Շատ ակտիվ եմ եղել, 2 շարժում եմ համահեղինակել. ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր

Նորընտիր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանը համոզված է՝  Ազգային ժողովը լավ հարթակ է ծառայելու իր կողմից բարձրաձայնած օրենսդրական բացերին լուծումներ տալու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, մանդատը ստանալուց հետո NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Ղազարյանը։

Հարցին՝ երիտասարդ լինելն ու օրենսդրական գործունեության փորձառություն չունենալը չի՞ խանգարի այդ հարցում, Սոնա Ղազարյանը պատասխանեց. «Օրենքը սահմանել է տարիքային ցենզ, որին համապատասխանում եմ։ Ես մինչ Աժ պատգամավոր ընտրվելը եղել եմ Երեւանի ավագանու անդամ եւ մինչեւ այդ էլ շատ ակտիվ եմ եղել, նախաձեռնող եմ եղել, ինչի մասին փաստում են այն երկու շարժումները, որոնց համահեղինակ եմ՝ «Մերժիր Սերժին» եւ «Չեք անցկացնի» նախաձեռնությունները, այսպիսով՝ ես կարծում եմ, որ մշտապես բարձրաձայնել եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնդիրները, եւ այժմ էլ սա ծառայելու է ինձ համար շատ լավ հարթակ՝ կրկին բարձրաձայնելու խնդիրները եւ արդեն այլ մակարդակով լուծումներ տալու բոլոր այն օրենսդրական բացերին, որոնց մասին այսքան տարիներ բարձրաձայնել ենք»։

Նա հաստատաեց՝ մասնակցել է նորընտիր պատգամավորների համար կազմակերպված թրեյնիգներին. «Ես ինքս փորձում եմ ոչ մի շանս ու հնարավորություն բաց չթողել նոր բաներ սովորելու, ինձ համար մեծ պատիվ է այս թիմի անդամ լինել, որտեղ ունենք այսպիսի մասնագետներ, նրանցից շատ բան ունենք սովորելու, անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ գիտելիքները ծառայեցնեմ ի նպաստ ՀՀ–ի»։ 

Նա չպատասխանեց հարցին, թե թրեյնիգներին ովքեր են մասնակցել եւ որքան են դրանք տեւել, սակայն նշեց. «Դաշինիքի մեծ թվով հետաքրքրասեր մարդիկ էին մասնակիցները,  որոնք թեպետ ունեին պատգամավոր լինելու փորձ, բայց նույնպես մասնակցում էին, դրանք այդքան էլ երկար թրեյնինգներ չէին, մեզ հանձնվեցին բոլոր այն փաստաթղթերը, որոնք պետք է կարդանք»։

Նշենք, որ նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին` ժամը 10:00-ին։ Նոր խորհրդարանում աշխատելու է 132 պատգամավոր, որից 88-ը` «Իմ քայլը» դաշինքից` ներառյալ ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օրենսդիրում կունենա 26 պատգամավոր, իսկ 3-րդ ուժը կինի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 պատգամավորով:

 

Աղբյուր

 

Загрузка...
24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (լուսանկարներ) «Զվարթնոց»-ի սրճարանում հերթափոխի պետերի և մենեջերի միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռեալ»-ը Մբապեի համար ՊՍԺ-ին ահռելի գումար կառաջարկի Բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով (տեսանյութ) Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին ոստիկանապետը Վարչապետը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը Թող իրանց սեղաններն ու բազկաթոռները ճանկռեն. Փաշինյանը՝ օրինազանց ռեկտորների մասին Կուլիսային պայքար ՀՀ թիվ «մեկի համար» 1.5 մլրդ դրամի պարտք կա Հյուսիս-Հարավի շինարարական ընկերություններին. Հակոբ Արշակյան Հույս ունեմ՝ ընդմիշտ փակեցինք թեման. Փաշինյանը՝ աջակողմյան ղեկերի մասին Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահին ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասին Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Վախճանվել Է երաժիշտ Սքոթ Ուոքերը Ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը չպետք է շարունակի աշխատել. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դեպք Երեւանում. 44-ամյա տղամարդն ատրճանակը մաքրելիս անզգուշությամբ կրակել է ու վիրավորվել
website by Sargssyan