«Տնտեսական հեղափոխության» գաղափարը Գագիկ Ծառուկյանի շնորհիվ արդեն իրականություն է դառնում
ԲլոգԱլվինա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր երկիրը կանգնած է նոր փոփոխությունների առաջ: Փոփոխություններ, որոնք միտված են փոխելու ժողովրդի կյանքը: Դրանք ոչ թե պետք է լինեն մեկ կամ երկու ոլորտներում, այլև անխտիր բոլոր ոլորտներում՝ տնտեսականից մինչև ռազմական: Եվ ահա յուրաքաչյուրը հանձն է առնում զբաղվել մի ոլորտի բարելավմամբ: Անմասն չմնաց նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի համահիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ով նախաձեռնեց և շարունակաբար իրականացնում է «Տնտեսական հեղափոխություն» ՀՀ-ում, ինչը նոր եզրույթ էր մեր իրականության մեջ, և որն առաջին անգամ առաջ քաշեց Գագիկ Ծառուկյանը՝ «Ներդրումներ և առևտուր» խորագիրը կրող կլոր սեղան-համաժողովի ժամանակ: Համաժողովի կազմակերպման գլխավոր նպատակը հենց այն էր, որ ներկաների հետ, որոնք հանդիսանում էին ավելի քան 20 երկրի խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, քննարկեն և նոր տնտեսական համագործակցություն սկսեն՝ ի բարորություն մեր երկրի և ժողովրդի: Համաժողովը ընթացավ բարձր մակարդակով և ունեցավ իր դրական արդյունքը:
Սակայն մինչ այդ համաժողովը՝ Գագիկ Ծառուկյանը արդեն սկսել էր համագործակցություն մի շարք օտարերկրյա հայտնի գործարարների հետ, ովքեր մեծ վստահություն ունեին նրա նկատմամբ: Փոխհամագործակցության շնորհիվ է, որ ընդհամենը մեկ ամսվա ընթացքում, Հայաստանում բացվեց աշխարհում ամենամեծ «Մայնինգ Ֆերման», որը զբաղվում է կրիպտոարժույթի արդատրությամբ, «Մուտի Սոլար» գործարանը, որը զբաղվում է արևային վահանակների արտադրությամբ, տեքստիլի արտադրության գործարան, որը զբաղվում է բամբակյա սրբիչների արտադրությամբ: Սա դեռ միայն սկիզբն է և առջևում սպասվում են ավելի խոշորամասշտաբ համագործակցություն այլ գործարարների հետ՝ տարբեր երկրներից:
Այս գործարանները իրենց հզորությամբ ոչ միայն առաջատարն են տարածաշրջանում, այլև մրցունակ են արտասահմանյան գործարանների հետ: Գագիկ Ծառուկյանի ներդրումերի շնորհիվ իսկապես տրվեց մեկնարկ «Տնտեսական հեղափոխության», որը արվեց ճիշտ ժամանակին:
Սրանց անմիջապես հաջորդեց Աբովյանում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների մեկնարկը, որը միտված է մատչելի գնով բնակարանով ապահովել բնակիչներին:
Սրանք միայն սկիզբն են այն ամենի, ինչ նախատեսել է իրականացնել Գագիկ Ծառուկյանը, «Տնտեսական հեղափոխություն» գաղափարի շրջանակներում: