Արգելել հայերին մասնակցել ճանապարհային տենդերներին. ղազախ ցուցարարներ

Իրավիճակը  Ղազախստանի Կարագանդա քաղաքում  շարունակում է լարված մնալ: Այնտեղ բողոքի կարճատև ակցիա է իրականացվել ընդդեմ հայերի:  Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչներից տեղեկացանք, որ ցուցարարները հետևյալ պահանջներով են հանդես եկել.  Պահանջ 1. Մահացածի ընտանիքին 1 մլն դոլար տալ հայկական սփյուռքը Կարագանդում շատ հարուստ է, նրանց համար սա մեծ գումար չէ Պահանջ 2. Արգելել հայերին մասնակցել ճանապարհային տենդերներին, որոնք նրանք հաղթում են պաշտոնյաներին կաշառք տալու միջոցով: Նրանց կառուցած ճանապարհների որակը շատ վատն է: Պահանջ 3 Կովկասցիների ձեռքում է շինարարական բիզնեսի մեծ մասը, կրճատել այն, հասցնելով նվազագույնի: Պահանջ 4. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը վերահսկվում է կովկասցիների կողմից: Իրավախախտներին փակել բանտում: Պահանջ 5. Կովկասցիների կողմից բացված բոլոր սրճարաններն ու ռեստորանները վաղուց արդեն վերածվել են կազմակերպված հանցավորության օջախների: Դրանք անվանափոխել ղազախական անուններով և աշխատանքային ժամ սահմանել մինչև 23:00-ն:  Պահանջ 6. 3 ավտոբուսների երթուղիները վերցնել Մանուկյանի ձեռքից և հանձնել պետությանը: Հիշեցնենք, այսօր հայերի դեմ Կարագանդայում բողոքի ակցիա է իրականցվել, որի ժամանակ ակցիայի մասնակցիները բղավել են վառել հայերին: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը  Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Սպանության կասկածյալներից երեքը հայեր են։

 

Աղբյուր

Загрузка...
Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է «Սասնա Ծռերի» հերթական ռևերանսը Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը Պայթյուն Է որոտացել Չինաստանի քիմիական գործարանում Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում Մեկ օրում բացահայտվել է 66 հանցագործություն. 15 գողություն, 9 մարմնական վնասվածք, 5 յուրացում Գորիս-Կապան ճանապարհին մերկասառույց եւ մառախուղ է. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հայաստանի համաեվրոպական ամոթը» Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Կարո՞ղ են արդյոք Հայաստանի իշխանություններին ստիպել զիջումների գնալ Ինչո՞ւ է անցումային արդարադատությունն այդքան կարևոր. «Փաստ» Վարչապետն աշխատում է բոլորի փոխարեն. «Փաստ» Երկու մեքենա, այգետնակ և 42 874 դրամ. սոցապ նախարարի առաջին տեղակալի ունեցվածքը. «Փաստ» Ավազակային հարձակում Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ Մեկ ան­ձի իշ­խա­նու­թյուն. «Փաստ» Նման կտրուկ բարձ­րա­ցում­նե­րը միշտ չէ, որ կա­րող են ար­դա­րաց­ված լի­նել. «Փաստ» Ին­չի՞ց է վա­խե­նում Փա­շի­նյա­նը.աղ­մուկն ու հե­տև­անք­ներն ավե­լի տե­սա­նե­լի ու ծա­վա­լա­յին են լի­նե­լու. «Փաստ» Իշ­խա­նու­թյան չա­վարտ­ված «պա­տե­րազ­մը» Քո­չա­րյա­նի ու ՀՀԿ-ի ստվեր­նե­րի դեմ. «Փաստ» ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայում թողնել 400 զինծառայողի Ի՞նչն է մտա­հո­գել ավի­ա­ցի­ոն մաս­նա­գետ­նե­րին.նրանք դի­մում են վար­չա­պե­տին. «Փաստ»
website by Sargssyan