Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան


«Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց». Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի արտադրական ձեռնարկություններ

Տնտեսություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ:Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են  մարզի զարգացմանը վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ տնտեսական և գյուղատնտեսական հարցերի շուրջ քննարկումն սկսելը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ասելով հետևյալը. «Ցանկանում եմ երկու շեշտադրում անել: Գիտեք, որ առաջիկայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մենք խնդիր ենք դրել, որ այդ ընտրությունները պետք է լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ: Լավագույն ասելով նկատի ունեմ, որ քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը: Ի՞նչ է պետք անել դրա համար.

1. Բացառել ընտրողների կամքի վրա որևէ ապօրինի ներգործություն: Գիտեք, հայտնի, վերջին տարիների ամենատարածված մեթոդն ընտրակաշառքն է, և Ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը շատ հստակ հանձնարարություն են ստացել, որ ընտրակաշառք բաժանելու ցանկացած փորձ պետք է արժանանա շատ կոշտ հակազդեցության: Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, և այդ տեղեկատվությունը ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից, որովհետև կարծում եմ, որ ցանկացած նման դրսևորման և նախապատրաստության մասին ՀՀ ոստիկանությունը պետք է ունենա օպերատիվ տեղեկություններ և կանխարգելման, պրոֆիլակտիկայի մակարդակում պետք է այդ խնդիրն անպայման լուծի:

 2. ՀՀ-ում կա «ընտրական ասողների» ինստիտուտ, որ ընդհուպ սեփականատերերն իրենց պատկանող ընկերություններում աշխատող մարդկանց, հիմնարկների ղեկավարներն իրենց ընկերություններում աշխատող մարդկանց, համայնքների ղեկավարներն իրենց գյուղերում ապրող մարդկանց հրավիրում են և փորձում են ինչ-ինչ լծակներով ուղղորդել կոկրետ քվեարկության: Այս երևույթը նույնպես պետք է արմատախիլ արվի Հայաստանում, որովհետև մեր խնդիրն է հստակ արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը: Ես ուզում եմ նաև իմ օրինակը բերել. ես երկար տարիներ ղեկավարել եմ Հայաստանի ամենախոշոր թերթը, եղել եմ գլխավոր խմբագիր, ընդ որում` դա եղել է ընդդիմադիր թերթ, ընդդիմադիր լրատվամիջոց, իհարկե, կոլեկտիվը շատ մեծ չի եղել, և չի եղել մի դեպք, որ ես երբևէ որևէ աշխատողի ասեմ` պետք է այս մարդուն ընտրես: Կարծում եմ` սա անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ: Քաղաքական պրոցեսի իմաստը հետևյալն է. քաղաքականությունը հրապարակային է, մարդիկ տեսնում են` ովքեր են թեկնածուները, կարդում են նրանց նախընտրական ծրագրերը կամ լսում են նրանց մեկնաբանությունները և կարող են որոշում կայացնել: Մեր խնդիրն է, որ այս ընտրություններում քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում, այսինքն` որևէ խոչընդոտ որևէ քաղաքական ուժի գործունեության, քարոզարշավի նկատմամբ պետք է տեղի չունենա որևէ տեղում: Եթե դահլիճը հասանելի է որևէ քաղաքական ուժի համար, և օրենքով էլ դա նախատեսված է, պետք է մյուսների համար էլ հասանելի լինի: Հիմա եթերի ազատությունը հանրահայտ փաստ է, և հեռուստատեսային եթերը հավասարապես պետք է հասանելի լինի բոլորին: Ինտերնետի մասին չեմ ուզում ասել, որովհետև արդեն միջազգային կազմակերպությունները Հայաստանը դասել են ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքին, և մենք այս ցուցանիշով  գտնվում ենք աշխարհի առաջատար երկրների ցանկում, ինչը շատ ուրախալի է»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին, առկա միտումներին, արձանագրված ցուցանիշներին և հետագա անելիքներին: Խոսելով տնտեսության կառուցվածքային փոփոխության կարևորության մասին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ հոկտեմբերին արձանագրվել է աճի դրական միտում. «Հոկտեմբերին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 3 տոկոս աճ:  Դա տեղի է ունեցել արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության ակտիվության հաշվին, և այս ֆոնին նախորդ ամսվա անկումից հետո ունենք 12 տոկոս արտահանման աճ: Սա ցույց է տալիս, որ մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց»: 

Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոլորտում լուրջ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն կա, որպեսզի առանձին վերցրած գործոնները՝ կարկտահարություն, վնասատու միջատներ և այլն, էական ազդեցություն չունենան  ոլորտային ցուցանիշների և ընդհանուր առմամբ այս ճյուղի զարգացման վրա: 

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նախ և առաջ խոսել է հակակարկտային գործող համակարգի արդյունավետության մասին՝ նշելով, որ ԱԻ նախարարի պաշտոնակատարին հանձնարարել է ուսումնասիրելու համար դրանց աշխատանքային ցիկլը և ներկայացնել եզրակացություն: «Այս պահին առկա տեղեկատվության հիման վրա կարելի է ասել, որ այդ կայաններն արդյունավետ կարող են աշխատել, եթե պատշաճ կառավարվեն: Մանավանդ եթե տեղական արտադրության են, և մենք շարունակենք զարգացնել այդ ուղղությունը, կխթանենք տեղական արտադրությունը և հակակարկտային արդյունավետ պաշտպանություն կունենանք», - ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է ոռոգման համակարգի խնդիրներին և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրային ռեսուրսների պահպանման կարևորությունը և խոսել նախկինում իր կողմից հիշատակված «ստվերային այգիների» մասին: 

