Թուրք-քրդական հերթական էսկալացիան

Աշխարհում տարբեր իրադարձություններ երրորդ-չորրորդ պլան են մղել թուրք-քրդական հարաբերությունների հարցը, մինչդեռ տարեվերջին դրանք հերթական անգամ սրվել են։ Ակնհայտ է որ «աննկատելիորեն» վերականգնվել է թուրք-քրդական զինված հակամարտությունը, ընդ որում` հենց Թուրքիայի ներսում։

«Անզգուշությունը» կամ քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) դեմ ԱՄՆ-ի սադրանքը դարձավ այն կայծը, որից Թուրքիայի և քրդերի միջև թուրքական տարածքում բորբոքվում է պատերազմի բոցը։ Ընդ որում, ի տարբերություն թուրք-քրդական մարտերի նախկին դեպքերի, այժմ դա չեն թաքցնում թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարեց, որ դրամական պարգև է խոստանում ՔԲԿ-ի ներկայիս այն երեք ղեկավարների մասին տեղեկատվության համար, որոնցից մեկը կուսակցության համահիմնադիր, իրաքյան լեռներում փեշմերգայի գլխավոր հրամանատար Կանդիլ Մուրատ Կարայիլանն է։ Նշենք, որ Վաշինգտոնը 5 մլն դոլար կտա Մուրատ Կարայիլանի, 4 մլն` Ջամիլ Բայիկի և 3 մլն` Դուրան Կալկանի մասին տեղեկատվության տրամադրողին։

Մի քանի օր անց ՔԲԿ-ի ղեկավարությունն արձագանքեց` ԱՄՆ-ի այդ քայլն անվանելով «թշնամական»։ Նշվում է, որ այդ պարգևը 1990-ականների այն միջազգային դավադրության շարունակությունն է, որի արդյունքում ձերբակալվեց քրդական առաջնորդ Աբդուլա Օջալանը։

Նոյեմբերի 11-ից, Թուրքիայի տարածքում վերսկսվեցին մարտական գործողությունները քրդերի և թուրքերի միջև։ Սկզբում հաջողությամբ պսակվեց Հաքյարի նահանգում թուրքական բանակի դիրքերի և պահեստների վրա փեշմերգայի հարձակումը։ Թուրքիայի նախագահ Էրդողանն այն ժամանակ խոստովանեց, որ «պայթյունից զոհվել է 7 և վիրավորվել 25 զինվոր»։ Քրդերն այլ տվյալներ են նշել` «17 զոհ, 37 վիրավոր, 9-ի վիճակը մնում է անհայտ»։ Ըստ քրդերի, այդ հարձակումը վրեժ էր օգոստոսին թուրքական օդային հարվածներից սպանված, Սինջարում (Իրաքի հյուսիս) ՔԲԿ-ի ուժերի հրամանատար Մամ Զեքի Շինգալիի մահվան համար։

Թուրքիայի դեմ ՔԲԿ-ի քրդերի ռազմական գործողությունն իրականում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի որոշման պատասխանն էր։ Հարկ է նշել, որ Թուրքիան ուժեղացրել է քրդերի դեմ քաղաքական ահաբեկչությունը երկրի ներսում։ Օրինակ Աբդուլա Օջալանի փաստաբաններին թուրքերը թույլ չտվեցին հանդիպել նրանց պաշտպանյալի հետ։

Իսկ պատերազմը չի դադարել, ավելին, Իրաքի հետ սահմանից արդեն հասել է Դիարբեքիր նահանգին և քաղաքին։ Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Դիարբեքիրից բացի մարտեր են ընթանում ևս չորս քաղաքում։ Իսկ քրդական աղբյուրները հաղորդում են, որ ՔԲԿ-ի պարտիզանները վերսկսել են մարտերը նաև թուրք-իրաքյան սահմանի Սիդականի շրջանում։ Որպես կանոն, քրդերի և թուրքերի միջև զինված պայքարի ինչ-ինչ մանրամասներ Թուրքիայում հայտնի են դառնում տեղի ունենալուց շատ հետո։

