Գազի բարձրացված, բայց անփոփոխ սակագինը․ ի՞նչ է վճարելու Հայաստանը

Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումը գազային հարցում հստակություն չէր մտցրել, խնդիրը որոշակի հանգուցալուծում է ստացել դեկտոեմբերի 30-ին, երբ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը երկու հեռախոսազրույց են ունեցել։

Ամանորի մեկնարկից մի քանի ժամ առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, սակայն հավաստիացրել է, որ սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ։

Փաշինյանի խոսքով, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը բարձրացնելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազի գինը, բայց «մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»։ Վարչապետի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ ձեռք բերված պայմանավորվածության հետևանքով հայկական կողմը պարտքեր չի կուտակելու և հարկադրված չի լինելու ինչ֊ինչ ակտիվներ փոխանցել ռուսաստանյան կողմին, ինչպես եղել է նախկինում։ Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ նոր «Գույք՝ պարտքի դիմաց» չենք ունենալու՝ չնայած վարչապետի խոսքը այնքան էլ համոզիչ չի հնչում, համենայն դեպս՝ լրացուցիչ հիմնավորումների անհրաժեշտություն ունի։

Նոր տարվա առաջին օրը խնդրում որոշակի հստակեցումներ են մտցվել։

Սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա ու կմնա նույնը ի հաշիվ «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման․ «Ազատության» հետ զրույցում երեկ պարզաբանել է վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը։

Գործադիրի ղեկավարի խոսնակը վտահեցրել է՝ հայաստանցի սպառողն ու երկրի բյուջեն չեն տուժի, թեև ռուսական «Գազպրոմը» հունվարի 1֊ից կապույտ վառելիքը թանկացրեց 15 դոլարով՝ սահմանին գինը 1000 խմ համար 150 դոլարից դարձնելով 165 դոլար։

«Սահմանի վրայի այդ 15 դոլարի տարբերությունը հատուցվելու է շնորհիվ «Հայռուսգազարդի» գործունեության արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման։ Որևէ սուբսիդավորման հարց չի քննարկվել և չի քննարկվում և դրա մասին ընդհանրապետ խոսք չկա», ֊ հայտարարել է Եղոյանը:

Չնայած այս պարզաբանումներին՝ քաղաքական ու փորձագիտական շրջանակներում այս օրերին հնչում են բնական հարցադրումներ, որոնց պատասխանները կառավարությունը կամ չունի, կամ էլ՝ գոնե առայժմ տալ չի ուզում։

Օրինակ՝ եթե ներքին կարգավորումները կարող էին աշխատել, ապա ինչո՞ւ դրանք գործի չեն դրվել անցած ութ ամիսների ընթացքում՝ գազի սակագինը նվազեցնելու համար։ Ենթադրաբար՝ «ներքին կարգավորումներ» կոչվածը խիստ առաձգական ու կոնկրետություն չենթադրող կատեգորիա է, որը կարող է փոփոխության ենթարկվել քաղաքական կոնյուկտուրայից ելնելով։ Համենայն դեպս, այլ եզրակացության դժվար է հանգել, եթե դրանց շնորհիվ անցած ամիսներին գազի գինը չի նվազել։

Իրավիճակի հակասականությունն ու աբսուրդը իր ֆեյսբուքյան էջում շատ պատկերավոր ներկայացրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան․ «Ես էլ գիտեի, թե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահույթ հետապնդող բիզնես կառույց է… Պարզվեց, որ ոչ. իրենք ՀՀ ամենախոշոր բարեգործական ընկերությունն են։ Փաստորեն «Գազպրոմ»-ը գազի գինը թանկացնում է, բայց «Գազպրոմ Արմենիա»-ն մեր փոխարեն վճարում է այդ տարբերությունը, ու մեր համար գազի գինը թողնում նույնը…

