«ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության ամենակարևոր նպատակը ՀՀ քաղաքացիներին նոր հնարավորությունները հասանելի դարձնելն է». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք: Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հարգարժան նախագահ, կենտրոնական բանկի հարգելի ներկայացուցիչներ, բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Առիթ չի եղել ասելու, կարծում եմ՝ այսօր լավ առիթ է այդ թեմային անդրադառնալու. տարվա ամենամեծ սենսացիաներից մեկը թերևս դրամի վարքագիծն էր Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակաշրջանում: Ինչպես դեռևս շատ շատերի համար հասկանալի չէ, թե ինչ և ինչպես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իմաստով, նաև շատ շատերին հասկանալի չէ, թե ինչպես եղավ, որ, այնուամենայնիվ, այդ քաղաքական գործընթացների համատեքստում հայկական արժույթը զարմանալի կենսունակություն ցուցաբերեց, և դա իսկապե շատ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, մենք գիտենք, ես գիտեմ, որ նաև դա այստեղ ներկա մարդկանց հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի արդյունք է, և ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար: Այս ընթացքում ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունն իսկապես շատ ակտիվ է եղել, և մենք շատ հաճախ քննարկումներ ենք ունենում՝ և՛ ռազմավարական, և՛ մարտավարական բնույթի: Մեր համագործակցության ամենակարևոր և հիմնական նպատակը, օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մարդիկ, ում կյանքը բարելավելը և ում համար նոր հնարավորությունները հասանելի դարձնելը կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության հիմնական նպատակն է: Այս ընթացքում մենք հասցրել ենք արդեն մի քանի ծրագրեր իրագործել, որոնց արդյունքում մարդիկ շատ կոնկրետ փոփոխություններ պիտի զգան իրենց ամենօրյա կյանքում: Մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացման, իրագործման փուլում են, և իհարկե, կան մի քանի նախագծեր, որոնք քննարկումների, գաղափարների փուլում են: Համոզված եմ՝ քննարկումների արդյունքում նույնպես կունենանք կոնկրետ լուծումներ: Ըստ էության, կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության իմաստն իսկապես շատ հստակ արձանագրված է՝ քաղաքական այն իրավիճակը, որ կա Հայաստանի Հանրապետությունում, ամենակարևոր նշանակությամբ, նոր հնարավորությունների ստեղծումն է մարդկանց, տնտեսվարողների, բիզնես գործունեության համար: Կենտրոնական բանկի և բանկային համակարգի գործունեության և կառավարության հետ համագործակցության հիմնական իմաստը պետք է լինի, որ այդ քաղաքական հնարավորությունները՝ դե յուրե հռչակված և քաղաքական առումով իսկապես գոյություն ունեցող հնարավորությունները՝ դե ֆակտո հասանելի լինեն մարդկանց: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կենսունակ գաղափարներն իսկապես պատշաճ, տրամաբանական ֆինանսավորում ունենալու հնարավորություն ստանան: Այս գործում իսկապես դժվար է գերագնահատել կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես բանկային համակարգի համագործակցությունը: Մենք այս ընթացքում մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, ըստ էության, ձևավորել ենք օրակարգ, կոնկրետ հարցեր, որոնց լուծումները պետք է բերեն մեր հռչակած նպատակների իրագործմանը: Համոզված եմ, որ 2019 թվականին այս տրամաբանությունը նոր թափ և ուժ է ստանալու: Բոլոր առումներով 2018 թվականի համար նախատեսված գործերն արված են, և, հետևաբար, 2019 թվականը հենց առաջին աշխատանքային օրից կարող ենք սկսել նոր թափով, նոր էներգիայով, նոր օրակարգով և, իհարկե, համապետական և ժողովրդական նոր ամբիցիաներ վ: Հույս ունեմ, որ Հայաստանի բանկային համակարգը կկարողանա աջակից և նեցուկ լինել պետական և ժողովրդական այդ հավակնությունների, նպատակների, իղձերի իրականացմանը: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/25/1004906/ 

Загрузка...
«Սասնա Ծռերի» հերթական ռևերանսը Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը Պայթյուն Է որոտացել Չինաստանի քիմիական գործարանում Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում Մեկ օրում բացահայտվել է 66 հանցագործություն. 15 գողություն, 9 մարմնական վնասվածք, 5 յուրացում Գորիս-Կապան ճանապարհին մերկասառույց եւ մառախուղ է. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հայաստանի համաեվրոպական ամոթը» Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Կարո՞ղ են արդյոք Հայաստանի իշխանություններին ստիպել զիջումների գնալ Ինչո՞ւ է անցումային արդարադատությունն այդքան կարևոր. «Փաստ» Վարչապետն աշխատում է բոլորի փոխարեն. «Փաստ» Երկու մեքենա, այգետնակ և 42 874 դրամ. սոցապ նախարարի առաջին տեղակալի ունեցվածքը. «Փաստ» Ավազակային հարձակում Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ Մեկ ան­ձի իշ­խա­նու­թյուն. «Փաստ» Նման կտրուկ բարձ­րա­ցում­նե­րը միշտ չէ, որ կա­րող են ար­դա­րաց­ված լի­նել. «Փաստ» Ին­չի՞ց է վա­խե­նում Փա­շի­նյա­նը.աղ­մուկն ու հե­տև­անք­ներն ավե­լի տե­սա­նե­լի ու ծա­վա­լա­յին են լի­նե­լու. «Փաստ» Իշ­խա­նու­թյան չա­վարտ­ված «պա­տե­րազ­մը» Քո­չա­րյա­նի ու ՀՀԿ-ի ստվեր­նե­րի դեմ. «Փաստ» ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայում թողնել 400 զինծառայողի Ի՞նչն է մտա­հո­գել ավի­ա­ցի­ոն մաս­նա­գետ­նե­րին.նրանք դի­մում են վար­չա­պե­տին. «Փաստ» «Մար­դիկ բարձ­րա­ձայն չեն խո­սում, քա­նի որ չեն վստա­հում իրա­վա­պահ մար­մին­նե­րին». «Փաստ»
website by Sargssyan