Միևնույն ժամանակ, հերթական անգամ քուրդ-թուրքական բախումների ասպարեզ է դարձել հյուսիսային Սիրիան, որն ընդհուպ սահմանակից է Թուրքիայի այն շրջաններին, որտեղ հիմա պատերազմ է ընթանում։ Ինչպես հայտնի է, սկզբում ինչ-որ «ահաբեկիչներ» Իդլիբի ապառազմականացված գոտուց քիմիական զենքի հարվածներ հասցրին Հալեպի նահանգի հյուսիսի մի շարք վայրերին։ Ինչ-որ «անակնկալ պատահականությամբ» տուժածների մեծ մասը սիրիացի քրդեր էին։ Իսկ ԻՊ-ի զինյալները, հավանաբար նույնպես «անակնկալ պատահականությամբ», գրոհում էին քրդերի դիրքերի վրա։ Ինչպես նոյեմբերի 29-ին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, ահաբեկիչները քիմիական զենքով սադրանք են պատրաստում Դեյր Էզ Զորում և նույնպես քրդերի դեմ։ Ռուսաստանը հղում է անում ինչպես իր, այնպես էլ սիրիական հետախուզության տվյալներին։ Ռաքքա նահանգի հյուսիսում Թել Աբյադ քաղաքի մոտ դաժան բախումներ են եղել քրդական ջոկատների և Թուրքիայի ԶՈՒ-ի միջև։ Թուրքական հրետանին հրետակոծում էր քրդերի դիրքերը, իսկ օրվա երկրորդ կեսին հետախուզական թռիչքներ էր կատարում Թուրքիայի ՌՕՈՒ-ն։ Բանն այնտեղ հասավ, որ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, որն Աստանայի բանակցություններում գլխավորում էր սիրիական պատվիրակությունը, Թուրքիային մեղադրեց Հալեպի վրա քիմիական հարձակումը համակարգելու մեջ և հայտնեց, որ Սիրիան վերջնագրով Թուրքիայից պահանջել է իր տարածքից բանակը հեռացնել 20 կմ։

Ըստ ամենայնի, իրադրությունը շատ տհաճ էր ԱՄՆ-ի համար, հատկապես թուրքերի դեմ նոյեմբերի 11-ի հաջող գործողությունը։ Պարզ է, որ Թուրքիան էլ էր դժգոհ, որ ամերիկացիները շարունակում են հովանավորել Սիրիայի քրդերի որոշ շրջանակների, նախ և առաջ «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը և «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության» ջոկատներին։

Դրանից հետո քուրդ ղեկավարները հայտնեցին, որ վերադառնում են ամերիկամետ ՍԺՈՒ-ի կազմ և վերսկսում ԻՊ-ի դեմ մարտական գործողությունները Եփրատի արևելյան ափին։ Աստիճանաբար պարզ դարձավ, թե ինչի շուրջն է ԱՄՆ-ը նոր «առևտուր» սկսել ինչպես սիրիացի քրդերի, այնպես էլ Թուրքիայի հետ։

Загрузка...
ՌԴ քննչական մեկուսարանների խցերում կհայտնվեն վճարովի մալուխային ալիքներ Նորվեգիայի ափերի մոտ վնասված կրուիզային նավը հասել է նավահանգիստ Իտալիայում մահացել է տան պայմաններում թլպատված 5 ամսական փոքրիկը Եվրո-2020․ Հոլանդիա - Գերմանիա․ Մեկնարկային կազմերը Երևան-Մեղրի ճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը Երեւանում դանակահարված 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց Մոսկվայի թանգարանում անհայտ անձինք ինքնակամ կախել են ռուս կայսրուհու պատկերը ԵՊՀ ուսանողը մեքենայով բախվել է ծառին. նրան հոսպիտալացրել են Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պատրաստ են օրինականացնել մարիխուանան Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել 10 մանկավարժներ պայքարում են աշխարհում լավագույն ուսուցչի կոչման եւ 1 մլն դոլար մրցանակի համար Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Հ1-ը անտեսում է դատարանի պահանջը՝ օրենքին վերաբերվելով այնպես, ինչպես կրճատվող լրագրողներին․ Լիանա Կարապետյան Խոշոր վթար Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդը հիվանդանոցում է (ֆոտո) Անտոնիո Ֆլորես․ Հայ ֆուտբոլիստները շատ մոտիվացված են եւ թիմային համատեքստում զարգանալու ներուժ ունեն Զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրյալը գրավով ազատ է արձակվել. «Փաստինֆո» Դալար-Արտաշատ ճանապարհին 06-ը, բախվելով BMW-ին, կողաշրջվել ընկել է առվակը․ ուղեւորը հոսպիտալացվել է (ֆոտո) Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող Տասնյակ հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Քրայսթչերչի մզկիթներում զոհերի հիշատակին Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Բախտաձեի հետ
website by Sargssyan