Ներողամտություն չի դրսեւորվի հատկապես անսթափ վարորդների հանդեպ. մի վտանգեք ձեր եւ այլոց կյանքն ու առողջությունը. ՃՈ
ԲլոգԱմանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին՝ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին, Ճանապարհային ոստիկանությունը այս տարի էլ շուրջօրյա ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության ողջ տարածքում։
Ճանապարհային ոստիկանությունը ողջ ծավալով եւ ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաեւ քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը:
Հարգելի վարորդնե՛ր, հիշեք, որ պատասխանատու եք ձեր եւ երթեւեկության բոլոր մասնակիցների համար: Անխոհեմ արարքով մի վտանգեք ձեր եւ այլոց կյանքն ու առողջությունը: Մեքենա վարելու դեպքում բացառեք ոգելից խմիչքի օգտագործումը:
Ուժեղացված ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսեւորվի հատկապես անսթափ վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին կոչ է անում պահպանել Տոնի լուսավոր խորհուրդը, բոլոր օրենքների տառն ու ոգին, հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ:
Շնորհավորում ենք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ապահով տարի։