Սենտ-Էտիենի և Սեն-Շամոնի ՀԲԸՄ-ի թատերախումբը «Ցիրուցան» բեմադրությունը կներկայացնի Երևանում

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանում հյուրախաղերով հանդես կգա ֆրանսիական Սենտ-Էտիեն և Սեն-Շամոն քաղաքների ՀԲԸՄ-ի թատերախումբը՝ ներկայացնելով «Ցիրուցան» բեմադրությունը՝ ֆրանսերեն լեզվով:

Ֆրանսիայից Հայաստան ժամանած թատերախումբը հոկտեմբերի 24-ին և 25-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում կլինի հայկական հոգսերի մասին ներկայացմամբ: Ֆրանսահայ Էդմոն Անեմյանի բեմադրած «Ցիրուցան»-ը հայրենիքից հեռացած ու Ֆրանսիայում բախտ որոնող հայերի մասին է: Նախագծի աջակիցներն են նշված քաղաքների քաղաքապետարաններն ու ՀՀ մշակույթի նախարարությունը:

Բեմադրության հեղինակ, ֆրանսահայ Էդմոն Անեմյանի խոսքով` ստեղծագործությունը 2005-ին և 2011-ին Հայաստան կատարած ուղևորությունների ընթացքում նրա ստացած տպավորությունների, ինչպես նաև Հայաստանից Ֆրանսիա տեղափոխված հայերի հետ զրույցների հանրագումարն է: «Ցիրուցան» բեմադրության առանցքում արտագաղթի, հեղինակի բնորոշմամբ՝ ցիրուցան եղած ազգի խնդիրներն են:

Ներկայացման հայաստանյան պրեմիերայի օրերին Երևանում կլինի նաև Սենտ-Էտիենի քաղաքապետը: 

«Հայաստանը տեսնելու մեծ ցանկություն ունեին ոչ միայն քաղաքապետը, այլև մեր թատրոնի բոլոր դերասանները»,- նշել է Էդմոն Անեմյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով «Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից Գյումրիում 3 քաղաքացի ձմերուկից թունավորվել են
website by Sargssyan