2018թ․ ծնող դարձած հայտնիները
Blog2018 թվականը երջանկացրեց աստղային շատ զույգերի։ Տարվա ռեկորդակիր կարելի է համարել ամերիկացի դերասան Էդի Մերֆիին, ով տասներորդ անգամ հայր դարձավ։ fakty.ua ամսագիրը ներկայացնում է 2018թ ծնող դարձած մյուս հայտնիներին։
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ընտանիքում ծնվեց երրորդ երեխան։
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ընտանիքում փոխնակ մոր օգնությամբ ծնվեց երրորդ երեխան՝ Չիկագոն։
Քլոե Քարդաշյանը լույս աշխարհ բերեց իր առաջնեկին։
20-ամյա Քայլի Ջեները մայր դարձավ։
43-ամյա Եվա Լանգորիան առաջին անգամ ճաշակեց մայրական սիրո բերկրանքը։
Մայիսին մոդել Միրանդա Քերի և միլիարդատեր Էվան Շպիգելի ընտանիքում ծնվեց նրանց որդին։
Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Հադսոնը երրորդ անգամ մայր դարձավ։
Դուեյն Ջոնսոնը հայր դարձավ։