Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. հրազենային վնասվածքով Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 21–ամյա քաղաքացի Shamshyan.com

Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ծնկահոդի շրջանի հրազենային թափանցող միջանցիկ վիրավորում, ոսկրի և փափուկ հյուսավածքների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչութան պետ Արթուր Շմավոնյանի, ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վարդենիս քաղաղքի բնակիչ, 21-ամյա Նորիկ Բադեյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում Ն. Բադեյանը և 32-ամյա Հարություն Մխոյանը Մռավյան փողոցի բնակիչ, 50-ամյա Արսեն Սարգսյանի տանը արևային էներրգիայով տաքացվող ջրատաքացուցիչը տեղադրելուց հետո հյուրասենյակում վերցրել են բազմոցի կողքին դրված Ա. Սարգսյանի անվամբ հաշվառված 12մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը, փորձել են տեսնել՝ արդյոք հրացանի փողի մեջ փամփուշտ կա, թե ոչ և, ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ժամանակ պատահաբար կրակվել է Ն. Բադեյանի ոտքին: 

Ամբողջական նյութը՝  այստեղ

Загрузка...
ՌԴ քննչական մեկուսարանների խցերում կհայտնվեն վճարովի մալուխային ալիքներ Նորվեգիայի ափերի մոտ վնասված կրուիզային նավը հասել է նավահանգիստ Իտալիայում մահացել է տան պայմաններում թլպատված 5 ամսական փոքրիկը Եվրո-2020․ Հոլանդիա - Գերմանիա․ Մեկնարկային կազմերը Երևան-Մեղրի ճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը Երեւանում դանակահարված 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց Մոսկվայի թանգարանում անհայտ անձինք ինքնակամ կախել են ռուս կայսրուհու պատկերը ԵՊՀ ուսանողը մեքենայով բախվել է ծառին. նրան հոսպիտալացրել են Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պատրաստ են օրինականացնել մարիխուանան Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել 10 մանկավարժներ պայքարում են աշխարհում լավագույն ուսուցչի կոչման եւ 1 մլն դոլար մրցանակի համար Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Հ1-ը անտեսում է դատարանի պահանջը՝ օրենքին վերաբերվելով այնպես, ինչպես կրճատվող լրագրողներին․ Լիանա Կարապետյան Խոշոր վթար Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդը հիվանդանոցում է (ֆոտո) Անտոնիո Ֆլորես․ Հայ ֆուտբոլիստները շատ մոտիվացված են եւ թիմային համատեքստում զարգանալու ներուժ ունեն Զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրյալը գրավով ազատ է արձակվել. «Փաստինֆո» Դալար-Արտաշատ ճանապարհին 06-ը, բախվելով BMW-ին, կողաշրջվել ընկել է առվակը․ ուղեւորը հոսպիտալացվել է (ֆոտո) Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող Տասնյակ հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Քրայսթչերչի մզկիթներում զոհերի հիշատակին Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Բախտաձեի հետ
website by Sargssyan