Հ.Գ. Աչքիս հաջորդ ընտրությանը վարչապետի թեկնածուն էլի գազպրոմից լինի»։

Նախկին վարչապետի մտահոգությունը միանգամայն տեղին է, որովհետև «ներքին կարգավորումները» կան ամորֆ հասկացություն են, կամ էլ՝ քաղաքական նոր լծակ Մոսկվայի ձեռքում։

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքն ու Վլադիմիր Պուտինը հանգել են լավ համաձայնությունների, իսկ նրա մամուլի խոսնակը հավատացնում է, որ գազի սակագինը սպառողների համար առնվազն 2019-ին չի բարձրանա, այնուամենայնիվ՝ ստեղծված համտեքստը, որը, մեծ հաշվով, 2013-ի խայտառակ գործարքների հետևանք է, ամենևին էլ բարենպաստ չէ Հայաստանի համար։

Ռուսաստանը, ի տարբերություն հայկական կողմի, ստացել է կոնկրետ քաղաքական արդյունք՝ Հայաստանն այլևս համաձայն է, որ սահմանին վաճառվող գազի գինը պետք է թանկ լինի։

Սա նշանակում է, որ Հայաստանն, ըստ էության, տվել է համաձայնությունը, որ Ռուսաստանը միակողմանիորեն խախտի 2013-ի համաձայնությունները․ Հայաստանը մնում է ԵՏՄ-ում ու հայաստանյան շուկայում «Ռոսնեֆթին» ու «Գազպրոմին» տրված են մոնոպոլ իրավունքներ, իսկ Հայաստանի համար արված սակագնային արտոնությունները չեղարկված են։

Բացի այդ՝ Հայաստանի իշխանության գործընկերը կամ հակառակորդը դառնում է ոչ թե Կրեմլը, այլ «Գազպրոմը», որն ակամայից վերածվում է Հայաստանի ներքաղաքական կյանքի սուբյեկտի, խաղացողի՝ դրանից բխող հետևանքներով։

Համենայն դեպս, գազային համաձայնությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության լավագույն գործարքներից մեկը չէ հաստատապես ու դրա հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու։

Загрузка...
Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է «Սասնա Ծռերի» հերթական ռևերանսը Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը Պայթյուն Է որոտացել Չինաստանի քիմիական գործարանում Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում Մեկ օրում բացահայտվել է 66 հանցագործություն. 15 գողություն, 9 մարմնական վնասվածք, 5 յուրացում Գորիս-Կապան ճանապարհին մերկասառույց եւ մառախուղ է. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հայաստանի համաեվրոպական ամոթը» Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Կարո՞ղ են արդյոք Հայաստանի իշխանություններին ստիպել զիջումների գնալ Ինչո՞ւ է անցումային արդարադատությունն այդքան կարևոր. «Փաստ» Վարչապետն աշխատում է բոլորի փոխարեն. «Փաստ» Երկու մեքենա, այգետնակ և 42 874 դրամ. սոցապ նախարարի առաջին տեղակալի ունեցվածքը. «Փաստ» Ավազակային հարձակում Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ Մեկ ան­ձի իշ­խա­նու­թյուն. «Փաստ» Նման կտրուկ բարձ­րա­ցում­նե­րը միշտ չէ, որ կա­րող են ար­դա­րաց­ված լի­նել. «Փաստ» Ին­չի՞ց է վա­խե­նում Փա­շի­նյա­նը.աղ­մուկն ու հե­տև­անք­ներն ավե­լի տե­սա­նե­լի ու ծա­վա­լա­յին են լի­նե­լու. «Փաստ» Իշ­խա­նու­թյան չա­վարտ­ված «պա­տե­րազ­մը» Քո­չա­րյա­նի ու ՀՀԿ-ի ստվեր­նե­րի դեմ. «Փաստ» ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայում թողնել 400 զինծառայողի Ի՞նչն է մտա­հո­գել ավի­ա­ցի­ոն մաս­նա­գետ­նե­րին.նրանք դի­մում են վար­չա­պե­տին. «Փաստ»
website by Sargssyan