խաչատրյանի անունը կրող փառատոնում:
 
Հայաստանի պետական ջազ նվագախմբի դիրիժոր Արմեն Հյուսնունցի խոսքով՝ համերգի ընթացքում Արամ Խաչատրյանի գործերից միայն մեկ ջազային մշակում է իրականացվել, և դա «Օրորոցայինն» է «Գայանե» բալետից: Նա նշեց, որ «Խաչատրյանը և ջազը» հաջողված նախագիծ է, և ամեն տարի հանդիսատեսը սիրով է սպասում դրան:
 
«Խաչատրյանի երաժշտությունը բխում է ազգային ակունքներից: Նման ցանկացած մեղեդի շատ ավելի ենթակա է ջազային մեկնաբանության և մոդիֆիկացիայի»,- ասաց Հյուսնունցը:
 
Փառատոնի շրջանակում Հայաստանում կհյուրընկալվեն դաշնակահար Բորիս Բերեզովսկին, թավջութակահար Ալեքսանդր Ռամինը, ջութակահար Դանիել Ռոնինը և այլք: Նրանք նույնպես կկատարեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
 
Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել սիմֆոնիկ և կամերային ինը համերգ։ Կիրականացվի նաև «Խաչատրյան. նոն-ստոպ» ծրագիրը, որի ընթացքում կկատարվեն ֆիլմերի համար գրված նրա ստեղծագործությունները:
 
 
Փառատոնի հիմնադիրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ ի դեմս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի:
Загрузка...
Առաջ գնալու համար պետք է հետ նայել Կառավարության ապարատի «ասիմետրիկ» միաձուլումները Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատախազին Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում, Սարավանի լեռնանցքում գետնաբուք է «Слуга народа» Զելինսոկու «ֆենոմենը» Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատավորը այլ հիմք է նշել Կասկած չունեմ, որ Դավիթն ուղղակի չի պատկերացրել, թե ինչ են նրանք անում. Ստյոպա Սաֆարյան Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին ՈւՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊՀ Միհրան Պողոսյանի գործով ՀՀ դատախազությունը համապատասխան փաստաթղթեր կուղարկի ՌԴ Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Գ.Ծառուկյանը կմեկնի Վիետնամ. ի՞նչ են քննարկել ԲՀԿ նախագահն ու Խոանգ Բին Կուանը Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինի Վերաբացվում է «Բանանցի» վերանորոգված մարզադաշտը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Ազգային ժողովը 1-ին ընթեցմամբ ընդունեց օրինագծերի փաթեթը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը. Խորհրդարանը ՏՄՊՊՀ նախագահ է ընտրում (ուղիղ) Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է
Ֆուլ Հաուսի սցենարիստները դերասանների անվտանգության մասին չեն մտածում նման սցենարներ գրելիս Սրտի համար օգտակար մթերքներ… Հետաքրքիր փաստեր մարդու սրտի մասին Այս հիվանդությունների ժամանակ բանանն ավելի շատ կօգնի, քան անիմաստ և թանկ դեղամիջոցները Հարևանս կիսվեց ինձ հետ մի շատ արդյունավետ միջոցով․ Նա օգտագործում է այս միջոցը և իր տարիքից 20 տարի ավելի երիտասարդ է եր... Կուլ տվեք սա և անմիջապես կազատվեք անքնությունից, իսկ առավոտյան կարթնանաք էներգիայով լի և շատ առույգ Ա՜յ քեզ բան, իսկ ես չգիտեի, որ փոքրիկ կապույտ տուփերով Nivea կրեմը կարելի է օգտագործել նաև այսպես, սա իսկապես հրաշք միջո... Հորդորում են բժիշկները. Երեխաների սննդակարգից պետք է հանել նրբերշիկը Ահա,թե որ համակարգչային խաղն է,որ երեխաներին տանում է ինքնասպանության․խնդրում ենք Ձեր երեխաներին հեռու պահեք այս խաղից Շնորհակալ եմ այս հրաշք բաղադրատոմսի համար, գիշերվա մի մասն այլևս զուգարանում չեմ անցակացնում, նրանք ովքեր ունեն այդ խնդի... Այ թե հետաքրքիր բաներ են պատահում կյանքում…տեսեք,թե ինչ դուրս եկավ այս ձվի միջից
website by Sargssyan