Մարկոս Պիզելի. Հպարտ եմ, որ վնասվածքը ստացել եմ Հայաստանի հավաքականին օգնելիս

Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին խոսել է Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին:

«Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմը, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս: Ամեն ինչ անելու եմ՝ հաջորդ տարի ավելի շատ մրցանակներ նվաճելու համար, բայց  այս անգամ՝ արդեն թիմային: Ֆուտբոլում կարող ես քեզ հաջողակ համարել միայն այն դեպքում, երբ նվաճում ես թիմային պարգևներ: Շնորհակալություն ինչպես Հայաստանի ազգային հավաքականի, այնպես էլ «Ակտոբեի» բոլոր երկրպագուներին ինձ մշտապես աջակցելու համար: Շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ, մաղթում, որ միշտ լինեն լավատես և մնան մեր կողքին: Կհանդիպենք արդեն մյուս տարի»,- Պիզելիի խոսքը մեջբերում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 34-ամյա Պիզելին հաղթել էր 171 միավորով: 119 միավորով երկրորդ տեղում էր հայտնվել Հայաստանի հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Լավագույն եռյակը 32 միավորով եզրափակել էր գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

Նախորդ 7 տարիներին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, որն այդ մրցանակին արժանացել է 8 անգամ:

Լավագույն ֆուտբոլիստին նախորդ տարվա պես ընտրում էին միայն լրատվամիջոցների եւ ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք:

Մարկոս Պիզելին Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) 24 խաղում խփել էր 18 գոլ եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ռմբարկու ու գոլի հեղինակ: Պիզելին առաջին տեղն էր գրավել նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով՝ դառնալով 10 գոլային փոխանցման հեղինակ:

Այս օրերին Պիզելին շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից, որը նա հոկտեմբերի 16-ին ստացել էր Մակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում (4:0):

Загрузка...
«Սասնա Ծռերի» հերթական ռևերանսը Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը Պայթյուն Է որոտացել Չինաստանի քիմիական գործարանում Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում Մեկ օրում բացահայտվել է 66 հանցագործություն. 15 գողություն, 9 մարմնական վնասվածք, 5 յուրացում Գորիս-Կապան ճանապարհին մերկասառույց եւ մառախուղ է. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հայաստանի համաեվրոպական ամոթը» Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Կարո՞ղ են արդյոք Հայաստանի իշխանություններին ստիպել զիջումների գնալ Ինչո՞ւ է անցումային արդարադատությունն այդքան կարևոր. «Փաստ» Վարչապետն աշխատում է բոլորի փոխարեն. «Փաստ» Երկու մեքենա, այգետնակ և 42 874 դրամ. սոցապ նախարարի առաջին տեղակալի ունեցվածքը. «Փաստ» Ավազակային հարձակում Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ Մեկ ան­ձի իշ­խա­նու­թյուն. «Փաստ» Նման կտրուկ բարձ­րա­ցում­նե­րը միշտ չէ, որ կա­րող են ար­դա­րաց­ված լի­նել. «Փաստ» Ին­չի՞ց է վա­խե­նում Փա­շի­նյա­նը.աղ­մուկն ու հե­տև­անք­ներն ավե­լի տե­սա­նե­լի ու ծա­վա­լա­յին են լի­նե­լու. «Փաստ» Իշ­խա­նու­թյան չա­վարտ­ված «պա­տե­րազ­մը» Քո­չա­րյա­նի ու ՀՀԿ-ի ստվեր­նե­րի դեմ. «Փաստ» ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայում թողնել 400 զինծառայողի Ի՞նչն է մտա­հո­գել ավի­ա­ցի­ոն մաս­նա­գետ­նե­րին.նրանք դի­մում են վար­չա­պե­տին. «Փաստ» «Մար­դիկ բարձ­րա­ձայն չեն խո­սում, քա­նի որ չեն վստա­հում իրա­վա­պահ մար­մին­նե­րին». «Փաստ»
website by Sargssyan