Մանե Թանդիլյանը հենց ինքն է խոցելի իր անսկզբունքայնության պատճառով
БлогՍերոբ Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքականության մեջ ընդունված պրակտիկա է, որ քաղաքական ուժերը մեկը մյուսին փնովելով փորձում են դիվիդենտներ շահել: Սակայն կա մի կանոն քննդատելիս գործիչը նախևառաջ պետք է նայի իր անցած քաղաքական ճանապարհին և թե այդ ճանապարհին ինչ ձեռքբերումներ է ունեցել: Այս առումով Մանե Թանդիլյանը բավականին խոցելի է, քանզի նրա քաղաքական անցյալը մեղմ ասած այդքան էլ հարթ չէ: Մանե Թանդիլյանին կարելի է դասել ոչ սկզբունքային գործիչների շարքին, հիշում ենք Մանե Թանդիլյանը առաջիններից մեկն էր ով պայքարում էր կուտակային կենսաթոշակների դեմ, սակայն արի ու տես, որ ճակատագրի հեգնանքով նույն Թանդիլյանի Սոցապ նախարար լինելու ժամանակահատվածում կուտակային կենսաթոշակային համակարգում ներդրվեց պարտադիր բաղադրիչը: Սա Մանե Թանդիլյանի քաղաքական ուղու ամենահիշարժան դրվագն է, սակայն արի ու տես, որ այս դրվագը այդքան էլ Թանդիլյանի օգտին չի խոսում: Մանե Թանդիլյանը այս ամենը պետք է հաշվի առնի երբ քննադատում է որևէ քաղաքական գործչի, Թանդիլյանը ասում է ԲՀԿ-ն մեկ բիզնեսմենից կախված ուժ է, և այդ առումով խոցելի է, սակայն իրականում խոցելին հենց Մանե Թանդիլյանն է, իր ոչինչ չասող քաղաքական ուղով: Այն քաղաքական գործիչը ով ոչինչ չունի արած ոչ մի բարոյական իրավունք չունի քննադատելու այն ուժին, որը տարիներ շարաունակ ծառայել է իր ժողովրդին: