«Չիպոլինո» մանկական բալետային ներկայացումը կբեմադրվի նաև Երևանում

Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացումը կբեմադրվի նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ նոյեմբերի 4-ին և 12-ին:

Նոյեմբերի 2-ին լրագրողներին հնարավորություն ընձեռվեց դիտել բալետի փորձը:

«Անչափ ուրախ և հպարտ եմ, որ այսքան տարի անց «Չիպոլինոն» կլինի մեր բեմում, որը «ծնել» է «Չիպոլինո» բալետի առաջին բեմադրիչ Հենրիխ Մայորովը»,- ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Նա ընդգծեց, որ այսուհետև «Չիպոլինո»-ն ընդմիշտ կլինի խաղացանկում:

«Բալետի բացառապես բոլոր պարողները հայեր են»,- շեշտեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Պարուսույց-բեմադրիչ Հենրիխ Մայորովն ընդգծեց, որ «Չիպոլինոն» մանկական բալետային ներկայացումը շատ բարդ է և պատահական չէ, որ Մեծ թատրոնում այն անվանում են մանկական «Սպարտակ»:

«Կարևոր է, որպեսզի մարդիկ թատրոն այցելեն երիտասարդ տարիքից, ովքեր հետո կրկին կգան օպերա և բալետ վայելելու: Սիմֆոնիկ երաժշտությունը, օպերան և բալետը արվեստի էլիտար տեսակներ են, հանդիսատեսին պետք է շատ վաղ հասակից սովորեցնել այդ արվեստը: Բալետը պետք է այնպես բեմադրել, որպեսզի երեխաների համար հասկանալի լինի, թե ինչպես է զարգանում սյուժեն, ով է բարի և ով չար»,- շեշտեց բալետմայստերը: 

Անդրադառնալով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումների որակին՝ Մայորովը նշեց, որ հիացած է և աննկարագրելի տպավորություններ ունի Երևանում դիտած երկու ներկայացումներից` «Գայանե»-ից և «Ժիզել»-ից:

«Գայանե»-ն փայլուն ներկայացում էր՝ բարդ տեխնիկայով և ազգային կոլորիտով: Ամեն ինչ շատ երաժշտական էր և հաճույք ես ստանում նմանատիպ բեմականացումներ նայելիս՝ հենց դա է թատրոնի դերը»,- ընդգծեց պարուսույց-բեմադրիչը: 
Խոսելով «Ժիզել»-ի մասին՝ վերջինս շեշտեց, որ այն շատ բարդ քննություն էր պարողների համար:

«Երջանիկ եմ, որ տեսել եմ իսկական մայրաքաղաքային մակարդակի ներկայացում: Բալետային խմբի հետ շատ եմ աշխատել, այնպես եմ արել, որ բալետային խումբը հասկանա` ներկայացման որակը, ողջ աշխատանքի միաձուլումն է: Ես սպասում էի, թե երբ է բալետային խումբը «պայթելու», և ահա եկավ ժամանակը ու այն «պայթեց»,- ասաց Մայորովը:

 

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ) Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով
website by Sargssyan