«Պարզվում է՝ Հայաստանում կան 20 հա այգիներ, որոնք 1996 թվականից ոչ մի կոպեկ չեն վճարել ոռոգման ջրի համար: Ես ասել եմ՝ կան «ստվերային այգիներ», որոնք հաշվառված չեն, և նաև սա է պատճառը, որ ոռոգման ջրի կորուստը մեր երկրում կազմում է 60-80 տոկոս: Սա աբսուրդ է, և այս խնդրին շատ արագ պետք է անդրադառնալ», - ասել է նա: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է փոքր ՀԷԿ-երի կողմից ջրային ռեսուրսների օգտագործման հարցին՝ նշելով, որ մոտ 187 փոքր ՀԷԿ-երում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է՝ 150-ում ջրաչափ տեղադրված չէ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ նշված խնդիրների լուծումը կարևոր է գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից, և դրանց լուծումը գտնվում է կառավարության առաջնահերթությունների շարքում, քանի որ գյուղատնտեսությունը եղել է և մնում է ռազմավարական ճյուղ: 

Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է կառավարության կողմից նախաձեռնվող ներդրումային ծրագրերին: 

«Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներում քննարկման փուլում է 500 մլն դոլարի ներդրումային փաթեթ՝ հիմնականում արտադրության ճյուղում, և այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել գործարանների կառուցման առումով, եթե 2019 թ. ընթացքում բարեհաջող իրականացվեն, մեր երկրի տնտեսական կերպարը 180 աստիճանով կփոխվի: Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, և կառավարությունն ամեն ինչ կանի՝ դա իրականություն դարձնելու համար», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին՝ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է. «Տնտեսության զարգացման առումով մեր ռազմավարությունը մնում է նույնը` աշխատանքի խրախուսումը: Երկար տարիներ Հայաստանում խրախուսվել է աղքատությունը, որովհետև այն ժամանակ գործող քաղաքական համակարգին ձեռք է տվել, որ մարդիկ լինեն աղքատ և կաշառք վերցնեն: Մեր նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն լինի նա, ում ուզում է իշխանություն տեսնել ժողովուրդը: Սրա համար ՀՀ քաղաքացին պետք է լինի բարեկեցիկ, և մենք ուզում ենք քաջալերել աշխատանքը: Պետք է նպաստների համակարգը փոխենք այնպես, որ այն խրախուսի մարդկանց աշխատել, ոչ թե աղքատ մնալ»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  քաղաքական փոփոխություններից հետո վերացվել են մենաշնորհները, անհավասար պայմանները, և այսօր չկա գործունեության որևէ տեսակ, որն արգելված է: Առաջիկայում բացվելու է շաքարի երկրորդ գործարանը, ստեղծվում են պայմաններ, որ մարդն արժանապատիվ աշխատանքով ապրի: 

«Աստվածաշնչում ասվում է` «քո քրտինքով վաստակիր քո հացը»: Այս տրամաբանության մեջ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություներից հետո պետք է վերաձևակերպենք մեր անելիքները:  Մենք փոքրաթիվ, բայց փոքր ժողովուրդ չենք: Մենք մեծ ժողովուրդ ենք, մեր առջև դնում ենք մեծ խնդիրներ և դրանց լուծման համար պետք է աշխատենք օր ու գիշեր` հանուն մեր երկրի, հանուն մեր երեխաների ապագայի: Մեր երեխաները պետք է ապրենք ազատ և երջանիկ Հայաստանում», - խոսքը եզրափակել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը: 

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է համայնքների ղեկավարների հարցերին, որոնք վերաբերում էին ոռոգման ջրի պահանջարկի ապահովմանը, գյուղատնտեսության ապահովագրությանը, մշակութային ծրագրերի իրականացմանը և այլն: Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզպետարանի և համայնքների միջև արդյունավետ աշխատանքային մթնոլորտի առկայությունը, որը կարևոր է առկա խնդիրների վերհանման, լուծման և զարգացման ուղղությամբ հետագա անելիքները քննարկելու առումով: 

Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակում նաև այցելել է մարզի ձեռնարկություններ՝ շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերություն և Ապարանի թռչնաբուծական և խոզաբուծական ֆերմերային տնտեսություն: 

Շրջայցի ընթացքում վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է ներդրումային ծրագրերի ընթացքին, արտադրական ծավալներին և զարգացման հեռանկարներին: 

Նշվել է, որ շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերությունն ավարտել է արտադրական նոր գործարանի շինարարությունը: Ֆրանսահայ գործարարները կատարել են լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում ստեղծվել են նոր աշխատատեղեր. ներկայում ընկերությունն ունի 32 աշխատատեղ: Արտադրանքն իրացվում է տեղական շուկայում, իսկ 2018 թվականին ընկերությունը սկսել է նաև ապրանքատեսակների արտահանումը Մոսկվա: 

Իսկ Ապարանի ֆերմերային տնտեսության գործունեության վերաբերյալ կառավարության ղեկավարի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ իրականացվել է 2 մլն եվրոյին համարժեք ներդրում, տնտեսությունն ունի 40 հազար թռչուն և 1000 գլուխ խոզ: Արտադրված հավկիթն իրացվում է տեղական շուկայում, իսկ խոզի մսի իրացումը նախատեսվում է որոշ ժամանակ անց: 

Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է ներդրումային ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել և աջակցել տնտեսության զարգացմանը, բիզնես գործունեության ընդլայնմանը միտված ծրագրերին:

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով