Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Արտակ Զեյնալյանը մասնակցել է մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը նվիրված համաժողովին

Economics

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագրին նվիրված համաժողով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն իրականացվել է Արդարադատության նախարարության և «Ներդաշնակ Զարգացում» հասարակական կազմակերպության կողմից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը,  արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, այլք:

Արտակ Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները պետք է իրապես որակել որպես աննախադեպ և պատմական: Նրա խոսքով, բիզնեսն այն հիմնական շահառուներից է, որի վրա պետք է անմիջականորեն անդրադառնան ժողովրդական պայքարի պտուղները: «Այս առումով, որպես կարևորագույն քայլ, անհրաժեշտ է մեր երկրի հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչն առաջիկա ընտրություններից հետո նոր թափ պետք է առնի»,- նշել է Արտակ Զեյնալյանը և հավելել, որ հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս, այդ թվում՝ պարզ և հասանելի նպատակների սահմանում՝ կոնկրետ ժամկետներում, հասարակության ամենալայն ընդգրկում շարունակվող հեղափոխության մեջ՝ հստակ ձևակերպված կարճաժամկետ և ռազմավարական առաջադրանքներով, հանրությանը շարունակական հեղափոխության գլխավոր շարժիչ պահելու համար:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քննարկում կազմակերպելու համար և նշել, որ մասնավոր ներդրումների ներգրավման առաջնային խթաններից մեկը կոռուպցիայի բացակայությունն է: Տիգրան Խաչատրյանն առանձնացրել է նաև մրցունակ մասնավոր հատված ունենալու համար անհրաժեշտ նախապայմանները և ընդգծել մասնավոր հատվածի սուբյեկտների միջև հարաբերություններում առկա որոշ խնդիրների լուծման կարևորությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով, անկասկած՝ հակակռուպցիոն համակարգի ներդրումը կարևոր է՝ որպես ընկերության գործունեությունը վերահսկելու միջոց՝ ուղղված ծախսերի թափանցիկության և հիմնավորվածության, ներդրումների կանխատեսելի և կանոնավոր վերադարձելիության ապահովմանը և այլն: «Այդուհաներձ՝ միջազգային հակակոռուպցիոն համակարգերի ստանդարտներին համապատասխանությունն առավելագույնս արդյունավետ է լինում, երբ այն ընկերության աշխատակիցների արժեհամակարգի մաս է կազմում, ինչպես դա ՎիվաՍել-ՄՏՍ-ում է: Հակակոռուպցիոն ու կաշառակերության կանխարգելմանն ուղղված՝ ISO 37001 և ISO 19600 միջազգային վկայականներ ստանալը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից, առաջին անգամ Հայաստանում, բխում է ոչ թե ընկերությանն հանդեպ իրավական պահանջներից, այլ միջազգային մակարդակում կորպորատիվ կառավարման ամենաբարձր չափանիշներին համապատասխանելու մեր ցանկությունից ու կամքի դրսևորումից»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը և ընդգծել, որ իրենք դա արել են կամավոր կերպով:

Այնուհետև, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագիրը, որին հաջորդել է շահագրգիռ քննարկում հանդիպման մասնակիցների միջև:

Նշենք, որ բիզնեսին կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավելը, մասնավոր ոլորտի համար հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը հակակոռուպցիոն քաղաքականության կարևորագույն ուղղություններից են:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև տարբեր միջազգային գնահատումների արդյունքում ստացած հանձնարարականները, որոնք փաստում են մասնավոր ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ակտիվ քայլերի անհրաժեշտության մասին՝ ՀՀ արդարադատության նախարարությունը համագործակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ՝ համատեղ իրականացվող  «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» խորագրով ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է վեր հանել մասնավոր ոլորտին խոչընդոտող կոռուպցիոն ռիսկերը և մշակել դրանց չեզոքացման պարզ, ինովացիոն և ժամանակակից մեթոդներ: Ծրագրի շրջանակում գործընկեր «Ներդաշնակ զարգացում» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել է համապատասխան միջազգային փորձը, իրականացվել են հարցումներ, որոնց արդյունքում հավաքագրվել են ինովացիոն գաղափարներ:  Ծրագրի ընթացքում ստացված առաջարկները վերաբերում են հարկային, մաքսային ոլորտներին, լիցենզիաների, թույլտվությունների ստացման վերաբերյալ կարգավորումներին, գնումների համակարգին, և այլն: Ստացված առաջարկները հիմնականում նախատեսում են էլեկտրոնային կայքերի, պլատֆորմների, չատ բոտերի և նմանատիպ մեխանիզմների ստեղծում, որոնք առավել արագ և մատչելի կդարձնեն ծառայությունների ստացումը, տեղեկատվության փոխանակումը:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023