Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի թագաժառանգի հետ

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հունվարի 9-ին հանդիպել է Քուվեյթի Պետության թագաժառանգ, Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին (Sheikh Nawaf Al-Ahmad Al-Jaber Al-Sabah):

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, թագաժառանգ Ալ-Սաբահը ողջունեց ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնելով հայ-քուվեյթյան բարեկամական հարաբերությունների կապակցությամբ՝ հաջողություն է մաղթել նրան պատասխանատու առաքելության մեջ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Բաղդասարյանը թագաժառանգին փոխանցել է ՀՀ նախագահի ջերմ ողջույնները, ինչպես նաև հավելել է, որ հպարտությամբ է Հայաստանը ներկայացնում բարեկամ Քուվեյթում։ Դեսպանը հավաստիացրեց, որ Քուվեյթի Պետության բարձր աջակցության առկայությունն իր առաքելության իրականացման գործում, ինչպես նաև՝ տեղի հայ համայնքի դրական կերպարն իր համար լայն հնարավորություններ են ստեղծում բոլոր ուղղություններով հայ-քուվեյթյան հարաբերությունները զարգացնելու գործում։ 

Загрузка...
24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (լուսանկարներ) «Զվարթնոց»-ի սրճարանում հերթափոխի պետերի և մենեջերի միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռեալ»-ը Մբապեի համար ՊՍԺ-ին ահռելի գումար կառաջարկի Բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով (տեսանյութ) Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին ոստիկանապետը Վարչապետը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը Թող իրանց սեղաններն ու բազկաթոռները ճանկռեն. Փաշինյանը՝ օրինազանց ռեկտորների մասին Կուլիսային պայքար ՀՀ թիվ «մեկի համար» 1.5 մլրդ դրամի պարտք կա Հյուսիս-Հարավի շինարարական ընկերություններին. Հակոբ Արշակյան Հույս ունեմ՝ ընդմիշտ փակեցինք թեման. Փաշինյանը՝ աջակողմյան ղեկերի մասին Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահին ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասին Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Վախճանվել Է երաժիշտ Սքոթ Ուոքերը Ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը չպետք է շարունակի աշխատել. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դեպք Երեւանում. 44-ամյա տղամարդն ատրճանակը մաքրելիս անզգուշությամբ կրակել է ու վիրավորվել
website by Sargssyan