«Թատրոնը կկործանվի, եթե գումար բռնագանձեն». դատական հայց՝ ընդդեմ Արտաշատի թատրոնի

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական նախկին ղեկավար Հայկ Մնացականյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ թատրոնի։

Մնացականյանը պահանջում է իրեն վերականգնել նախկին հաստիքին, անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին որոշումը, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը, իսկ աշխատանքում չվերականգնելու դիմաց բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումարը։

Այսօր՝ նոյեմբերի 30–ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանը հայտարարեց, որ Հայկ Մնացականյանի հետ նոր աշխատանքային պայմանագիր չի կնքել, քանի որ դերասանների մեծ մասը՝ 14-15 հոգի, հրաժարվել են աշխատել նրա հետ։ Ռոստոմյանի խոսքով՝  վերջին երեք տարվա ընթացքում Մնացականյանը ներկայացումներ չի բեմադրել, սակայն նախորդ տնօրենը նրան «ոչինչ չանելու համար» հավելավճարներ է տվել։ 

«Ես նրան ասել եմ, որ դու ոչ մի ռեժիսորից լավը չես. շատ են դեպքերը, երբ դերասանները չեն ընդունել գեղարվեստական ղեկավարին։ Օրինակ Վարդան Աճեմյանին իր 4 ուսանողները չցանկացան տեսնել թատրոնում և Աճեմյանը չմտավ թատրոն»,–ասաց նա։

Ռոստոմյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ի օգուտ թատրոնի, իսկ վերաքննիչ դատարանը բավարարել է Մնացականյանի բողոքն ու գործն ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։

Թատրոնի տնօրենը կասկածներ ունի, որ Հայկ Մնացականյանը կարող է ազդել դատական որոշումների վրա.

«Առաջին ատյանի դատարանի վերջին նիստից հետո խոսում էինք, որ  թատրոնը կկործանվի, եթե այդպիսի գումարներ բռնագանձեն։ Դատապաշտպանը հայտարարեց, որ դատարանի նախագահը՝ Գագոն,  Վարդանի «ճուտն» է, Վարդանն էլ Հայկ Մնացականյանի բարեկամն է։ Համոզված ենք, որ այստեղ տեղի է ունեցել զանգ, որ ի վնաս թատրոնի հարցը լուծվի»,–ասաց նա։

Նշենք, որ Գագիկ Ռոստոմյանը Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2017 թ. դեկտեմբերին։

Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից 34-ամյա քաղաքացի է տուժել «Միլան»-ը կարող է հրաժարվել Եվրոպայի լիգայի մասնակցությունից Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որևէ հիմք չկա. մեղադրող կողմը ներկայացրեց 2-րդ բողոքը Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Վիճակախաղերի գովազդը սահմանափակելով կփոխվի՞ իրավիճակը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար «Զվարթնոց» օդանավակայանում գողացել են Արսեն Ջուլֆալակյանի եղբոր ոսկյա մատանին Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին ԱԺ-ն միաձայն ընդունեց վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը Թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ «Չիստկայի» հերթական փուլը. «Փաստ» Սահմանադրական հանրաքվե՞, թե՞ պսեվդոօրակարգ. «Փաստ» Կալանավորը դադարեցրել է 50-օրյա հացադուլը Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նոր­քի ան­տա­ռում մեծ հրդեհ է բռնկվել, իսկ քա­ղա­քա­ցին ինք­նահր­կիզ­ման փորձ է կա­տա­րել Ու՞մ շահերն են պաշտպանում սպառողների շահերի «պաշտպանները» ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ 5000 դրամանոցներ իրացնողների. հարուցվել է քրեական գործ «Վրեժխնդ­րու­թյան» գոր­ծի՞ք, թե՞ «կա­րև­որ դա­սեր քա­ղե­լու» մի­ջոց ԱԺ-ն ընդունեց Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը
website by Sargssyan