Ողբերգական ավտովթար տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ Թաիլանդում. մահացել է 6 մարդ

Վեց մարդ է մահացել եւ մոտ 50 մարդ վիրավորվել Թաիլանդում երկհարկանի տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի արդյունքում, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Bangkok Post թերթը:

Ինչպես նշում է թերթը, ըստ տեղական ոստիկանության, ավտոբուսն ուղեւորվում էր Պանոմ Պրայ շրջանից դեպի Բանգկոկ: Ավտոբուսը կողաշրջվել է Կխլոնգ Լուանգ շրջանում տեղական ժամանակով 03.20-ին: Ավտոբուսի ուղեւորները հաղորդել են թերթին, որ ավտովթարի ժամանակ անձրեւ էր գալիս: Վարորդը կտրուկ արգելակել է առջեւում ընթացող ավտոմեքենայի հետ բախումից խուսափելու համար, ինչի արդյունքում  ավտոբուսը կողաշրջվել է:

Ինչպես նշում է թերթը, ՃՏՊ-ի արդյունքում մահացել է մեկ տղամարդ, չորս կին եւ նորածին երեխա: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Ոստիկանությունը փնտրում է ավտոբուսի վարորդին, որը, հնարավոր է, գտնվում է հիվանդանոցներից մեկում որպես տուժած:

 

Загрузка...
Հանրապետությունում որոշ ճանապարհներ փակ են ու դժվարանցանելի. տեղ-տեղ առկա է մերկասառույց և բուք ՌԴ քննչական մեկուսարանների խցերում կհայտնվեն վճարովի մալուխային ալիքներ Նորվեգիայի ափերի մոտ վնասված կրուիզային նավը հասել է նավահանգիստ Իտալիայում մահացել է տան պայմաններում թլպատված 5 ամսական փոքրիկը Եվրո-2020․ Հոլանդիա - Գերմանիա․ Մեկնարկային կազմերը Երևան-Մեղրի ճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը Երեւանում դանակահարված 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց Մոսկվայի թանգարանում անհայտ անձինք ինքնակամ կախել են ռուս կայսրուհու պատկերը ԵՊՀ ուսանողը մեքենայով բախվել է ծառին. նրան հոսպիտալացրել են Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պատրաստ են օրինականացնել մարիխուանան Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել 10 մանկավարժներ պայքարում են աշխարհում լավագույն ուսուցչի կոչման եւ 1 մլն դոլար մրցանակի համար Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Հ1-ը անտեսում է դատարանի պահանջը՝ օրենքին վերաբերվելով այնպես, ինչպես կրճատվող լրագրողներին․ Լիանա Կարապետյան Խոշոր վթար Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդը հիվանդանոցում է (ֆոտո) Անտոնիո Ֆլորես․ Հայ ֆուտբոլիստները շատ մոտիվացված են եւ թիմային համատեքստում զարգանալու ներուժ ունեն Զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրյալը գրավով ազատ է արձակվել. «Փաստինֆո» Դալար-Արտաշատ ճանապարհին 06-ը, բախվելով BMW-ին, կողաշրջվել ընկել է առվակը․ ուղեւորը հոսպիտալացվել է (ֆոտո) Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող Տասնյակ հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Քրայսթչերչի մզկիթներում զոհերի հիշատակին
website by Sargssyan