Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ Շարմազանով Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին


Կան վարորդներ, որոնք իրենց օրենքից վեր ու արտոնյալ են համարում. խստացումն անխուսափելի է

Հարցազրույց

Երթևեկության առկա իրավիճակի վերաբերյալ բողոքներն օր օրի էլ ավելի մեծ դրսևորումներ են ստանում: ՃՈ շրջիկ մեքենաների պակա՞սը, թե՞ համաներումը, կամ մեղմացուցիչ մի շարք հանգամանքներն են ներկայիս իրավիճակի պատճառը: «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հ/կ փոխնախագահ Դավիթ Պեդանյանի խոսքով, ամենավերջին դերը ոստիկանական մեքենաների քանակն է: 

«Ես տեսանկարահանող սարքերին միշտ դեմ եմ եղել, քանի որ դրանք կանխարգելիչ գործառույթ չունեն, միայն պատժիչ են: Բայց միշտ կողմ եմ եղել ՃՈ ոստիկանների գործողություններին՝ իրենց ներկայությանը, շրջիկ ծառայությանը և այլն: Շփվելով ՃՈ–ի հետ՝ այս պահին կարող եմ ասել, որ, համենայն դեպս, վերադասության կարգով ցուցումները ճիշտ տրված են: Իսկ եթե կան անհատներ, որոնք բարեխիղճ չեն կատարում իրենց ծառայությունը, շատ հնարավոր է, որ դա ինչ–որ չափով ազդած լինի երթևեկության վրա: Բայց շեշտում եմ՝ նշվածը մեր խնդրի ամենավերջին օղակն է: Իրականում խնդիրն այս պահին վարորդների մեջ է: Կա վարորդների մի ստվար զանգված, որն իրեն օրենքից վեր է համարում, կարծում, թե մյուս վարորդներից արտոնյալ է: Եվ օգտվում են այն իրավիճակից, ըստ որի՝ ավելի մեղմացվել են քաղաքացի–վարչական ապարատ հարաբերությունները, որոշ տուգանքներ փոխարինվել են նկատողությամբ, ՃՈ ոստիկաններն ավելի սիրալիր են դարձել, քանի որ չկա նաև ժամանակին իրենց վրա դրված պլանը: Սա վերաբերում է նաև «Security Dream»– ին: Ես լսել եմ, որ նրանց վրա ևս պլան էր դրված, որը հիմա չկա: Նրանք սկսել են ավելի քիչ տուգանել, այսպես ասած, վատամարդ դուրս չգալու համար»,–«Օրերի» հետ զրույցում ասաց Դ. Պեդանյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս ավելի մեղմ վերաբերմունքը պետք է բերեր նրան, որ մարդիկ ավելի գիտակից դառնային. «Պետք է հասկանային, որ եթե մերժվում է հին պատժիչ գաղափարն ու անցում է կատարվում կանխարգելիչին՝ իրենք ևս պետք է ընդառաջ քայլ անեին, սկսեին ավելի ուշադիր ու ավելի կանոնակարգված երթևեկել: Բայց վերոնշյալ մարդկանց պահվածքի հետևանքներն արդեն երևում են: Մի վարորդն էլ կարող է ողբերգական հետևանքների բերել: Բացի այդ, մեքենաների ահռելի մեծ աճ է եղել՝ մեկուկես անգամ ավելի շատ ներմուծում է եղել, ու քանի որ մեզ մոտ ամեն ինչ Երևանի կենտրոնում է տեղակայված, մեքենաների ավելացված քանակն իր դերը ևս կատարում է»:

