Վերանորոգվել և նոր շունչ է ստացել Հայաստանի ազգային պատկերասրահի մի քանի սրահ

Վեց ամիս տևած դադարից հետո  Հայաստանի ազգային պատկերասրահի վերանորոգված սրահներն իրենց դռները բացեցին արվեստասերների առաջ: Նորացված մշտական ցուցադրությունը համալրվել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարի նշանավոր արվեստագետների գործերով և ընդգրկում է շուրջ 200 գեղանկար, 36 քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի 32 նմուշ։ Իսկ ֆրանսահայ մեծանուն օֆորտիստ, տաղանդաշատ նկարիչ Էդգար Շահինի սրահի բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց «Էդգար Շահին» պատկերագրքի շնորհանդեսով:

«Փոխել ենք լուսավորությունը. տեղադրվել է լեդ-լուսավորություն, որը  չի վնասում  կտավները, փակել ենք պատուհաններն ու ջերմախոնավային համակարգեր դրել:

Մենք մեզ թույլ ենք տվել  փոփոխել էքսպոզիցիան, ավելացրել ենք կիրառական-դեկորատիվ գործեր՝ ավելի գեղեցիկ ու ներկայանալի դարձնելու համար ցուցադրությունը, պահոցներից հանել ենք ցուցանմուշներ, որոնք վաղուց  չէին ցուցադրվում: Պատրաստ ենք լսել և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ, որոնք մեզ կօգնեն ավելի լավ աշխատել», նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը՝ շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ովքեր իրենց աջակցել են:

 ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանն ասաց՝ շատ ուրախ է, որ, չնայած անձրևոտ ու մռայլ եղանակին,  արվեստասերները այցելել են պատկերասրահ՝ տեսնելու ոչ միայն վերազինված սրահները, այլև նորացված ցուցադրությունը:

Հայ օֆորտի պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի ֆրանսահայ գեղանկարիչ, օֆորտի բացառիկ վարպետ Էդգար Շահինը, որի պատկերագիրքը հետաքրքրեց շատերին:

Ստեղծագործական ասպարեզ մտնելով Ֆրանսիայում 19-րդ դարի 90-ական թվականների կեսերին՝ Շահինն իր կյանքի ընթացքում կարողացավ հասնել համաեվրոպական ճանաչման: Կեսդարյա բեղմնավոր գործունեության ընթացքում նա ստեղծեց մի քանի հարյուր բարձրարվեստ օֆորտներ, որոնք հարստացրեցին ոչ միայն Ֆրանսիան, այլև հայկական ռեալիստական գրաֆիկան:

Շահինի արվեստում մեծ տեղ են զբաղեցնում Փարիզի արվարձաններում կյանքի հատակում հայտնված «փոքր մարդիկ»՝ մուրացկանները, թափառաշրջիկները: Նրան հրապուրել են նաև կրկեսի, ժողովրդական տոնավաճառների, շրջիկ թատրոնների ու պարահանդեսների թեմաները: Մեծ թիվ են կազմում բռնցքամարտիկներին, լարախաղացներին ու ակրոբատներին նվիրված պատկերները: Էդգար Շահինը ոչ միայն մարդկային տառապանքների, այլև վայելչության ու պերճաշուք հասարակության զվարթ կյանքի նկարիչ էր:

Արվեստագետը տարիների ընթացքում կատարելագործել է իր արվեստը տարբեր տեխնիկաներով՝ օֆորտ, ակվատինտա, փափուկ լաք, սակայն վերջնական  նախապատվությունը տվել է չոր ասեղին:

Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով «Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից Գյումրիում 3 քաղաքացի ձմերուկից թունավորվել են
website by Sargssyan