Ժողովրդի հետ պետք է խոսել հասկանալի լեզվով
ԲլոգԱնահիտ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քարոզարշավի շրջանակներում յուրաքանչյուր մարդ ուզում է լսել իր ականջին սովոր բառապաշար ու ստանալ իր հարցերի պատասխանը, որի արդյունքում էլ հնարավոր կլինի վերջնական որոշում կայացնել, վստահության քվե տալու վերջնական փուլում:
Ինքնին հայերենը բավական հարուստ և գեղեցիկ լեզու է և հասկանալի է ոչ բոլորը կարող են այն իմանալ: Ու հասկանալի է նաև, որ լրագրողներից ոմանք չունեն ոչ մասնագիտական բազա, ոչ էլ մասնագիտական հմտություններ: Նայում ես լրագրողական գործունեություն ծավալող մարդկանց ու ինքդ քեզ հարց ես տալիս արդյոք այս մարդը լրագրող է: Նա ավելի շատ մսավաճառ կամ էլ շուկայում առևտուր անողի է նման, քան լրագրողի: Խոսքը ամենևին էլ արտաքին տվյալների մասին չէ, այլ խոսակցականի, բառապաշարի:
Պարզապես հարկ է նշել, երբ հայերենում բառը մասնագիտական տերմինալուգիայում ստանում է «ուհի» վերջածանցը, ապա ցույց է տալիս իգական սեռի պատկանելիություն: Ու բավական անհասկանալի է, թե ինչու այդ բազմաչարչար լրագրողները որոշեցին անդրադառնալ վերջերս Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված «լորդուհի» բառին: Հասկանում ենք, որ դուք չգիտեք, բայց մարդիկ գիտեն չէ այդ բառի նշանակության մասին: Ոնց կա բարոն, այնպես էլ կա բառոնուհի: Ու նույն տրամաբանությամբ կա լորդ և լորդուհի տերմինները: Եվ ընդհանրապես այն ստույգ իր նշանակություն էլ ունի. տիկին՝ բարձր խավի ամուսնացած կին Անգլիայում:
Հասկանալի է, որ որոշ լրատվականներ, անհատներ կամ այլ ուժեր սադրանքներ են փորձում իրականացնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, բայց օրեցօր աճող վարկանիշը բոլորովին հակառակի մասին է խոսում, որը վկայում է տվյալ մտահոգների անօգուտ և անիմաստ գործունեության մասին: Մարդիկ հավատացել ու շարունակում են հավատալ Գագիկ Ծառուկյանին, իսկ մարդկանց հետ պետք է խոսել հասկանալի լեզվով: