«Նոր Հայաստանի», «կրկնվող երազի» ու կենացի մասին

Վերջին երկու տասնամյակում Հայաստանն ասես «կրկնվող երազների» տեսություն հիշեցնող թմբիրի մեջ լիներ, երբ քաղաքական դաշտի խաղացողները մերթընդմերթ իշխանափոխության սցենարներ էին գծում, բայց վերջնարարին հասնել այդպես էլ չէր հաջողվում: Դա հաջողվեց Նիկոլ Փաշինյանին, որ վերջապես վերջ դրեց իշխանափոխության մասին անավարտ երազներին ու խրոխտ ձայնով ազդարարեց «նոր Հայաստանի» սկիզբը: Ըստ վերոնշյալ տեսության՝ Փաշինյանն այժմ պետք է իրականություն վերադառնա ու կառուցի իրապես նորը, տարբերվողն ու այլընտրանքայինը: «Նոր իրողությունների» ու «նոր Հայաստանի» մասին Նիկոլի հայտարարությունները, սակայն, առայժմ «կրկնվող երազների» հարթությունում են կամ կենացային մակարդակից այն կողմ չեն անցնում: Ինչքան էլ հասարակությանը համոզենք, թե «դուխով» կարելի է 5 կգ կարտոֆիլ ու 2 մատնաքաշ գնել, մարդիկ մի գեղեցիկ օր հասկանալու են, որ սոված են ու պահանջատիրոջ իրավունքով իրական փոփոխությունների հայտ են ներկայացնելու:

Նախքան ընտրություններն իշխող ուժը հասարակության արդեն իսկ դժգոհող հատվածի և չորրորդ իշխանության ներկայացուցիչներիս քննադատություններին ի պատասխան «մեղմացուցիչ դեպք հանցանաց»-ներ ուներ։ Դրանցից առաջինը մեղքը նախկին, բայց դեռևս լծակներ ունեցող իշխանությունների՝ «Հանրապետականի» վրա գցելն էր: Ասում էին՝ պետության կառավարման լծակներն ամբողջությամբ մեր ձեռքում չեն, հետևաբար. չենք կարող բարձրացված հարցերին լուծում տալ: Իրողությունն այժմ բոլորին այլ է. ՀՀԿ-ն ո՛չ լիազորություն ունի, ո՛չ էլ նվազագույն մանդատ նորընտիր խորհրդարանում, հետևաբար երկրի համար կարևորագույն հարցերի լուծման ամբողջ պատասխանատվությունը նորերի վրա է:

Երկրորդը որոշ լրատվականների և հանրության մի հատվածին հակահեղափոխականի տիտղոս «շնորհելն» էր: Սրտնեղում էին, թե լրագրողները չարակամ են, չեն թողնում աշխատել, հորդորում էին սպասել ընտրությունների ավարտին, նոր միայն պահանջներ ներկայացնել: Ընտրություններն այժմ անցյալում են, և երկրի կառավարումը ստանձնածները մանևրելու տարբերակ չունեն այլևս, բացի «թողեք աշխատանքը» «թողեք սովորենքով» փոխարինելուց:

Թե ով ինչքան ու ինչպես կսովորի, ժամանակը ցույց կտա, թեև նախընտրական քարոզարշավի ժամանակ կազմակերպված բանավեճերը փաստեցին, որ իշխանության եկածները պետք է այբուբենից սկսեն: Իհարկե, հասարակությունը մեծահոգաբար կուլ կգնա նաև նորեկների «թողեք սովորենքի» հորդորին, բայց դա կլինի արդեն 27 պատգամավորի համար բյուջեից հավելյալ գումար հատկացնելու, նրանց մեծ մասի համար մայրաքաղաքում բնակարան վարձելու, պետական ապարատում խոստացված, բայց այդպես էլ չկրճատված ավտոպարկը սպասարկելու, մանր չինովնիկների չաղ ու բախտավոր կյանքն ապահովելու ու տարաբնույթ այլ երևույթների հաշվին:

Загрузка...
24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (լուսանկարներ) «Զվարթնոց»-ի սրճարանում հերթափոխի պետերի և մենեջերի միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռեալ»-ը Մբապեի համար ՊՍԺ-ին ահռելի գումար կառաջարկի Բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով (տեսանյութ) Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին ոստիկանապետը Վարչապետը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը Թող իրանց սեղաններն ու բազկաթոռները ճանկռեն. Փաշինյանը՝ օրինազանց ռեկտորների մասին Կուլիսային պայքար ՀՀ թիվ «մեկի համար» 1.5 մլրդ դրամի պարտք կա Հյուսիս-Հարավի շինարարական ընկերություններին. Հակոբ Արշակյան Հույս ունեմ՝ ընդմիշտ փակեցինք թեման. Փաշինյանը՝ աջակողմյան ղեկերի մասին Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահին ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասին Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Վախճանվել Է երաժիշտ Սքոթ Ուոքերը Ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը չպետք է շարունակի աշխատել. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դեպք Երեւանում. 44-ամյա տղամարդն ատրճանակը մաքրելիս անզգուշությամբ կրակել է ու վիրավորվել
website by Sargssyan