Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ժամանակավոր համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության  եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: 

Մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրված համաձայնագիրը նախատեսված է երեք տարի ժամկետի համար:

Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո  ոչ ուշ, քան մեկ տարի ազատ առեւտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ լիարժեք բանակցություններ սկսել: Համաձայնագրի իրականացումը պետք է նպաստի առեւտրի ծավալների աճին եւ մասնակիցների միջեւ տնտեսական կապերի զարգացմանը, դեպի Իրան ռուսաստանյան արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքների մատակարարման աճին:

Երևանում հոկտեմբերին կայացած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի  պլենար նիստի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Այս տարի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները և Իրանը ստորագրել են ժամանակավոր համաձայնագիր՝ որպես Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ձևավորելու առաջին քայլ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի: Ընդհանուր սահմանի առկայությունը և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորումը լրացուցիչ խթան է հանդիսանում առևտրական և տնտեսական կապերի զարգացման համար: Մենք պատրաստ ենք դառնալ գործուն հարթակ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև հուսալի տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման համար»:

Փաշինյանը հավելել էր, որ կարևորում է, որպեսզի Միությունը շարունակի ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ բանակցություններն այն երկրների հետ, որոնք տրամադրված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության:

Загрузка...
24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (լուսանկարներ) «Զվարթնոց»-ի սրճարանում հերթափոխի պետերի և մենեջերի միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռեալ»-ը Մբապեի համար ՊՍԺ-ին ահռելի գումար կառաջարկի Բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով (տեսանյութ) Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին ոստիկանապետը Վարչապետը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը Թող իրանց սեղաններն ու բազկաթոռները ճանկռեն. Փաշինյանը՝ օրինազանց ռեկտորների մասին Կուլիսային պայքար ՀՀ թիվ «մեկի համար» 1.5 մլրդ դրամի պարտք կա Հյուսիս-Հարավի շինարարական ընկերություններին. Հակոբ Արշակյան Հույս ունեմ՝ ընդմիշտ փակեցինք թեման. Փաշինյանը՝ աջակողմյան ղեկերի մասին Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահին ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասին Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Վախճանվել Է երաժիշտ Սքոթ Ուոքերը Ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը չպետք է շարունակի աշխատել. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դեպք Երեւանում. 44-ամյա տղամարդն ատրճանակը մաքրելիս անզգուշությամբ կրակել է ու վիրավորվել
website by Sargssyan