Հայ երաժիշտները նոր ոգով մատուցեցին Արամ Խաչատրյանի կամերային գործերը

Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում մեծանուն կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները կատարեցին թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարներ Ջուլիետա Վարդանյանը, Անահիտ Դիլբարյանը, Լուսինե Հակոբյանը, ալտահար Յանա Դարյանը, ջութակահարներ Դավիթ Հակոբյանը և Սոնա Ազարյանը։ Համերգային ծրագիրն անցկացվեց նոյեմբերի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
 
«Ներկայացնելու եմ ալտի և դաշնամուրի համար գրված Խաչատրյանի սյուիտը: Դրա նոտաները վերջերս են գտնվել Խաչատրյանի նամակների մեջ. այն անգամ տպագրված չէ: Շատ հետաքրքիր գործ է: Ավաղ, Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները հաճախ չեն կատարվում, և այս համերգը դրանք հնչեցնելու հրաշալի հարթակ է»,- նշեց Յանա Դարյանը:
 
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի չորրորդ կուսի ուսանող Դավիթ Հակոբյանը, որը կատարեց կոմպոզիտորի ջութակի սոնատը՝ գրված 1932 թվականին, ասաց, որ Խաչատրյանն ամենավառ հայ կոմպոզիտորներից է, ամենահաջողակն է: «Խաչատրյանի գործերը հնչում են աշխարհի տարբեր բեմերում, կատարում են հանրահայտ երաժիշտներ: Ըստ իս՝ դա մեծ ձեռքբերում է»,- ասաց ջութակահարը:
 
Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել սիմֆոնիկ և կամերային ինը համերգ։ Կիրականացվի նաև «Խաչատրյան. նոն-ստոպ» ծրագիրը, որի ընթացքում կկատարվեն ֆիլմերի համար գրված նրա ստեղծագործությունները:
 
Փառատոնի հիմնադիրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ ի դեմս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի:
 
 
Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով «Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից Գյումրիում 3 քաղաքացի ձմերուկից թունավորվել են
website by Sargssyan