Էրդողանի իշխանությունն ավելի է ուժեղացել. Թուրքիան բացահայտ ագրեսիա է իրականացնում հարևան երկրների դեմ

«Այն կարևոր միտումը, որ տեղի ունեցավ, ավելի ճիշտ շարունակվեց Թուրքիայում նախագահ Էրդողանի իշխանության ավելի ուժեղացումն էր, և նրա իշխանության ուժեղացումն ուղեկցվում է ճնշումներով, որոնք տարածվել են հարյուր հազարավոր մարդկանց վրա»,-Առաջին Լրատվականի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Թուրքիայում Էրդողանի կառավարման փուլը կարելի է անվանել բռնապետական իշխանության ձևավորման փուլ, որը շարունակական բնույթ կկրի: «Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա անտարակույս տեսնում ենք կարևոր փոփոխություններ, որոնք նույնպես պայմանավորված են Էրդողանի անհատականությամբ: Ըստ էության նա իր ձեռքում կենտրոնացրել է Թուրքիայի արտաքին քաղաքականության մշակման և ռազմավարական առումով իրականացման գործընթացը»,-ասաց Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան փորձում է իր դերը տարածաշրջանում նորովի ներկայացնել՝ չվախենալով գնալ հակասոթյունների սրման ԱՄՆ-ի հետ և գնում է տակտիկական համագործակցության Ռուսաստանի և Իրանի հետո, որոնք դարեր շարունակ Թուրքիայի քաղաքական հակառակորդներն են եղել:

Անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականության մյուս առանձնահատկությանը՝ Սաֆրաստյանը նշեց, որ այս երկիրը չի խորշում զինված ուժեր կիրառել իր սահմաններից դուրս, ագրեսիա իրականացնել հարևան երկրների դեմ, ինչպես օրինակ Սիրիայի պարագայում:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ մեր զրուցակիցը փաստեց, որ ըստ էության ներկայիս Թուրքիայի իշխող վերնախավում չունենք գործընկեր, որի հետ կարող ենք հարցերը քննարկել ռացիոնալ տրամաբանական, այլ ոչ թե նախապայմանների դաշտում:



Загрузка...
ՌԴ քննչական մեկուսարանների խցերում կհայտնվեն վճարովի մալուխային ալիքներ Նորվեգիայի ափերի մոտ վնասված կրուիզային նավը հասել է նավահանգիստ Իտալիայում մահացել է տան պայմաններում թլպատված 5 ամսական փոքրիկը Եվրո-2020․ Հոլանդիա - Գերմանիա․ Մեկնարկային կազմերը Երևան-Մեղրի ճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը Երեւանում դանակահարված 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց Մոսկվայի թանգարանում անհայտ անձինք ինքնակամ կախել են ռուս կայսրուհու պատկերը ԵՊՀ ուսանողը մեքենայով բախվել է ծառին. նրան հոսպիտալացրել են Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պատրաստ են օրինականացնել մարիխուանան Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել 10 մանկավարժներ պայքարում են աշխարհում լավագույն ուսուցչի կոչման եւ 1 մլն դոլար մրցանակի համար Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Հ1-ը անտեսում է դատարանի պահանջը՝ օրենքին վերաբերվելով այնպես, ինչպես կրճատվող լրագրողներին․ Լիանա Կարապետյան Խոշոր վթար Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդը հիվանդանոցում է (ֆոտո) Անտոնիո Ֆլորես․ Հայ ֆուտբոլիստները շատ մոտիվացված են եւ թիմային համատեքստում զարգանալու ներուժ ունեն Զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրյալը գրավով ազատ է արձակվել. «Փաստինֆո» Դալար-Արտաշատ ճանապարհին 06-ը, բախվելով BMW-ին, կողաշրջվել ընկել է առվակը․ ուղեւորը հոսպիտալացվել է (ֆոտո) Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող Տասնյակ հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Քրայսթչերչի մզկիթներում զոհերի հիշատակին Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Բախտաձեի հետ
website by Sargssyan