Թուրքիայում Կարո Փայլանին ցանկանում են դատել տխրահռչակ 301-րդ հոդվածով. Ermenihaber.am

Դիարբեքիրի դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսել այդ երկրի քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով: Թուրքական քրեական օրենսդրության 301-րդ հոդվածը պատիժ է նախատեսում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցները վիրավորելու կամ նսեմացնելու համար։ 2008 թ. ապրիլի 30-ին մի շարք փոփոխություններ են արվել նշյալ հոդվածում, սրանց թվում նաև մի լրացում, որն պարտավորեցնում է արդարադատության նախարարության թույլտվության ստացումը քրեական գործի հարուցման համար։ Դատախազությունն արդեն Փայլանի վերաբերյալ գործ է կազմել, որի հիման վրա միջնորդագիր է ուղարկել խորհրդարան՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Դատախազությունը հետաքննություն սկսելու համար ստացել է նաև արդարադատության թույլտվությունը: Փայլանի վերաբերյալ գործը կազմվել է՝ հիմնվելով 2018 թվականի հուլիսի 25-ին մեջլիսում տեղի ունեցած ԺԴԿ-ի խմբակցության ժողովից հետո Փայլանի ունեցած ելույթում, ինչպես նաև դրանից 2 օր հետո տված հարցազրույցում հնչեցրած արտահայտությունների վրա: Փայլանն արձագանքել է իր վերաբերյալ անձեռնմխելիությունից զրկելու դատախազության պահանջին՝ ասելով, որ գործի համար հիմք հանդիսացած ելույթներում ինքը ներկայացրել է Դիարբեքիրում տիրող իրավիճակը: «Ես տեսածներս եմ պատմել: Ամեն անկյունում ջրցան ու զրահամեքենա կա, և այս վիճակը Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակաշրջանն է հիշեցնում: Դատախազը վերցնում է իմ այդ արտահայտությունն ու ասում՝ Թուրքիայի Հանրապետությունը նսեմացրել է, ցանկանում եմ, որ 301-րդ հոդվածով դատապարտվի: Որոշումն ուղարկում է արդարադատության նախարարին, որն էլ ասում է՝ այո՛, Կարո Փայլանն ինձ վիրավորել է և թույլ է տալիս հետաքննություն սկսել 301-րդ հոդվածի հատկանիշներով: Սա իրավական առումով սկանդալային վիճակ է: Սա ցուցիչն է այն բանի, որ կառավարությունը 301-րդ հոդվածն օգտագործում է ընդդիմությանը լռեցնելու համար:  Այդ հոդվածը շատ քննարկվեց Հրանտ Դինքի սպանությունից հետո: Այն ժամանակ կառավարությունն ասաց, որ հոդվածը չի հանում, բայց դրա կիրառությունը կսահամանափակի, հավաստիացրեց, որ այդ հոդվածը փաստացի չի գործի: Մինչդեռ տեսնում ենք, որ սկսել են գործադրել»: Հիշեցնենք, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի  տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով բազմաթիվ գործեր էին ընթանում «Ագօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի դեմ: 

Աղբյուր

Загрузка...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հետ Հանրապետությունում որոշ ճանապարհներ փակ են ու դժվարանցանելի. տեղ-տեղ առկա է մերկասառույց և բուք ՌԴ քննչական մեկուսարանների խցերում կհայտնվեն վճարովի մալուխային ալիքներ Նորվեգիայի ափերի մոտ վնասված կրուիզային նավը հասել է նավահանգիստ Իտալիայում մահացել է տան պայմաններում թլպատված 5 ամսական փոքրիկը Եվրո-2020․ Հոլանդիա - Գերմանիա․ Մեկնարկային կազմերը Երևան-Մեղրի ճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը Երեւանում դանակահարված 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց Մոսկվայի թանգարանում անհայտ անձինք ինքնակամ կախել են ռուս կայսրուհու պատկերը ԵՊՀ ուսանողը մեքենայով բախվել է ծառին. նրան հոսպիտալացրել են Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պատրաստ են օրինականացնել մարիխուանան Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել 10 մանկավարժներ պայքարում են աշխարհում լավագույն ուսուցչի կոչման եւ 1 մլն դոլար մրցանակի համար Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Հ1-ը անտեսում է դատարանի պահանջը՝ օրենքին վերաբերվելով այնպես, ինչպես կրճատվող լրագրողներին․ Լիանա Կարապետյան Խոշոր վթար Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդը հիվանդանոցում է (ֆոտո) Անտոնիո Ֆլորես․ Հայ ֆուտբոլիստները շատ մոտիվացված են եւ թիմային համատեքստում զարգանալու ներուժ ունեն Զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրյալը գրավով ազատ է արձակվել. «Փաստինֆո» Դալար-Արտաշատ ճանապարհին 06-ը, բախվելով BMW-ին, կողաշրջվել ընկել է առվակը․ ուղեւորը հոսպիտալացվել է (ֆոտո) Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող
website by Sargssyan