Ինչ արժե քաղաքական ապականված դիակի խոսքը, երբ նա այլևս անդրշիրիմյան աշխարհում է
БлогՄովսես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր 1in.am կայքին հարցազրույց է տվել Արկադի Վարդանյանը, ով վերջերս երկրում տեղի ունեցած համաներման արդյունքում դուրս է եկել բանտից: Թե ով է Արկադի Վարդանյանը բոլորն էլ կհիշեն, հատկապես եթե նրա՝ բանտում հայտնվելու մեղադրանքը վերհիշենք: Նա մեղադրվում էր ընկերոջ հորը սպանելու փորձ կատարելու մեջ:
Սա արդեն ամեն բան կարող է ասել մարդու մասին, կարող է փաստել նրա բարոյականության զրոյական մակարդակի մասին, ինչպես նաև նրա անողնաշար լինելու մասին:
Հիմա բախտի բերմամբ թե պատահմամբ այս Վարդանյանը ազատ է արձակվել բանտից ու ինչպես ասում են՝ ոչ մեկ ոչ երկու, հայտնվել է տեսախցիկի դիմաց ու իրեն իրավունք վերապահել կարծիք հայտնել քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մասնավորապես զայրացնում է նրա արտահայտած մտքերը ԲՀԿ-ի մասին, որը որքան որ կեղտոտ ենթատեսքտ են պարունակում, նույնքան էլ աբսուրդային են ու իրականության հետ աղերս անգամ չունեն: Հասկանալի է, որ այս մարդը տարիներ բանտում լինելով կտրված է իրականությունից, բայց նրան խոսել հուշողները կարող էին հուշել նաև, որ ԲՀԿ-ն ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը լուրջ դերակատարում է ունեցել նորանկախ Հայաստանի քաղաքական աուրայի ձևավորման մեջ, էլ չենք խոսում տնտեսության ու երկրի զարգացման մեջ ունեցած առանցքային դերը: Հիմա ով է դարձել այս ընկերադավ ծերուկը, որ իրեն իրավունք վերապահի այս ամենի մասին խոսի ու իր բթամիտ կարծիքը հայտնի:
Զարմանալի է այս մարդուն լրատվական հարթակ տրամադրելու փաստը, քանզի ինչ արժե քաղաքական ապականված դիակի խոսքը, երբ նա այլևս անդրշիրիմյան աշխարհում է: