Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի

Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին կինոյի տան դահլիճում` միության նախագահ ընտրվեց Սուրեն Սաֆարյանը: 
 
Սուրեն Սաֆարյանը ստացավ  193  ձայն:  
Նախագահի թեկնածուներն էին` Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը և Հաղթանակ Շահումյանը, ով ի սկզբանե ինքնաբացարկ հայտարարեց: 
351 հոգի մասնակցել է ընտրությանը և նրանցից 60-ը ընտրել էին Խաչիկ Աբրահամյանին, իսկ 82-ը` Կարեն Աղամյանին: 
 
«Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր վստահեցին ինձ: Մենք նոր փուլ ենք սկսելու: Այսօրվանից սկսած Նկարիչների միությունը մտնում է նոր փուլ և մեկ ընտանիքի պես պետք է կարողանանք կառավարել ու վաղվա օրը ծաղկեցնել»,- նշեց Սաֆարյանը:
Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը շնորհավորեց նորանշանակ նախագահին և հարկ եղած դեպքում իր աջակցությունն առաջակեց նրան: 
«Ես շնորհակալություն եմ հայտնում 20 տարի ինձ վստահելու համար: Սուրենին ցանկանում եմ մեծ հաջողություններ, նա երիտասարդ և էներգիայով լի անձնավորություն է»,- նշեց Աղամյանը:
 
Այս տարվա հունիս ամսից սկսած միության մի խումբ երիտասարդ նկարիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը:
 
Նրանք նշում էին, որ ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, պետք է 2017 թվականին անցկացներ համագումար կրկին նախագահ ընտրելու համար, սակայն համագումարը տեղի չի ունեցել: Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանն էլ իր տեսանկյունն էր ներկայացնում այդ հարցի շուրջ` շեշտելով, որ  ամեն անգամ ընտրություններին ավելի շատ ձայներ է ստացել: Դա խոսում է այն մասին, որ միության անդամների ութսուն տոկոսն իրեն ձայն է տվել: Երբ իրեն  հարցրել են, թե ինչու 2017 թվականին համագումար չի եղել, նա պատասխանել է, որ այն պետք է լինի 2018 թվականին: Ինքը կամ վարչությունն իրավասու չեն եղել որևէ փոփոխություն իրականացնել կանոնադրության մեջ: Իր ողջ պաշտոնավարման ընթացքում չորս անգամ կանոնադրություն է փոխվել:
Загрузка...
Հայաստանում տեղումներ են սպասվում, մարտի 24-ին՝ քամու ուժգնացում Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Զինված խումբը Մալիի գյուղում արյունահեղություն է արել․ առնվազն 50 մարդ մահացել է Մեր մրցակիցները. Իտալիան և Հունաստանը հաղթել են Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել. կա զոհ Վթար Սարիգյուղ համայնքում. կա տուժած Գյումրին նաև համի մշակույթի կենտրոն. նախագահ Սարգսյանի առաջարկը «Ֆրանսիայի համը» խորագրով ընթրիքին Կրակոցներ Լոռու մարզում. 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց «Փյունիկ» -ը միացել է համապետական շաբաթօրյակին Սուրեն Պապիկյանը համոզված է՝ շրջապատի մաքրությունը պետք է ապահովել ամենօրյա աշխատանքի միջոցով Քրեակատարողական ծառայությունը մասնակցել է համապետական շաբաթօրյակին Քրդերը նշեցին իրենց հնագույն և ամենասիրված համազգային տոնը` Նավրոզը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Էրդողանը կայցելի Ռուսաստան Բերեջիկլյանը շարունակում է լինել համաշխարհային քաղաքականության մեջ գործող ամենահզոր կանանցից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են. ՀՀ-ն արձագանքել է Սեմերիկովի հայտարարությանը Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է «Շիրխանյանը փորձում է հաճոյանալ նոր իշխանություններին, և արդեն ուղղակի մոդայիկ է դարձել Քոչարյանին հայհոյելը». Իշխանյան Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող
Հայտնի ամենագեղեցիկ զույգերը. Այն, ինչ կցանկանային բոլորը Այս տատիկին ծեծի էին ենթարկել օդանավակայանում. Ո՛չ ոստիկանները և ո՛չ էլ բժիշկները նրան չէին օգնել՝կարծելով,որ անտուն մու... Աննա Դովլաթյանը ցուցադրել է, թե ինչ շքեղ տեսքով է հանդես եկել «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերային 2019-ի ամենանուրբ ու նորաձև հարսանեկան զգեստները (ֆոտոշարք) Աղջիկը 17 տարեկանում հղիացել էր,ծնողները չգիտեին այդ մասին. Մի օր ապագա երեխայի հայրը եկավ,նա Ֆերարի մակնիշի ավտոմեքենայ... Սխտորը կարող է ոչնչացնել քաղցկեղի 14 և վարակի 13 տեսակ. Ինչու՞ բժիշկները դուրս չեն գրում այն որպես դեղամիջոց Ով է աստղակերպի նշաններից ամենաառատաձեռնը և բարին!!Միշտ հասնում է օգնության Սովորական ճակնդեղը մաքրում է լյարդը փոշեկուլի նման. Ինչի հետ է խորհուրդ տրվում այն օգտագործել Մոռացեք վարիկոզային քսուկների,հիշողության կորստի,գլխացավերի մասին այս տերևների շնորհիվ Այս էժան միջոցը ուղղակի մի ամբողջ գեղեցկության սրահ է. Ինչու՞ ես այս մասին չգիտեի
website by Sargssyan