Նյու Յորքում ձերբակալվել են հրեական ծայրահեղական աղանդի չորս անդամներ

Նյու Յորքում ձերբակալվել են Գվատեմալայում հիմնավորված հրեական ծայրահեղական աղանդի չորս անդամներ, որոնք մեղադրվում են երկու երեխաների առեւանգման մեջ, հաղորդում է AFP-ն:

Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի հայտարարության համաձայն՝ չորս տղամարդիկ ծայրահեղ օրթոդոքսալ հուդաիզմի հետեւորդ «Լեվ Ահոր» աղանդի անդամներ են: Նրանցից մեկը՝ Բրուքլինում բնակվող 45-ամյա Արոն Ռոզները, ձերբակալվել էր դեկտեմբերի 23-ին: Մյուսները՝ աղանդի ենթադրյալ առաջնորդ Նահման Հելբրանսը, Մայեր Ռոզներն ու  Ջեյքոբ Ռոզներն արտաքսվել էին Մեքսիկայից եւ ձերբակալվել Նյու Յորք ժամանելուն պես:

Նրանք մեղադրվում են Նյու Յորքից մոտ 150 կմ հյուսիսում գտնվող Վուդրիջ գյուղում 14-ամյա աղջկա եւ նրա 12-ամյա եղբոր առեւանգման մեջ: Վեց շաբաթ առաջ երեխաների մայրը լքել է աղանդը Գվատեմալայում՝ վախենալով իր ընտանիքի անվտանգության համար:

Չորս կասկածյալները մշակել էին զոհերի առեւանգման ծրագիրը նրանց Մեքսիկայով Գվատեմալա վերադարձնելու համար եւ տարել երեխաներին Պենսիլվանիա նահանգի Սքրանթոնի օդանավակայանից: Երեխաներին հայտնաբերել են Տենանգո-դել-Էյր քաղաքում մեքսիկական իշխանությունների օգնությամբ եւ վերադարձրել իրենց մորը:

Загрузка...
Հանրապետությունում որոշ ճանապարհներ փակ են ու դժվարանցանելի. տեղ-տեղ առկա է մերկասառույց և բուք ՌԴ քննչական մեկուսարանների խցերում կհայտնվեն վճարովի մալուխային ալիքներ Նորվեգիայի ափերի մոտ վնասված կրուիզային նավը հասել է նավահանգիստ Իտալիայում մահացել է տան պայմաններում թլպատված 5 ամսական փոքրիկը Եվրո-2020․ Հոլանդիա - Գերմանիա․ Մեկնարկային կազմերը Երևան-Մեղրի ճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը Երեւանում դանակահարված 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց Մոսկվայի թանգարանում անհայտ անձինք ինքնակամ կախել են ռուս կայսրուհու պատկերը ԵՊՀ ուսանողը մեքենայով բախվել է ծառին. նրան հոսպիտալացրել են Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պատրաստ են օրինականացնել մարիխուանան Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել 10 մանկավարժներ պայքարում են աշխարհում լավագույն ուսուցչի կոչման եւ 1 մլն դոլար մրցանակի համար Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Հ1-ը անտեսում է դատարանի պահանջը՝ օրենքին վերաբերվելով այնպես, ինչպես կրճատվող լրագրողներին․ Լիանա Կարապետյան Խոշոր վթար Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդը հիվանդանոցում է (ֆոտո) Անտոնիո Ֆլորես․ Հայ ֆուտբոլիստները շատ մոտիվացված են եւ թիմային համատեքստում զարգանալու ներուժ ունեն Զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրյալը գրավով ազատ է արձակվել. «Փաստինֆո» Դալար-Արտաշատ ճանապարհին 06-ը, բախվելով BMW-ին, կողաշրջվել ընկել է առվակը․ ուղեւորը հոսպիտալացվել է (ֆոտո) Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող Տասնյակ հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Քրայսթչերչի մզկիթներում զոհերի հիշատակին
website by Sargssyan