Իսկ թե ինչ լուծումներ է տեսնում ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ հ/կ–ն, ինչ առաջարկներ են ներկայացվել, Դ. Պեդանյանը նշեց. «Կարծում եմ՝ խստացումն անխուսափելի է այս պարագայում: Այսինքն՝ չենք պատրաստվում գնալ հին ձևերին, չենք պատրաստվում վարորդին դիտարկել որպես տուգանք վճարելու գործիք, բայց խստացումն անհրաժեշտ է: Այն վարորդները, որոնք կփորձեն նման պահվածք դրսևորել, իրենց արտոնյալ համարել, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Իսկ օրենքի այն ներկայացուցիչները, որոնք մատների արանքով են նայում իրենց առաքելությանը, ևս պետք է պատասխանատվություն կրեն: Մենք այդ հարցերի մասին բարձրաձայնում ենք, շուտով նաև միջգերատեսչական քննարկում է լինելու»:

Թեև քննարկումն, ըստ մեր զրուցակցի, իր արդյունքը կտա, բայց եթե վարորդները չսթափվեն ու ուշքի չգան, երթևեկության մեջ վտանգներն ավելի կշատանան. «Մեր հ/կ–ն ոչ միայն որոշ վարորդների լկտի պահվածքի կամ խախտումների հետ կապված է բազմաթիվ ահազանգեր ստանում, այլև որոշ ՃՈ ոստիկանների անգործության, ինչպես նաև այն մասին, որ մարդիկ արդեն վախենում են դուրս գալ մեքենաներով, որովհետև չգիտես՝ ինչ կարող է լինել»:

Երթևեկության խնդիրների համատեքստում նա անդրադարձավ նաև հետիոտների պարտականություններին, որոնց մարդիկ չեն տիրապետում: «Նրանց համար կան գրված որոշակի պարտականություններ, բայց կրթական գործընթաց ընդհանրապես չի իրականացվում: Դպրոցական ծրագրում չկա թեկուզև անվտանգության մինիմալ կանոնների ուսուցում, թեև բոլորն այդ պարտականությունների մասին պետք է իմանան: Արդեն որերորդ վրաերթն է արձանագրվում. մի կողմից ասում ենք՝ վարորդը կդատվի հետիոտնի պատճառով, մյուս կողմից՝ մարդը մահացավ կամ հաշմանդամ դարձավ: Այս առումով պետական քարոզչական մեխանիզմ չկա, ու քանի որ անվտանգության մինիմալ կանոնները ոչ մի տեղ չեն սովորեցնում, բնական է, որ հետիոտնը ամեն ինչ ըստ իր հարմարության է անում: Հետիոտնին տուգանելն ամենավերջին քայլը պետք է լինի, իսկ առաջինը՝ նրան կրթելը»,– ընդգծեց հ/կ փոխնախագահը:

Դավիթ Պեդանյանը երթևեկության կարգավորման համար անհրաժեշտ է համարում մի շարք գերատեսչությունների ներգրավվածությունը. «Մենք, որպես հ/կ, վերջին օղակն ենք, որն իր վրա ինչ–որ պարտականություն պետք է վերցնի, բայց հիմա մեր հիմնական առաքելությունը թողել ենք ու երթևեկության կանոնակարգման հարցում օգնում ենք պետական մարմիններին: Փորձում ենք քարոզել այն ամենը, ինչը անհրաժեշտ է քաղաքացիներին: Շատ դեպքերում քննադատում են ու ասում՝ ինչո՞ւ եք ուրիշի գործն անում կամ ի՞նչ հետաքրքրություններ ունեք, որ սկսել եք ՃՈ–ի տեսանկյունից խոսել: Մարդիկ չեն գիտակցում, որ խոսքը կոնկրետ մարդկային կյանքերի մասին է, ու պետք է այդ ամբողջ աշխատանքն արվի: Մարդկանց պետք է հասցնել այն մակարդակի, որ ենթագիտակցորեն չուզենան այս կամ այն վտանգավոր խախտումն անել, ռիկսի գնալ, արհամարհել օրենքը: Մեծ հաշվով՝ համալիր լուծում է պետք, որտեղ պետք է իրենց մասնակցությունն ունենան բոլոր կողմերը»:

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր