Բորիս Բերեզովսկին և Դանիել Ռոնը ելույթ ունեցան Խաչատրյանի միջազգային փառատոնի եզրափակիչ համերգին

Հանրահայտ դաշնակահար Բորիս Բերեզովսկին և ջութակահար Դանիել Ռոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի եզրափակիչ համերգային ծրագրում կատարեցին Արամ Խաչատրյանի դաշնամուրի և ջութակի կոնցերտները: Փառատոնի փակման գալա-համերգը տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
 
«Հոբելյանական փառատոնին հնչեցին միայն Խաչատրյանի ստեղծագործությունները: Գալա- համերգը խոսում է միջազգային հաջողության մասին, քանի որ ելույթ են ունենալու Բորիս Բերեզովսկին և Դանիել Ռոնը: Նրանք կհնչեցնեն Խաչատրյանի ամենահայտնի կոնցերտները»,- նշեց Սերգեյ Սմբատյանը:
 
Նա ասաց, որ այն բոլոր համերգները՝ թե՛ սիմֆոնիկ, թե՛ կամերային, որոնք կայացան փառատոնի ընթացքում, շատ նշանակալի էին և կարևոր նվագախմբի համար: «Կարծում եմ՝ հաջողություն է միջազգային նման փառատոն ունենալը, և այն պետք է զարգացնել: Ձեռքբերումները, որոնք եղել են վեց տարվա ընթացքում, պայմանավորված են նաև արտիստների մասնակցությամբ՝ միջազգային համբավ ունեցող երաժիշտներ, որոնք եկել են Հայաստան՝ մեզ հետ տոնելու այս փառատոնի հաջողությունները»,- ընդգծեց դիրիժորը:
 
Բորիս Բերեզովսկու խոսքով` Արամ Խաչատրյանն իր ամենասիրելի կոմպոզիտորներից է: «Ես մեծագույն հաճույքով և հաջողությամբ եմ կատարում նրա դաշնամուրի կոնցերտը, քանի որ այն շատ վառ, հրաշալի և գեղեցիկ երաժշտություն է, և միայն մնում է շնորհակալություն հայտնել Խաչատրյանին այն գրելու համար»,- շեշտեց նա:
 
Դանիել Ռոնն ասաց, որ նախկինում կատարել է Խաչատրյանի ջութակի կոնցերտը, բայց առաջին անգամ է այն հնչեցնում կոմպոզիտորի հայրենիքում: Նա շեշտեց, որ շատ է սիրում այդ գործը, և այն ասես ազատ ճախրանք լինի տիեզերքում:
 
Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում երաժշտասերները հնարավորություն ունեցան ունկնդրել սիմֆոնիկ և կամերային ինը համերգ։ Իրականացվեց նաև «Խաչատրյան. նոն-ստոպ» ծրագիրը, որի ընթացքում հնչեցին ֆիլմերի համար գրված նրա ստեղծագործությունները: Փառատոնի հիմնադիրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ ի դեմս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի:
Загрузка...
ՌԴ քննչական մեկուսարանների խցերում կհայտնվեն վճարովի մալուխային ալիքներ Նորվեգիայի ափերի մոտ վնասված կրուիզային նավը հասել է նավահանգիստ Իտալիայում մահացել է տան պայմաններում թլպատված 5 ամսական փոքրիկը Եվրո-2020․ Հոլանդիա - Գերմանիա․ Մեկնարկային կազմերը Երևան-Մեղրի ճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը Երեւանում դանակահարված 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց Մոսկվայի թանգարանում անհայտ անձինք ինքնակամ կախել են ռուս կայսրուհու պատկերը ԵՊՀ ուսանողը մեքենայով բախվել է ծառին. նրան հոսպիտալացրել են Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պատրաստ են օրինականացնել մարիխուանան Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել 10 մանկավարժներ պայքարում են աշխարհում լավագույն ուսուցչի կոչման եւ 1 մլն դոլար մրցանակի համար Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Հ1-ը անտեսում է դատարանի պահանջը՝ օրենքին վերաբերվելով այնպես, ինչպես կրճատվող լրագրողներին․ Լիանա Կարապետյան Խոշոր վթար Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդը հիվանդանոցում է (ֆոտո) Անտոնիո Ֆլորես․ Հայ ֆուտբոլիստները շատ մոտիվացված են եւ թիմային համատեքստում զարգանալու ներուժ ունեն Զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրյալը գրավով ազատ է արձակվել. «Փաստինֆո» Դալար-Արտաշատ ճանապարհին 06-ը, բախվելով BMW-ին, կողաշրջվել ընկել է առվակը․ ուղեւորը հոսպիտալացվել է (ֆոտո) Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող Տասնյակ հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Քրայսթչերչի մզկիթներում զոհերի հիշատակին Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Բախտաձեի հետ
website by Sargssyan