Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ունեցվածքը

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարագրել  է առանձնատուն,  ինչպես նաև «MERCEDES–BENZ C230» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 500 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 687 500 ՀՀ դրամ:

Նշված եկամուտը գոյացել է երեք աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 1 663 000 ՀՀ դրամ, 9500 ՀՀ դրամ և 15 000 ՀՀ դրամ:

Տիգրան Վիրաբյանը 2016թ. ՀՀ մշակույթի նախարարի հրամանով նշանակվել էր «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն։ Ըստ քաղաքապետարանի հրապարակած տվյալների՝ նա դասավանդում է Շիրակի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։

Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում է նշանակվել այս տարվա հոկտեմբերի 29–ին:

Загрузка...
ՌԴ քննչական մեկուսարանների խցերում կհայտնվեն վճարովի մալուխային ալիքներ Նորվեգիայի ափերի մոտ վնասված կրուիզային նավը հասել է նավահանգիստ Իտալիայում մահացել է տան պայմաններում թլպատված 5 ամսական փոքրիկը Եվրո-2020․ Հոլանդիա - Գերմանիա․ Մեկնարկային կազմերը Երևան-Մեղրի ճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը Երեւանում դանակահարված 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց Մոսկվայի թանգարանում անհայտ անձինք ինքնակամ կախել են ռուս կայսրուհու պատկերը ԵՊՀ ուսանողը մեքենայով բախվել է ծառին. նրան հոսպիտալացրել են Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պատրաստ են օրինականացնել մարիխուանան Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել 10 մանկավարժներ պայքարում են աշխարհում լավագույն ուսուցչի կոչման եւ 1 մլն դոլար մրցանակի համար Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Հ1-ը անտեսում է դատարանի պահանջը՝ օրենքին վերաբերվելով այնպես, ինչպես կրճատվող լրագրողներին․ Լիանա Կարապետյան Խոշոր վթար Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդը հիվանդանոցում է (ֆոտո) Անտոնիո Ֆլորես․ Հայ ֆուտբոլիստները շատ մոտիվացված են եւ թիմային համատեքստում զարգանալու ներուժ ունեն Զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրյալը գրավով ազատ է արձակվել. «Փաստինֆո» Դալար-Արտաշատ ճանապարհին 06-ը, բախվելով BMW-ին, կողաշրջվել ընկել է առվակը․ ուղեւորը հոսպիտալացվել է (ֆոտո) Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող Տասնյակ հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Քրայսթչերչի մզկիթներում զոհերի հիշատակին Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Բախտաձեի հետ
website by Sargssyan